Օրվա լրահոսը
Սիրիայում կացությունը հարափոփոխ է. իշխանությունը տարածքներ է կորցրել, սակայն պատերազմը տակավին չի ավարտվել. հայազգի պատգամավոր. «Հրապարակ»
«Հրապարակի» զրուցակիցը Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանն է: – Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը տեղափոխվել է Դամասկոս` աշխատում է ՀՀ դեսպանությունում։ Կապի մե՞ջ եք մեր դիվանագիտական ներկայացուցչության հետ, կոնկրետ ի՞նչ քայլեր են արվում՝ ի աջակցություն սիրիահայության: – Այո, կապեր կան, իսկ թե ինչ աշխատանքներ պիտի ծավալվեն աջակցության համար, առաջիկա օրերին կհստակեցվեն։ Բերիո Հայոց Թեմի Ազգային
Երևի արժե այդ հարցին պատասխանել. ԼՂՀ-ն «անկախ պետության թեկնածու» էր, մինչև ՀՀ իշխանության ղեկին Փաշինյանի հայտնվելը. «ՉԻ»
Նիկոլ Փաշինյանը, իբր փորձելով բացատրել իր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» խոսքերը, հայտարարեց, թե 2018-ին «Ղարաբաղը անկախ պետություն չէր, Ղարաբաղը Ադրբեջան չէր, Ղարաբաղը Հայաստան չէր, լա՛վ, բա ի՞նչ էր»։ Ու քանի որ դա արեց գավառական դերասանի չափազանցված ժեստիկուլյացիայով ու համարյա անկեղծ տարակուսանքով՝ երևի արժե այդ հարցին պատասխանել (մարդ ես, գուցե իսկապես էլ չգիտի)։ Արցախը (ԼՂՀ-ն)
Գլխավոր դատախազի նոր տեղակալը հայտնի է որպես «Դոն Պիպո»-ին արդարացնելու դատավճիռը բողոքարկած, Սամվել Բաբայանի եւ մյուսների, «Սասնա ծռերի» ու Նորքի բանդայի վարույթով դատախազ. «Ժողովուրդ»
Դատախազ Արամյանը այս տարվա հուլիսի 1-ին՝ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի եւ անբասիր աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով էր պարգեւատրվել: Նա առավել հայտնի է իբրեւ աղմկահարույց քրեական գործերով մեղադրող դատախազ: Վերջինս, մասնավորապես, եղել է «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանին արդարացնելու վերաբերյալ դատավճիռը բողոքարկած դատախազը: Արամյանը հայտնի էր՝ ապօրինի կերպով
«Ես ինքս հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից»․ Հովիկ Աղազարյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Քարտուղարությանը խնդրում եմ ապահովել պարոն Աղազարյանի տեղափոխումը մեր խմբակցությունից մեկ այլ տեղ»։
Փաշինյանն ուզում է, որ կարողանա համոզել Ալիեւին՝ ստորագրել այդ թղթի կտորը, որպեսզի դա օգտագործի ընտրություններին. Հարութ Սասունյան. «Հրապարակ»
Իր քաղաքական հաշիվների համար է անում, ոչ թե խաղաղության, որովհետեւ խաղաղություն երբեք չի գալու
«ԱԱՀ դաշտ կտեղափոխվեն միայն հաշվապահական, իրավաբանական ծառայություներ եւ ֆինանսական խորհրդատվություն մատուցողները»․ Բաբկեն Թունյան
«Երբ ասվում էր, որ այս փաթեթը վերաբերում է 13 հազարից ավելի տնտեսվարողների, հիմա հստակ կարող ենք ասել, որ այդ տնտեսվարողների թիվը ոչ թե 13 հազար է, այլ մի քանի անգամ ավելի քիչ»։
Ինչ նվեր է ստացել Փաշինյանը Հռոմի պապից. «Ժողովուրդ»
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային այցով մեկնել էր Վատիկան՝ Սուրբ Աթոռ, որի ընթացքում Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապից ստացել էր նվեր՝ կավե քանդակ «Քնքշանք եւ սեր» անվամբ։ Քանդակի պատրաստման համար օգտագործվել է էնգոբայի տեխնիկան, որը կավին տալիս է
Քաղաքացիներն առարկել են քաղաքապետարանի պնդմանը, թե տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է
«Կանգառներում տեղ ու դադար չկա: Ինչպես միշտ, ինչպես ամեն օր, երբ նույնիսկ ամեն ինչ իր «հունով» է գնում»:
«9 տարի տևած դատական գործընթացից հետո մեծ մասամբ բավարարվեց Ամուլսարում ոսկու հանք շահագործելու ծրագրի վերաբերյալ քաղաքացիների բողոքը»
Հրապարակվեց Ամուլսարի գործով 2015թ.-ից ընթացող դատական գործի վճիռը 2024թ-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչական դատարանը՝ ի դեմս դատավոր Կարեն Զարիկյանի, կայացրեց թերևս աննախադեպ մի վճիռ, որով 9 տարի տևած դատական գործընթացից հետո մեծ մասամբ բավարարվեց Ամուլսարում ոսկու հանք շահագործելու ծրագրի վերաբերյալ ՀՀ քաղաքացիների բողոքը։ Դեռևս 2015 թվականին Գնդեվազ գյուղի 11 բնակիչներ և 2 հասարակական կազմակերպություններ դատարան
