Օրվա լրահոսը
Ընտրողների կեսը չի կողմնորոշվել, և կուսակցություններին անհրաժեշտ է ձայներ ներգրավել. Հայաքվե
Այն, ինչ տեղի է ունենում իշխանության ներսում, պայմանավորված է մի քանի պատճառներով, առաջին հերթին նրանով, որ ընտրությունները մոտ են: Հնարավոր է, որ իրադարձությունները ստիպեն գնալ արտահերթ ընտրությունների, հետևաբար Փաշինյանին անհրաժեշտ է կանգնեցնել իր վարկանիշի անկումն ու բարձրացնել այն։ Ցավոք, ընդդիմության վարկանիշն էլ է ցածր, սակայն պետք է հիշել, որ ընտրողների կեսը չի կողմնորոշվել, և կուսակցություններին
Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ Կաթողիկոսը Կը Զօրակցի Սուրիահայութեան
Շաբաթ, 30 Նոյեմբեր 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռաձայնային կապ հաստատելով Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալպանտեանին հետ, տեղեկանացաւ Սուրիոյ մէջ վերջին օրերու զարգացումներուն եւ իրավիճակին մասին: Առաջնորդ Սրբազան Հայրը մանրամասն տեղեկութիւններ հաղորդեց Սուրիոյ մէջ տիրող ճգնաժամին եւ ի մասնաւորի Սուրիահայութեան դիմագրաւած մարտահրաւէրին մասին: Ապա Գարեգին Բ Հայրապետը իր յորդորներն
Առողջապահության նախարարությունը սկսում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա արշավը
Առողջապահության նախարարությունը` UNAIDS-ի և գործընկերների աջակցությամբ սկսում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա արշավը` «#Հարցրու բժշկին, Չ=Չ»: Այս նախաձեռնությունն ընդգծում է առողջապահության ոլորտի մասնագետների կենսական դերը ՄԻԱՎ-ի դեմ պայքարի առաջխաղացման գործում` միաժամանակ շեշտելով մարդու իրավունքների կարևորությունը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք մինչև 2030 թվականը վերացնելուն միտված գործընթացում: Քարոզարշավի շրջանակում ոլորտի մասնագետները ներկայացնում են իրենց փորձը
Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին
Շաբաթ, 30 Նոյեմբեր 2024-ին, ամբողջ օրուան ընթացքին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շարունակեց մօտէն հետեւիլ Հալէպի մէջ զինեալ խմբաւորումներու յարձակումներու հետեւանքով ստեղծուած մտահոգիչ իրավիճակին։ Վեհափառ Հայրապետը մնայուն կապի մէջ ըլլալով առաջնորդ սրբազանին եւ համայնքի պատասխանատուներուն հետ, իր բարձր գնահատանքը յայտնեց անոնց, որ բարձրագոյն աստիճանի պատասխանատու ոգիով մօտէն կը հետեւին հայ համայնքին բարօրութեան։ Յայտնենք, որ զինեալ
Նախագահ Ասադն արդեն իսկ ստացել է որոշ միջազգային դիվանագիտական օժանդակություն․ Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Սիրիան` այս պահի դրությամբ․ Գիշերը ահաբեկիչների սրընթաց արշավը դեպի մայրաքաղաք Դամասկոս հաջողվել է կանգնեցնել: Այս պահին մարտերն ընթանում են ռազմավարական նշանակություն ունեցող Համա քաղաքի մոտ: Կառավարական բանակը սկսել է իրական մարտ վարել, ինչը և կանգնեցրել է ահաբեկիչներին: Նախագահ Ասադն արդեն իսկ ստացել է որոշ միջազգային դիվանագիտական օժանդակություն: Սակայն էական
Երկիր են հանձնել՝ մի դրախտավայր և ուզում են «փոխհատուցել» չնչին գումարով․ «Հայացք Երևանից»
Ի՞նչ է փոխվելու 2025-ի ապրիլի 1-ից հետո, երբ Արցախից բռնատեղահանվածների միայն խոցելի խմբերն են օգտվելու բնակվարձի ծրագրից։ Իսկ մյուսնե՞րը… Գործազուրկները նոր աշխատա՞նք են գտնելու, թե՞ նվաստ գումարով վարձատրվողների աշխատավարձն է բարձրանալու։ Չնայած ումի՞ց ինչ ենք ուզում։ Երկիր են հանձնել՝ մի դրախտավայր, որին ուզում են «փոխհատուցել» չնչին գումարով, որով մի հավաբուն էլ չի գնվի։ Գիտենք՝ հայտնի
