Օրվա լրահոսը
«Երբեք անցյալով չեմ խոսել ու չեմ խոսելու որդուս մասին, որովհետև նա կա, ես իմ որդուն սպասում եմ»․ անհետ կորած զինվորի մայր
Նվարդ Պետրոսյանը ցավով նշեց՝ չի մնացել որևէ պետական կառույց, դեսպանատուն, որտեղ իր որդու հարցով այցելած չլինի․ «Ոչ մի պետական կառույցից ես սպասելիք չունեմ»։
Առաջադրվել եմ վարչապետի կողմից առաջարկված փրայմերիզին՝ որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու. Վահագն Մկրտչյան
Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը Առաջադրվել եմ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված փրայմերիզին՝ որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու: Փրայմերիզը ժողովրդավարության նորագույն դրսևորումներից է: Սիրելի՛ գյումրեցիներ, բոլորիս սրտի քաղաքի վաղվա օրը դուք եք որոշելու:
Հայաստանի որևէ կուսակցության ի՞նչ գործն է հարևան երկրի ներքին խնդիրը, որ պետության ներքին գործերին միջամտող հայտարարություններ կատարի. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը Հայաստանի որևէ կուսակցության ի՞նչ գործն է հարևան երկրի ներքին խնդիրը, որ պետության ներքին գործերին միջամտող հայտարարություններ կատարի։ Հայաստանի համար կարևոր է, որ մենք ունենանք խաղաղ, կայուն, զարգացող Վրաստան ու շատ կարևոր է, որ մենք չմիջամտենք այդ երկրի ներքին գործընթացներին, այլ ոչ թե
Ըստ Մինսկի՝ ՀՀ բացակայությունը ՀԱՊԿ միջոցառումներին «վնասում է» Երևանի հեղինակությանը. Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար
«Ազատություն». Հայաստանի բացակայությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցառումներին, այդ թվում՝ Աստանայում վերջերս կայացած գագաթնաժողովին, վնասում է այդ երկրի հեղինակությանը, հայտարարել է ՀԱՊԿ անդամ Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։ Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ
«Ես ընկալել եմ՝ որպես կուսակցության ղեկավարի խնդրանքն իր կուսակից ընկերոջը»․ Դավիթ Առուշանյանը՝ Փաշինյանի կողմից անձանց sms-ով պաշտոնից ազատելու մասին լուրերի մասին
Լրագրողները խնդրեցին գնահատել իր շանսերը՝ որպես Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու, պատգամավորը պատասխանեց․ «Գյումրեցիներն իրենք կորոշեն, թե ում են տեսնում՝ որպես քաղաքի ժամանակավոր պաշտոնակատար»։
ԲՐԻԿՍ-ը այսօր մեզ համար շատ կարևոր է: Ինչո՞ւ հետևենք նրա օրակարգին, ով երկիրը տանում է անկայունության. Վահե Հովհաննիսյան
Ժամանակն է, որ քաղաքական միավորները, որոնք հայտ են ներկայացնելու առաջիկա ընտրություններին, ֆլեշմոբային պահվածքից անցնեն իրական քաղաքականության.