Լարսը բաց է, Աշոցքի տարածաշրջանի և Աղվանի-Տաթև, Տաթև-Լծեն ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Աշոցքի տարածաշրջանի և Աղվանի-Տաթև, Տաթև-Լծեն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված
Քաղաքապետարանի համար մարդիկ միջոց են, ոչ թե նպատակ
Սոցցանցային տարածքում հանդիպել եմ այսպիսի մի տեսության. վարորդների գործադուլը կազմակերպել է Ավինյանը։ Ըստ այդմ՝ նրա նպատակն է հիմնավորել տրանսպորտի գնի բարձրացումը հետեւյալ «տրամաբանությամբ». «Տեսնում եք, թե ինչ է կատարվում, երբ միջոցները սուղ են։ Մենք չենք կարողանում մարդկանց նորմալ աշխատավարձ տալ։ Դուք, հարգելի ուղեւորներ, պետք է մեկ տոմսի համար 200-300 դրամ տաք, եւ այդ դեպքում միայն
Հասարակությունը ընտրում է ոչ թե իշխանությանը վռնդելու, այլ քաղաքական գործընթացներից օտարվելու, պատասխանատվությունից հրաժարվելու ուղին. «Դրօշակ»
Հանրային ընդվզումներն իմաստ ունեն, եթե կա հնարավորություն և հույս, որ կարելի է բողոքելով բան փոխել: Եվ նաև համոզմունք, որ իշխանության գլխին նստած մարդն ունի թեկուզ տարրական ինքնահարգանքի, արժանապատվության զգացում, և նա կտեսնի ու կլսի, թե ինչքան հիմնովին է մերժված ինքը, հետևություններ կանի և կհեռանա: Նաև կա քաղաքական ճիշտ գործիքակազմ՝ խնդիրը լուծելու համար:
Մեր մեջ ասած, Կառլսոնը գոյություն ունի արդեն 70 տարի: Բայց Ալեն Սիմոնյանը դրա մասին չգիտի. «ՉԻ»
Արդեն գիտենք, որ խորին ցավով Աղազարյանը հայտնել է, որ ծալած ունի Նիկոլ Փաշինյանի հորդոր-խնդրանք-պաղատանքն ու մանդատը վայր չի դնելու: Բայց թե երբ ընկերն եկավ, երբ գնաց, էդ մեկն այդպես էլ չիմացանք:
Սարիկ Մինասյան. Հուսով եմ իմ ունեցած աշխատանքային փորձը, կառավարման գիտելիքները և մարդկային որակները կօգնեն ինձ դառնալ հավասարապես բոլոր գյումրեցիների սրտի քաղաքապետը
Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններում քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու Սարիկ Մինասյանը գրում է. «Սիրելի՛ գյումրեցիներ, չկարողանալով անտարբեր մնալ հարազատ քաղաքիս կառավարման շուրջ ստեղծված իրավիճակին և ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշման հայտարարությունը՝ որպես անկուսակցական թեկնածու առաջադրվել եմ Գյումրի համայնքի ժ/պ նշանակման համար անցկացվող նախնական ընտրություններում, որոնք անցկացվելու են սույն թվականի դեկտեմբերի 8,
ՔՊ-ն որոշեց Գյումրու նախնական ընտրություններում քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է. Սիրելի գյումրեցիներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ, Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի պաշտոնակատարի հետեւյալ թեկնածուները. Լևոն Անանյան Դավիթ Առուշանյան Շավարշ Արամյան Էմմա Բարսեղյան Սարիկ Մինասյան Վահագն Մկրտչյան Կարեն Սարուխանյան Նրանք այսօրվանից կարող են իրականացնել քարոզչություն, իսկ նախնական քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին: Նախնական քվեարկության արդյունքներով առավելագույն ձայն
Լոս Անջելեսի տեղական օրենսդրությունը հույսեր է արթնացնում քաղաքի ապօրինի ներգաղթյալների շրջանում. «Ամերիկայի ձայն»
Կլաուդիա Վենտուրան 20 տարի ապրում է Լոս Անջելեսում։ Այստեղ աշխատանք և ընտանիք ունի, բայց ոչ իրավական կարգավիճակ՝ ոչ: Վենտուրան Լոս Անջելեսի մոտ 800 հազար բնակիչներից է, ովքեր չունեն ԱՄՆ-ում բնակվելու, գտնվելու իրավական կարգավիճակ, և, ինչպես շատերը, անհանգիստ է նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո: «Հիմա փողոցում շատ մարդկանց չեմ տեսնում։ Կարծում եմ, որ մարդիկ վախենում
Վարչության որոշմամբ՝ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։