Դա ֆլիմ է, ոչ թե վատ դաստիարակություն կամ վատ սովորություններ սերմանող արարք․ մարզիկներն՝ ի պաշտպանություն «Կայսրության թևերը» ֆիլմի
Օրերս ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնեց, որ Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը աշվի առնելով՝ «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարել է իրականացնել ֆիլմի վերլուծություն ու վերջինիս վերաբերյալ ներկայացնել եզրակացություն: Ստանալով եզրակացությունը՝ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշված հանգամանքներն ուսումնասիրելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Այս առնչությամբ քննարկումներ են ծավալվում նաև սոցիալական ցանցերում։
Ապացույցները, որ Փաշինյանն, արդարեւ, «ցուգցվանգային» իրավիճակում է, բազմաթիվ են․ «Հայացք Երևանից»
Փաշինյանը ցուգցվանգի մեջ է հայտնվել: Շախմատասերները լավ գիտեն, թե ինչ ասել է՝ ցուգցվանգ: Դա հակառակորդի արդյունավետ քայլերի բացակայության իրադրությունն է, երբ հարկադրաբար կատարվող քայլերը նրան շատ արագ հասցնում են պարտության: Քաղաքականության ոլորտում եւ, ընդհանրապես, ամեն գործում սխալ քայլերը, սխալ մարտավարությունը «լավ տեղ» չեն տանում, եւ ձախորդությունը ամենամոտակա օրերից մի օր անկոչ հյուրի պես բախում է
Գիշերը ռուսական ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Հալեպում և Իդլիբում թուրքամետ ահաբեկիչներին
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք․ Գիշերը Սիրիայում. գիշերը ռուսական ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Հալեպում և Իդլիբում թուրքամետ ահաբեկիչներին։ Ըստ լուրերի՝ կան բազմաթիվ սպանվածներ, այդ թվում ահաբեկիչների հրամանատարներից (քրդերի օգնությամբ)։ Հաջողվել է թուրքական պրոքսիներին հետ շպրտել Համա քաղաքից, Սիրիայի բանակը լրացուցիչ ուժեր է տեղափոխում այստեղ և հակահարձակում է սկսում շրջանում։ Նախնական տեղեկություններ կան, որ սիրիական
Երեւում է՝ Միջազգային քրեական դատարանի դատավճիռը Ալիեւի սիրտն ահ է գցել՝ վայ թե հերթը իրեն հասնի․ «Հայացք Երևանից»
Ասում են՝ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում: Չարագործը՝ լինի շարքային քաղաքացի, թե պետության ղեկավար, պետք է պատասխան տա արածների համար ու ստանա իր արժանի պատիժը: Անպատժելիությունը նույնքան մեծ չարիք է, որքան՝ բուն հանցագործությունը: Չպատժել հանցագործին՝ նշանակում է նրա առջեւ դռներ բացել նոր ապօրինությունների համար: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է: Հիմա՝ ուրախացնող լուրը. նոյեմբերի 21-ին Միջազգային
«Վրաստանի տեղը միասնական Եվրոպայում է». Անջեյ Դուդա
Կայացել է Լեհաստանի և Վրաստանի նախագահներ Անջեյ Դուդայի և Սալոմե Զուրաբիշվիլիի հեռախոսազրույցը, հայտնում են Դուդայի աշխատակազմից։ Զուրաբիշվիլին իր լեհ գործընկերոջն է ներկայացրել ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին կառավարության հայտարարությունից հետո երկրում ստեղծված իրավիճակը։ Լեհաստանի նախագահի գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրությունում նշվում է՝ անդամակցության շուրջ բանակցությունների ամբողջական սառեցումը լուրջ վնաս է հասցնում թե՛ Վրաստանին, թե՛ Եվրոպական
Ալագյազ-Արթիկ և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ալագյազ-Արթիկ և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար (տեղ-տեղ առկա է մերկասառույց)։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից
ԱՄՆ-ն սառեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության մեխանիզմը․ պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Եվրոպական Միությանն անդամակցելու վերաբերյալ բանակցությունները դադարեցնելու մասին Վրաստանի իշխանության որոշմանն ի պատասխան։ Վաշինգտոնից հայտնել են, որ սառեցնում են Թբիլիսիի հետ ռազմավարական գործընկերության մեխանիզմը։ «Վրացական երազանք»-ի հակաժողովրդավարական տարբեր գործողությունները խախտել են ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հիմնական դրույթները, որոնք հիմնված էին ժողովրդավարության, օրենքի գերակայության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի
Տղամարդկանց հարյուրյակում Հայաստանն ունի երկու շախմատիստ
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման դեկտեմբեր ամսվա ցուցակը: Տղամարդկանց ցանկում մեր շախմատիստները ոչ միայն զիջել են դիրքերը, այլեւ պակասել են հարյուրյակում: Հայկ Մարտիրոսյանը զբաղեցնում է 70-րդ, իսկ Շանթ Սարգսյանը՝ 85-րդ հորիզոնականը: Կանանց ուժեղագույն հարյուրյակում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ. 48-րդ տեղ՝ Էլինա Դանիելյան, 58-րդ՝ Լիլիթ Մկրտչյան, 84-րդ՝ Աննա Սարգսյան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հեռացվում են քաղաքային տարածքներում՝ պատերին, շենքերին և այլ հանրային վայրերում հայտնաբերված թմրամիջոցների գովազդային նշանները․ Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը շարունակում է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ ուղղված քաղաքի տարբեր հատվածներում թմրամիջոցների գովազդի տարածման դեմ պայքարին։ Այս նախաձեռնության հիմնական նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը թմրամիջոցների օգտագործման վնասների վերաբերյալ և նպաստել ավելի ապահով ու բարենպաստ միջավայրի ձևավորմանը՝ հատկապես երիտասարդների համար։ Ակցիայի շրջանակներում մասնակիցները հետևողականորեն հեռացնում են քաղաքային
«Վերահաստատեցի Էստոնիայի հզոր աջակցությունը Վրաստանի ժողովրդին»․ Էստոնիայի նախագահ
Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է իր վրացի գործընկեր Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հեռախոսազրույցին։ «Վերահաստատեցի Էստոնիայի հզոր աջակցությունը Վրաստանի ժողովրդին և ԵՄ-ին անդամակցելու նրանց նկրտումներին։ Տոկունություն մաղթեցի նախագահ Զուրաբիշվիլիին իր հետ հեռախոսազրույցի ժամանակ»,- գրել է Ալար Կարիսը։ Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Լիարժեք աջակցում եմ ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությանը՝ 2025 թ․-ը հայտարարել Կրթության տարի․ Արծրուն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ, Պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Ես՝ Արծրուն Հովհաննիսյանս, որպես զինվորական և պատմաբան, խորապես գիտակցում եմ կրթության անգնահատելի դերը մեր հասարակության զարգացման և առաջընթացի գործում։ Այս համոզմունքով լիարժեք աջակցում եմ ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությանը՝ 2025 թվականը հայտարարել Կրթության տարի։ Սա կլինի կարևոր քայլ՝ հիմք դնելու գիտակից, հզոր և պաշտպանված
Աշիկ Գրիգորյան. «Մրցաշրջան 2024-ը հաջող էր Հայաստանի ավագ տարիքի պատանի բռնցքամարտիկների համար»
Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի «Բարեկամության գավաթ» երկրորդ միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի եւ Իսրայելի 130-ից ավելի պատանիներ: Ըստ քաշային կարգերի հաղթող դարձան. 46 կգ՝ Տիգրան Կիրակոսյան, 48 կգ՝ Հակոբ Շարբաթյան, 50 կգ՝ Մատե Վոլոշինի (Վրաստան), 54 կգ՝ Հայկ Կարապետյան, 57 կգ՝ Սուրեն Կատվալյան, 60 կգ՝ Էրիկ Ապերյան, 63 կգ՝
«Փոդ քաթի» առաջին տարեդարձը՝ հանրային «քաթի» ձեւով
2023 թվականին Արցախյան երկօրյա պատերազմից եւ բռնի տեղահանումից հետո Հայաստան հասած Տաթեւիկն ու Մարիամը՝ արցախցի լրագրողներ եւ 12 տարվա ընկերուհիներ, մասնակցելով Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի վերականգնողական ճամբարներին՝ նախատեսված լրագրողների համար, եւ սովորելով փոդքասթի գաղտնիքները, որոշեցին մի հաղորդաշար սկսել, որտեղ հյուրերի հետ կզրուցեն արցախցիներին հուզող հարցերի շուրջ՝ Արցախի բարբառով: Առաջին տասը հաղորդումները ՄՆԿ-ում նկարահանելուց եւ արդեն որոշակի
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող ջրանցքում դի է հայտնաբերվել
Նոյեմբերի 30-ին, ժամը 18։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում գտնվող ջրանցքում դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները Մալաթիայի փողոցի թիվ 90 հասցեի մոտակայքում գտնվող
Փրկարարների, հոգեբանի և ոստիկանների համատեղ ուժերով ինքնասպանության փորձ է կանխվել
Նոյեմբերի 30-ին, ժամը 18:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարների, հոգեբանի և ոստիկանների համատեղ ուժերով
«Ես շարունակում եմ մնալ ձեր նախագահը»․ Սալոմե Զուրաբիշվիլիի գրառումը X-ում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ում տեղեկացրել է, որ վաղը նա և նրա կողմից հրավիրված այլ գործիչներ կհանդիպեն՝ առաջնորդելու «քաղաքական այս գործընթացը»։ «Ես շարունակում եմ մնալ ձեր նախագահը։ Չկա լեգիտիմ խորհրդարան։ Հետևաբար, չկա լեգիտիմ ընտրություն և երդմնակալություն։ Իմ մանդատը շարունակվում է։ Ես կանգնած եմ ձեր կողքին և ձեզ հետ եմ», գրել է Զուրաբիշվիլին, որի նախագահության ժամկետն
Իմ և ՀՅԴ Հայաստանի կառույցի անունից զորակցություն եմ հայտնել բարեկամ Սիրիայի ժողովրդին և սիրիահայությանը․ Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան Բարեկամ Սիրիայի Արաբական Հանրապետությունում, մասնավորապես, հայահոծ Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է: Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար՝ երեկ և այսօր ստեղծված իրավիճակի մասին հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նորա Արիսյանի, Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի հանրային
Վրաստանի Հանրայինը դատապարտում է բռնությունը․ հայտարարություն
Վրաստանում տիրող լարված իրավիճակի ֆոնին հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ դատապարտելով բռնությունն ու անհամաչափ ուժի կիրառումը։ Առաջին ալիքը նաև անընդունելի է որակում լրագրողների հանդեպ բռնություններն ու հետապնդումները։ «Կոչ ենք անում համապատասխան կառույցներին ապահովել կոնկրետ փաստերի արագ և արդյունավետ հետաքննություն, ապահովել լրագրողների համար անվտանգ աշխատանքային միջավայր։ Նրանք պետք է կարողանան իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել
Ավտոմեքենան բախվել է Երևան-Երասխ միջքաղաքային էլեկտրագնացքին