ԱԺԲ. Համերաշխ ենք վրացի ժողովրդի հետ՝ ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ ապագայի համար նրանց պայքարում
Ազգային-ժողովրդավարական Բևեռը խոր մտահոգությամբ հետևում է Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին։ Վերջին իրադարձությունները վկայում են մեր տարածաշրջանում ժողովրդավարական արժեքների և հիմնարար իրավունքների պաշտպանության հրատապ անհրաժեշտության մասին։ Որպես կարևոր գործընկեր և հարևան երկիր՝ Վրաստանի կայունությունը և ժողովրդավարական առաջընթացը վճռորոշ նշանակություն ունեն թե՛ Հայաստանի, թե՛ ամբողջ Հարավային Կովկասի համար։ Եվրոպական ապագան ոչ միայն ձգտում է, այլև ընդհանուր ճակատագիր
«Եթե Գյումրիում լիներ որևէ անձ, որն ունենար լեգիտիմ իրավունք իրականացնել պաշտոնակատարի գործառույթները, այս նախագծի կարիքը չէր առաջանա»․ Վլադիմիր Վարդանյան
Ըստ Վլադիմիր Վարդանյանի՝ իրավական վակուումը պետք է հնարավորինս արագ փակվի։
Պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումներից մեկի ծառայող հափշտակել էր իրեն վստահված մոտ 18 հազարից 21 հազար լիտր բենզինը. փաստաթղթերն ուղարկվել են դատախազություն
Պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումներից մեկի ծառայող հափշտակել է իրեն վստահված մոտ 18 հազարից 21 հազար լիտր բենզինը. փաստաթղթերն ուղարկվել են դատախազություն ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ու ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչպես նաև իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումներից մեկի պատասխանատու ծառայողը 2020
«Ամեն ինչ նկարում էի, որովհետև գիտեի՝ շուտով միայն նկարներն են մնալու Արցախից»
22-ամյա Էմիլիան Արցախի շրջափակման ընթացքում ապրել է Ստեփանակերտում։ Նրա եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Էմիլիան մնացել է մոր հետ։ Շրջափակման օրերի դժվարությունները պատկերող նկարներից ամենահուզիչը գիշերվա ժամը 4-ին գնած հացի նկարն է։ Շրջափակման 15-րդ օրը Էմիլիայի 22- ամյակն էր։ Արտակարգ խնայողության պայմաններում, այնուամենայնիվ, տորթ են թխել, որին գործուն մասնակցել են նաև հարևանները՝ տրամադրելով պակասող
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքի հունվարի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 16.6°C (2010թ.) Օդի
«Սա ոմանց ակտիվ աշխատանքն է, որ եկանք, հասանք այս կետին, որ ես ստիպված պետք է անկախ պատգամավոր մնամ»․ Գեղամ Նազարյան
Գեղամ Նազարյանն ասաց․ «Շնորհակալություն եմ հայտնում Ռոբերտ Քոչարյանին, որ ինձ ընդգրկեց այս ցուցակում, ինչը հնարավորություն տվեց ինձ մտնել խորհրդարան»։
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 136, զոհվել՝ 12 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 537 դեպք, որից 175-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 74, փլուզման, պայթյունի, ձնաբքի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման, զինամթերքի հայտնաբերման, օձի նկատման՝ 1-ական, դժբախտ պատահարի՝ 3, մերկասառույցի՝ 17, թունավորման՝ 9, ինքնասպանության փորձի՝ 12, կեղծ ահազանգի՝ 5, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 69, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 168, հրդեհի ծագման սպառնալիքի՝
«Ստացվում է՝ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի չէ ապահովել երեխայի իրավունքների պաշտպանությունը». փաստաբան
Այս գործը նախկինում եւս աչքի է ընկել աղմկահարույց բացահայտումներով: ՀՀ վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանի դրսեւորած անփութության արդյունքում երեխայի մորը դեռեւս 2022 թվականին հաջողվել էր անորոշ ժամկետով կասեցնել հարկադիր կատարողի գործողությունները, ինչին անդրադարձել էր «Առավոտ» օրաթերթը: Ընտանեկան կյանքի անթույլատրելի միջամտությունը հանգեցրել էր նրան, որ ավելի քան մեկ տարի երեխան զրկվել էր հորն ու եղբորը տեսակցելու
Կառավարությունը քննարկում է ազատությունից զրկված անձանց համար անանուն հաղորդումների ներկայացման համակարգ ներդնելու հնարավորությունը
