Օրվա լրահոսը
Քաղաքապետարանում օդում փոշու կոնցենտրացիայի աճը կապեցին հարավ արեւելքից թափանցած օդային հոսանքների հետ
Տիգրան Ավինյանն առաջարկեց օդի որակի ցուցանիշները այսուհետ ներկայացնել միջազգային չափանիշներով
Կոչ ենք ուղղում աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ լինել զգոն եւ պատրաստ՝ տարաբնույթ օժանդակություն տրամադրելու սիրիահայ համայնքին
Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոն խոր մտահոգությամբ հետեւում է Հալեպում եւ ընդհանրապես Սիրիայում ընթացող վերջին օրերի իրադարձություններին։ Մեր մտահոգության եւ ուշադրության հիմնական առանցքը Սիրիայի տարածքում, մասնավորապես, Հալեպի հայ համայնքի անվտանգությունն ապահովելն ու առօրյա տանելի պայմաններ ստեղծելն է։ Այս նպատակով Հ.Յ.Դ. Բյուրոն մշտական կապի մեջ է համայնքի տեղի պատասխանատուների հետ, որոնք իրենց առավելագունն են անում այս ուղղությամբ։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ
Դամասկոսից Արաղչին մեկնել է Անկարա։
Ռուսական ավիացիան հարվածել է Իդլիբից հարավ-արևելք՝ սիրիական բանակին հնարավորություն տալով հակահարձակում սկսել
Ռուսական օդուժը գիշերը դժոխքի է վերածել պրոթուրքական իսլամիստների համար. թուրքական բանակից փոխանցված վառելիքը, զենքն ու զինամթերքը ոչնչացվել են։ Ռուսական ավիացիան հարվածել է Իդլիբից հարավ-արևելք՝ խոցելով ևս մեկ ավտոշարասյուն։ Կրկին արձանագրվել են մեծ թվով զոհեր: Ռուսական օդային գերազանցությունն այժմ հնարավորություն է տվել սիրիական բանակին հակահարձակում սկսել Համայի հյուսիսում թուրքական աջակցություն ստացող ահաբեկչական խմբավորումների դեմ: «Թուրքիան այսօր»
«Հուսով եմ՝ ամերիկացիները կհասկանան». Բայդենը ներում է շնորհել իր որդուն, որը երկու քրեական գործերով սպասում էր դատավճիռների
Նախագահ Բայդենն ավելի վաղ ասել էր, որ չի օգտագործի իր նախագահական լիազորությունները՝ որդուն ներում շնորհելու կամ դատապարտվելուց հետո նրա պատիժը փոխելու համար։
Էդգար Ղազարյան. «Հայաստանի Հանրապետություն անվանումով պետությունը Արցախի եւ Հայաստանի վերամիավորման արդյունքում ձեւավորված պետություն է»
Էդգար Ղազարյան. «Այստեղ քննարկման հարց գոյություն չունի, Արցախը եւ Հայաստանը մեկ միասնություն են, եւ այդ անվանումով պետությունը ունեցել է միջազգային ճանաչում: Այդ Անկախության Հռչակագրով ստեղծված պետությունն է դարձել ՄԱԿ-ի անդամ, ՀԱՊԿ-ի անդամ:»
Չհաշտվել կործանարար ընթացքի հետ. «Դրօշակ» ամսաթերթի առաջնորդողը
Պետք չէ լինել պրո-ռուս կամ հակաարևմտյան, բայց որևէ մեկի դեմ կազմակերպված հակա շարժումներին մաս կազմելը շռայլություն է ճակատագրի ալիքների վրա երերացող Հայաստանի համար։ Այս մասին այլևս ավելորդ է թերևս զգուշացնելը քաղաքականապես հակազգային, բարոյապես սպառված իշխանություններին, բայց պարտադիր է բոլոր նրանց համար ովքեր չեն կարող հաշտվել այս կործանարար ընթացքի հետ։
Երկրաշարժ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք. Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր քաղաքներում և Մեծավան, Կաթնառատ, Պրիվոլնոյե գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Հաքան Ֆիդանն ու Էնթոնի Բլինքենը քննարկել են Սիրիայում զարգացումները, անդրադարձ են կատարել նաև Հարավային Կովկասին
Բլինքենն ու Ֆիդանը շեշտել են Հալեպում դեէսկալացիայի, ինչպես նաև քաղաքացիական անձանց կյանքերի և ենթակառուցվածքների պաշտպանության անհրաժեշտությունը:
Ձյուն ու մերկասառույց. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Նվիրիր տագնապի պայուսակ, եւ սիրելի անձը կապրի առողջ ու երկար