Նոյեմբերի 30-ն 19:30-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Մասիս-Արտաշատ վազուրդում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան, անտեսելով երթևեկության կանոնները, հայտնվել է երկաթգծի ինքնակարգավորվող անցումի վրա և բախվել է Երևան-Երասխ միջքաղաքային էլեկտրագնացքին: Հարվածը հասել է գնացքի երկրորդ վագոնին, գնացքում եղել են 70 ուղևորներ, որոնք, բարեբախտաբար, չեն տուժել: ՃՏՊ-ի հետևանքով էլեկտրագնացքը ուշացել մոտ 1 ժամով, ինչի համար ընկերությունը հայցում է ուղեւորների
Վրացի դիվանագետները շարունակում են հրաժարական տալ
Իտալիայում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Վեկուան հրաժարական է տվել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։ Ավելի վաղ դիվանագիտական ծառայությունից հեռանալու մասին էր հայտարարել նաև Նիդերլանդների Թագավորությունում Վրաստանի դեսպան Դավիթ Սոլոմինիան և Բուլղարիայում դեսպան Օտար Բերձենիշվիլին։ Սա այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն տեղեկացրեց, որ «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը սառեցնում է Եվրոպական
«Այնքան դժվար է սա տեսնել։ Ո՛չ բռնությանը»․ Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստներն արձագանքում են Թբիլիսիում լարված իրավիճակին
Թբիլիսիում ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև բախումների և վրացական իշխանությունների վարած արտաքին քաղաքականության դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը փաստող տեսանյութերի տարածման ֆոնին Վրաստանի ազգային հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ սոցիալական իրենց էջերում հանդես են եկել գրառումներով։ Դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին, տեղադրելով «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության տարածած տեսանյութը, որտեղ ոստիկանը ոտքով հարվածում է արդեն իսկ գետնին
«Մենք անցնում ենք ակտիվ ժամանակաշրջան. ով ուզում է, թող միանա մեզ, ռուսն ու ամերիկացին չեն գալու Նիկոլ փոխեն»․ Արշակ Կարապետյան
Արշակ Կարապետյանը նշեց, որ Արցախի հարցի հանդեպ հասարակության հանգստությունն իրեն զարմացնում է։ Իշխանություններն ինչ ուզում ասում են, իսկ հասարակությունը «հիպնոզացված մկան նման» կանգնած ոչինչ չի անում։
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը չի կարողացել վերադառնալ Հալեպ և աշխատանքը շարունակում է Դամասկոսից. պարզաբանում
ՀՀ ԱԳՆ-ից պարզաբանել են Հալեպից ՀՀ հյուպատոսի հեռանալու հանգամանքները: «Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը, Սիրիայի ԱԳՆ-ից նոյեմբերի 26-ին լիազորագրերը ստանալու նպատակով մեկնելով Դամասկոս, հաջորդիվ չի կարողացել վերադառնալ Հալեպ և աշխատանքը շարունակում է Դամասկոսից»,- նշվում է պարզաբանման մեջ։ Նկատենք, որ հայկական համայնքից հայտնել են, որ նոյեմբերի 29-ին հյուպատոսարանի աշխատակիցները հեռացել են Հալեպից, թեեւ նախկինում, անգամ լայնամասշտաբ պատերազմի
«Համահայկական ճակատ» կուսակցությունը կազմակերպել էր արտահերթ համագումար
«Համահայկական ճակատ» կուսակցությունը 2024 թվականի նոյեմբերի 30-ին կազմակերպել էր արտահերթ համագումար։ Օրակարգում ներկայացվեցին կուսակցության գրանցումից ի վեր կատարված աշխատանքների հաշվետվությունը, հետագա աշխատանքների ուղղությունները, հատկապես՝ «Համահայկական ճակատ» շարժման Ազգային Հպարտության Հանրային Տրիբունալի աշխատանքների գծով, Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների և քաղբանտարկյալների հայրենիք վերադարձի, ինչպես նաև անհայտ կորած ՀՀ քաղաքացիների որոնման խնդիրների լուծումը: Ողջույնի խոսքով հանդես եկան «Համահայկական