JAMnews. Հայաստանի կառավարությունը քննարկում է ազատությունից զրկված անձանց համար անանուն հաղորդումների ներկայացման համակարգ ներդնելու հնարավորությունը։ Որոշման ընդունման դեպքում քրեակատարողական հիմնարկներում ստեղծվելու են համապատասխան պայմաններ, ներքին կանոնակարգերում նախատեսվելու են անանուն հաղորդումներ ընդունելու միջոցներ, սահմանվելու է դրանց քննարկման ընթացակարգը։ «Արդյունքում կստեղծվեն պայմաններ խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու համար»,- ասված է
«Բազմապատկվել են դիվանագետների աշխատանքի ծավալները». քննարկվել է դիվանագիտական աստիճանի տրվող հավելավճարի չափի վերանայմանն առնչվող նախաձեռնությունը
Դիվանագիտական աստիճանի համար դիվանագետներին տրվող հավելավճարի չափի վերանայման անհրաժեշտությամբ պայմանավորված Կառավարությունը լրացում եւ փոփոխություններ է կատարում «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի խոսքով՝ տարածաշրջանում եւ աշխարհում շարունակաբար փոփոխվող անվտանգային միջավայրը, Հայաստանի Հանրապետության շուրջ առկա արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից պահանջում
Վրաստանում բողոքի ցույցերին են միացել ԱԳՆ աշխատակիցներ, դիվանագետներ, բուհեր ու դպրոցներ. JAMnews
JAMnews. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի այն հայտարարությունից հետո, որ երկիրը կասեցնում է Եվրամիության հետ բանակցությունները մինչև 2028 թվականը, բողոքի մեծ ալիք է բարձրացել Վրաստանի տարբեր քաղաքներում: Սակայն դիմադրությունը չի սահմանափակվում միայն փողոցային ցույցերով: Արդեն ավելի քան հարյուր դպրոցներ ու համալսարաններ մեկը մյուսի ետևից հրապարակում են բաց նամակներ՝ հայտարարելով կառավարության հետ իրենց անհամաձայնության մասին և պահանջելով
Միայն մի հնար կա չստորագրելու. ժողովուրդ, որոշիր, թե ո՞րն ես ընտրում
Հայաստանի իշխանությունը ոչ մի կերպ կանգ չի առնում, ընդդիմությունը չի կարողանում, ժողովուրդը չի խառնվում՝ ոչ մի քայլ չի անում, իսկ պետությունը՝ հայրենիքը, կործանվում է Սա Հայաստանի ճակատագրի հարցն է, էլ տեղ չկա մայմունություն անելու ու լիովին անլուրջ մոտենալու այս ճակատագրական հարցին: Կրկնում եմ, մինչեւ այսօր ուղղակի բառախաղ է գնում ընդդիմության եւ գործող իշխանությունների միջեւ ու
Մանասյան. Իրավապաշտպանները ևս հաճախ հայտնվում են խոցելի իրավիճակներում: Դա ավելի արտահայտիչ է, երբ իրավապաշտպանները կանայք են
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 1-ին Ծաղկաձորում ելույթ է ունեցել «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է Հայաստանում խթանել կանանց ներգրավվածությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Հանդիպմանը մասնակցել են մասնակիցներ 10 մարզերից։ Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանն անդրադարձել է իրավապաշտպանների առջև ծառացած մարտահրավերներին, ոլորտում առկա խնդիրներին: Այս համատեքստում բանախոսը նշել է, որ իրավապաշտպանությունը
Օդում կախված ոչ մի լար չպետք է մնա. Տիգրան Ավինյան
Ու կարեւոր չէ, դա տեսախցիկի լար է, թե մասնավոր լույսի լար
Զինված ուժերի կերպափոխման հայեցակարգի որոշ ձևակերպումներ վտանգում են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Զինված ուժերի կերպափոխման հայեցակարգի՝ «Հրապարակման ոչ ենթակա բաղադրիչների տեսլական» գլխում նշվում է, որ ՀՀ-ին մարտունակ և ժամանակակից տեխնիկայով ու սպառազինությամբ համալրված ԶՈՒ-ն անհրաժեշտ են ՀՀ տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և որդեգրած խաղաղության օրակարգը պաշտպանելու՝ մեկ կենտրոնին ապավինելու ասիմետրիկ և հիերարխիկ փոխհարաբերությունները
Ըստ ԱԳ նախարարության՝ հատկացվելիք դրամական միջոցները հանդիսանում են բյուջետային աջակցության վարկ
Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով ավարտեց «Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու գործի քննությունը, նոյեմբերի 26-ին կայացրեց որոշում: Ֆինանսների նախարարության ՍԴ ներկայացրած գրության համաձայն՝ Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու մարմիններ են հանդիսանում ՀՀ վարչապետի աշխատակազմը, առողջապահության նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի եւ