Երեւանում կանանց միջազգային ասոցիացիայի կազմակերպած 11-րդ ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառում, որին մասնակցում էին 80-ից ավելի կազմակերպություններ, Aravot.am-ի ուշադրությունը գրավեց տաղավարներից մեկը, որտեղ «ԶԳՕՆ» մակագրությամբ ուսապարկեր էին վաճառվում: Հետաքրքրվեցինք, թե ինչի համար են նախատեսված այդ պայուսակները եւ ինչ պարունակություն ունեն: «Սա «ԶԳՕՆ» ընկերությունն է իր առաջին ապրանքատեսակներով՝ տագնապի պայուսակով, որը բոլորին անհրաժեշտ է ցանկացած արտակարգ իրավիճակի պայմանում
Անդրադարձ է կատարվել Արցախի հարցի միջազգային ընկալման, հավաքական վերադարձի իրավունքի իրացման շուրջ հարցերին
«Ապառաժ» – ՀՅԴաշնակցության Արցախի կառույցի մի շարք շրջաններում անցած շաբաթվա ընթացքում կազմակերպվել են ընկերական հանդիպումներ՝ ՀՅԴ Արցախի կազմակերպական կառույցին անդամակցող շուրջ 200 ընկերների մասնակցությամբ։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՅԴ Արցախի կառույցի կազմակերպական վիճակի, արցախցիների հիմնախնդիրներին, Արցախի հարցի միջազգային ընկալման, հավաքական վերադարձի իրավունքի իրացման, համահայկական և աշխարհաքաղաքական այլ հարցերի։ Մասնակիցները կիսվել են իրենց մտահոգություններով եւ
Ինքնաառաջադրվել եմ որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու․ Կարեն Սարուխանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի՜ հայրենակիցներ, Սիրելի՜ Գյումրեցիներ, Հաշվի առնելով Ձեզանից շատերի հորդորը և պահանջը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամների մեծամասնության աջակցությունը, այսօր որոշել և ինքնաառաջադրվել եմ Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմերիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու։
Հայկ Բաբուխանյան. «Միշտ պետք է վառ պահենք այն գաղափարը, որ Արցախի հողը ոչ թե հավերժ ենք կորցրել, այլ ժամանակավոր»
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման նախաձեռնությամբ այսօր հրավիրված «Արցախի վերամիավորման 35-րդ տարեդարձը» թեմայով կոնֆերանսի մեկնարկից առաջ նախաձեռնող խմբի անդամ, քաղաքական գործիչ Հայկ Բաբուխանյանը լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց. «Մեր պարտքն է՝ հիշել այս օրը, որը մեր ազգային վերածննդի արդյունքն է: Մենք չենք կարող մոռանալ, որ 35 տարի առաջ մեր ժողովուրդը կարողացավ վերամիավորել Արցախը: Այլ բան
ԽՍՀՄ փլուզման եւ ԱՊՀ ստեղծման գործընթացները նույնիսկ իրենց ճարտարապետների կողմից չեն դիտարկվել որպես սահմանները վերջնականորեն որոշելու մեխանիզմներ. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը Ելցինը, Կրավչուկը եւ Նիկոլը։ Այն, որ Ալմաթայի հռչակագիրը ոչ մի աղերս չունի Արցախյան խնդրի կարգավորման հետ եւ չի կարող դիտարկվել որպես սահմանազատման եւ սահմանագծման հիմք, շատ ենք խոսել, բացատրել, գրել։ Օրերս ընթերցում էի ռուս ընդդիմադիր լրագրող, հայտնի «Дождь» հեռուստաընկերության համահիմնադիր Միխայիլ Զիգարի սկանդալային գիրքը ռուս-ուկրաինական հակամարտության մասին։ Ի դեպ,
Սիրիայում պատերազմական նոր շրջափուլի ետևում կանգնած է Թուրքիան. Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Սիրիայում պատերազմական նոր շրջափուլի ետևում կանգնած է Թուրքիան, որը նաև այս գործընթացի ու դրա արդյունքի գլխավոր շահառուն է: Ահավասիկ թուրքական համակարգման մասին վկայող հերթական անուղղակի ապացույցներից մեկը. նկարում տեսնում եք Թուրքիայի կողմից ստեղծված «Ֆաջ ալ Հյուրիյա» ահաբեկչական խմբավորման հրամանատարական շտաբը, որը այս Սիրիայի հյուսիսը գրաված գլխավոր ուժերից մեկն է:
«Սուր էկզոգեն» թունավորում ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել ամուսիններն ու նրանց 3 անչափահաս երեխաները. Shamshyan.com
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քանի քաղաքացու, այդ թվում՝ անչափահասների։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել համայնքային
Վիկտորյա Ղասաբյան. «Մեզ պետք է, որ մեր սահմանները ամուր լինեն, մարդիկ մնան ոչ թե ճարահատյալ, այլ ցանկանան մնալ, երեխաները լավ կրթություն ստանան ու ապահով զգան»
Երեւանում կանանց միջազգային ասոցիացիան կազմակերպեց 11-րդ ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցեցին ավելի քան 80 կազմակերպություններ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, դիվանագետների կանայք, հասարակական գործիչներ, սփյուռքահայ մեր հայրենակիցներ, գործարարներ, տարբեր ոլորտներ ներկայացնող կազմակերպություններ: Միջոցառումը կրում է «Կանաչ Հայաստան. գիտակից կյանք» կարգախոսը՝ արժեւորելով կայուն զարգացումն ու առողջ կենսակերպը: Բարեգործական նախաձեռնության արդյունքում հավաքագրված միջոցները կուղղվեն Հայաստանի մարզերում դրամաշնորհային
Արարատ Միրզոյանը Հաագայում կմասնակցի ՄՔԴ մասնակից պետությունների 23-րդ վեհաժողովի նիստին
Դեկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդների Թագավորությունում։ Փետրվարին Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո առաջին անգամ նախարար Միրզոյանը Հաագայում կմասնակցի ՄՔԴ մասնակից պետությունների 23-րդ վեհաժողովի նիստին: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ Նիդերլանդների գործընկերների հետ։ ՀՀ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ
ՄԻԱՎ-ով ապրում է ՀՀ 4800 քաղաքացի
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որն այս տարի նշվում է «Առաջնորդվենք իրավունքներով․ իմ առողջությունն իմ իրավունքն է» կարգախոսով: Ամբողջ աշխարհում մարդիկ միավորվում են՝ աջակցություն ցուցաբերելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց և հարգելու մահացածների հիշատակը: Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը, համերաշխություն ցուցաբերել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում, խոսել հիվանդության կանխարգելման միջոցառումների, բուժման ու խնամքի մասին։ ՀՀ քաղաքացիների
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` Ֆինլանդիա կատարած այցի ամփոփումը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ անցնող շաբաթվա ընթացքում՝ նոյեմբերի 28-29-ը, Ֆինլանդիա կատարած այցի ամփոփում։ Այցի շրջանակներում քննարկումները հիմնված էին Հայաստանի և Ֆինլանդիայի միջև զարգացող օրակարգի վրա, որը ներառում է՝ քաղաքական երկխոսություն և պատրաստակամություն խթանելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ներառյալ առևտուրը, ժողովրդավարական արժեքների հարգման հարցում ամուր հանձնառություն և բարեփոխումներ, դրանց աջակցություն, հավակնոտ գործընկերություն ԵՄ շրջանակներում և
Արդեն լուրեր են տարածվում Սիրիայի իշխանության` Իրանին պաշտոնապես դիմելու մասին․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրիայում պրոթուրքական ահաբեկչական խմբերի հարձակումների ֆոնին Իսրայելը ևս Սիրիայի մի քանի տեղամասում հարվածներ է հասցրել: Իհարկե, ահաբեկչական այս հարձակման թեման Իսրայելին միայն առիթից օգտվելու և հարվածներ հասցնելու համատեքստում չի հետաքրքրում: Ի դեպ, Սիրիայում ևս «փեյջեռային օպերացիա» է իրականացվել, որի վնասների և
Սելեմիէի ճամբուն վրայ դիպուկահարի մը արձակած փամփուշտէն զոհուեցաւ հալէպահայ դոկտ. Երուանդ Արսլանեան․ «Գանձասար»