Իրանի արտաքին գործերի նախարարը Թուրքիայում է` երկկողմ և տարածաշրջանային հարցեր քննարկելու համար
Արաղչին ժամանել է գիշերը Անկարա` երկկողմ և տարածաշրջանային հարցեր քննարկելու համար։ Իրանի արտաքին գործերի նախարարը գիշերը ժամանել է Անկարա։ Այսօր նա կհանդիպի թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները և ներկա իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում՝ Սիրիայում։ Իրանի արտգործնախարարի այցը տարածաշրջան ինքնին մեծ նշանակություն ունի։ Հանդիպումների ընթացքում նա ընդգծել է, որ Իրանի դիրքորոշումը Սիրիայի հարցում մնում
Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 8-ին. Սուրեն Գրիգորյան
Սուրբ ծննդյան տոնավաճառում տարբեր օրերի համերգներ են նախատեսված
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանք»-ի առաջնորդների նկատմամբ
«Ազատություն». Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ կոչ են անում անձնական պատժամիջոցներ սահմանել Վրաստանի վարչապետի, Թբիլիսիի քաղաքապետի և իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղարի, Վրաստանի խորհրդարանի նախագահի «Վրացական երազանք» կուսակցության նախագահի նկատմամբ՝ Վրաստանում ժողովրդավարական հետքայլի, ընտրական օրենքների խախտման, վարչական չարաշահումների համար, ինչպես նաև այն դատավորների նկատմամբ, ովքեր քաղաքական դրդապատճառներով պատիժներ են սահմանում: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Արցախում ՌԴ խաղաղապահների նախկին հրամանատարը նշանակվել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ
Մուրադովը ավելի վաղ եղել է «Վոստոկ» զորքերի խմբավորման հրամանատարը Ուկրաինայում ռազմական գործողության գոտում:
Ավտոբուսներում եւ միկրոավտոբուսներում այսօրվանից հնարավոր է վճարել բանկային քարտերով. Երեւանի քաղաքապետի տեղակալ
Նախատեսում ենք առաջիկայում նման վճարման հնարավորություն նախատեսել նաեւ մետրոպոլիտենում
Վրացական իշխանությունները կեղծել են ընտրությունները. «Հանրապետություն» կուսակցությունը աջակցություն է հայտնում ժողովրդավարության և ինքնիշխանության համար պայքարող ուկրաինացի, մոլդովացի և վրաց ժողովուրդներին
Ներքաղաքական համերաշխության միակ տարբերակը արդար ընտրություններն են։ Վրացական իշխանությունները կեղծել են ընտրությունները, որ անընդունելի է ինչպես քաղաքակիրթ աշխարհի և իրական ժողովրդավարության կողմնակիցների, այնպես էլ առաջադեմ աշխարհի առավելությունները տեսած վրաց ժողովրդի համար, որ իր ապագան տեսնում է ԵՄ-ում ու պատրաստ է պայքարել իր ապագայի համար։ «Հանրապետություն» կուսակցությունը իր աջակցությունն է հայտնում ժողովրդավարության և ինքնիշխանության համար պայքարող
Դատական հայց ենք ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Գործընկերներ Աննա Գրիգորյանի, Գեղամ Մանուկյանի և Արթուր Խաչատրյանի հետ համատեղ դատական հայց ենք ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ֊ի՝ պահանջելով ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով մեզ արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։ Դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, հայցադիմումը վարույթ
Արամ Ա-ի և ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչութեան հանդիպումը առիթ եղաւ արծարծելու Լիբանանը, Հայաստանը, Սփիւռքը յուզող մարտահրաւէրներ
Ուրբաթ, 29 Նոյեմբեր 2024-ին, Անթիլիասի Մայրավանք այցելեց եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին օրհնութիւնը ստացաւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան (Ռ.Ա.Կ.) Լիբանանի շրջանային վարչութիւնը, առաջնորդութեամբ մարմինի ատենապետ տոքթ. Աւետիս Տագէսեանի: Հանդիպման ընթացքին տոքթ. Տագէսեան Հայրապետին հակիրճ կերպով ներկայացուց կուսակցութեան վերջին շրջանին տարած աշխատանքները եւ յառաջիկայ ծրագիրները։ Հանդիպումը առիթ եղաւ արծարծելու Լիբանանը, Հայաստանը, Սփիւռքը եւ ընդհանրապէս տարածաշրջանը յուզող