«Գանձասար» – Այսօր՝ Կիրակի, 1 Դեկտեմբեր 2024-ին զոհուեցաւ հալէպահայ դոկտ. Երուանդ Արսլանեան (ծնեալ 1958-ի, Հալէպ). Արսլանեան երէկ Հալէպէն դուրս ելած ժամանակ Սելեմիէի ճամբուն վրայ դիպուկահարի մը արձակած փամփուշտէն վիրաւորուած եւ փոխադրուած էր Համայի հիւանդանոց։ Անոր վիճակը ծանրացած է եւ այսօր կէսօրին դոկտ. Արսլանեան իր մահկանացուն կնքած է։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 1-ի և 5-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 5-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Թուրքական մեդիայում Հալեպը հին օսմանյան նահանգ է ներկայացվել
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք – Թուրքական մեդիայում տոտալ քարոզչություն է։ Օրինակ CNN Türk-ի եթերում հիշել են Օսմանյան կայսրության 1899 թվականի քարտեզը՝ ցույց տալով, թե, իբր, Հալեպը հին օսմանյան նահանգ է։
Ընտրողների կեսը չի կողմնորոշվել, և կուսակցություններին անհրաժեշտ է ձայներ ներգրավել. Հայաքվե
Այն, ինչ տեղի է ունենում իշխանության ներսում, պայմանավորված է մի քանի պատճառներով, առաջին հերթին նրանով, որ ընտրությունները մոտ են: Հնարավոր է, որ իրադարձությունները ստիպեն գնալ արտահերթ ընտրությունների, հետևաբար Փաշինյանին անհրաժեշտ է կանգնեցնել իր վարկանիշի անկումն ու բարձրացնել այն։ Ցավոք, ընդդիմության վարկանիշն էլ է ցածր, սակայն պետք է հիշել, որ ընտրողների կեսը չի կողմնորոշվել, և կուսակցություններին
Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ Կաթողիկոսը Կը Զօրակցի Սուրիահայութեան
Շաբաթ, 30 Նոյեմբեր 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռաձայնային կապ հաստատելով Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալպանտեանին հետ, տեղեկանացաւ Սուրիոյ մէջ վերջին օրերու զարգացումներուն եւ իրավիճակին մասին: Առաջնորդ Սրբազան Հայրը մանրամասն տեղեկութիւններ հաղորդեց Սուրիոյ մէջ տիրող ճգնաժամին եւ ի մասնաւորի Սուրիահայութեան դիմագրաւած մարտահրաւէրին մասին: Ապա Գարեգին Բ Հայրապետը իր յորդորներն
Առողջապահության նախարարությունը սկսում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա արշավը
Առողջապահության նախարարությունը` UNAIDS-ի և գործընկերների աջակցությամբ սկսում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա արշավը` «#Հարցրու բժշկին, Չ=Չ»: Այս նախաձեռնությունն ընդգծում է առողջապահության ոլորտի մասնագետների կենսական դերը ՄԻԱՎ-ի դեմ պայքարի առաջխաղացման գործում` միաժամանակ շեշտելով մարդու իրավունքների կարևորությունը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք մինչև 2030 թվականը վերացնելուն միտված գործընթացում: Քարոզարշավի շրջանակում ոլորտի մասնագետները ներկայացնում են իրենց փորձը
Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին
Շաբաթ, 30 Նոյեմբեր 2024-ին, ամբողջ օրուան ընթացքին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շարունակեց մօտէն հետեւիլ Հալէպի մէջ զինեալ խմբաւորումներու յարձակումներու հետեւանքով ստեղծուած մտահոգիչ իրավիճակին։ Վեհափառ Հայրապետը մնայուն կապի մէջ ըլլալով առաջնորդ սրբազանին եւ համայնքի պատասխանատուներուն հետ, իր բարձր գնահատանքը յայտնեց անոնց, որ բարձրագոյն աստիճանի պատասխանատու ոգիով մօտէն կը հետեւին հայ համայնքին բարօրութեան։ Յայտնենք, որ զինեալ
Նախագահ Ասադն արդեն իսկ ստացել է որոշ միջազգային դիվանագիտական օժանդակություն․ Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Սիրիան` այս պահի դրությամբ․ Գիշերը ահաբեկիչների սրընթաց արշավը դեպի մայրաքաղաք Դամասկոս հաջողվել է կանգնեցնել: Այս պահին մարտերն ընթանում են ռազմավարական նշանակություն ունեցող Համա քաղաքի մոտ: Կառավարական բանակը սկսել է իրական մարտ վարել, ինչը և կանգնեցրել է ահաբեկիչներին: Նախագահ Ասադն արդեն իսկ ստացել է որոշ միջազգային դիվանագիտական օժանդակություն: Սակայն էական