Նախկին պատգամավորն ու որդին ջրից չոր դուրս եկան. վաղեմության ժամկետներն անցել են. «Հետք»
ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանն ու որդին քրեական պատասխանատվության չեն ենթարկվի: Վաղեմության ժամկետների լրանալու հիմքով դատարանը դադարեցրել է նրանց նկատմամբ քրեական հետապնդումը: Ամեն ինչ սկսվել էր Դուբայում անշարժ գույք ձեռք բերած հայ պաշտոնյաների մասին «Հետքի» հետաքննությունից հետո, որի առաջին մասը հրապարակել էինք 2018-ի նոյեմբերին: Դրանց թվում էր նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր (2012-2017 եւ 2018-2019 թթ.),
Դեռևս վաղ է խոսել կառավարական ուժերի ակնառու հաջողությունների մասին, սակայն ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում ինչպես միշտ ամեն ինչ հերթական անգամ վճռվում է մարտի դաշտում. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Իրաքի տարածքից ժամանած իրանամետ ուժերի աջակցության պայմաններում սիրիական բանակն աստիճանաբար հետ է նվաճում Հալեպի նահանգի՝ ահաբեկիչների կողմից բռնազվաթված տարածքները։ Դեռևս չափազանց վաղ է խոսել կառավարական ուժերի ակնառու հաջողությունների մասին, սակայն ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում ինչպես միշտ ամեն ինչ հերթական անգամ վճռվում է մարտի դաշտում։ Երկդիմի կերպով ահաբեկությունն, իբր, քննադատող,
Սուրբ Մինասի տօնին նուիրուած Սուրբ եւ Անմահ պատարագին մասնակցելով ժողովուրդի զաւակները սուրբին բարեխօսութիւնը հայցեցին
Ս. Մինասի տօնին առիթով, Երեքշաբթի, 3 Դեկտեմբեր 2024-ին, առաւօտեան ժամը 10։00-ին, Ս․ Աստուածածին եկեղեցւոյ մէջ եպիսկոպոսական պատարագ մատուցեց Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Սրբ. Արք. Աշգարեան, հոգեւորականաց դասուն եւ ժողովուրդի զաւակներուն ներկայութեամբ: Ս. Խորանին սպասարկեցին՝ Արժ. Տ. Զարեհ քհնյ. Շաքարեան եւ Արժ. Տ. Գառնիկ քհնյ. Չափանեան: Պատարագի հոգեպարար երգեցողութիւնը կատարեց «Շողակաթ» երգչախումբը։
Կարևոր է, որ փաստաբանն այդ մասին բարձրաձայնել է, և միջազգային իրավապաշտպան կառույցները, Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները դրան պետք է ուշադրություն դարձնեն. Սիրանուշ Սահակյան. News.am
Մինչև COP29-ը մամուլում հրապարակումներ, այդ թվում՝ արտահոսքեր եղան, թե քննարկվում է COP29-ին Հայաստանի մասնակցության դիմաց մի քանի գերիների ազատ արձակման հնարավորությունը: Սակայն նման բան տեղի չունեցավ, Հայաստանն էլ այդպես էլ մինչև վերջ որևէ պաշտոնական դիրքորոշում չհայտնեց, թե որոնք էին COP29-ին չմասնակցելու պատճառները: Այս և հայ գերիների ու քաղբանտարկյալների հետ կապված այլ թեմաների շուրջ NEWS.am-ը զրուցել
Ո՞ւմ «երազախաբ» կանի վարչապետը․ այսօր հրապարակվելու է Գյումրու քաղաքապետի ժ/պ-ի թեկնածուների հաստատված ցանկը
Մեկ տնից, ըստ նախնական մեխանիզմի, քվեարկությանը կարող է մասնակցել մեկ հոգի։
Էներգետիկ ըմպելիքների վաճառքն անչափահասներին կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ
Առաջարկվում է մինչեւ 18 տարեկան անձանց առողջության պահպանման նպատակով սահմանափակել էներգետիկ ըմպելիքների շրջանառությունը, ինչպես նաեւ ստեղծել իրավական հիմքեր: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Հակոբ Արշակյանը, Բաբկեն Թունյանը, Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արսեն Թորոսյանը, Մարիամ Պողոսյանն ու Հասմիկ Հակոբյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում են լրացում կատարել ««Առեւտրի եւ ծառայությունների մասին»
Հովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կուսակցության վարչությունը կհեռացնի իր շարքերից:
Մեր ընդդիմությունն ակտիվ ջատագովն է երևանցիներին և ոչ միայն նրանց՝ ժողովրդին, առանց տրանսպորտի թողնելու նախաձեռնությանը. Արմեն Փամբուխչյան
«Ֆիքսենք, որ մեր ընդդիմությունն ակտիվ ջատագովն է երևանցիներին և ոչ միայն նրանց՝ ժողովրդին, առանց տրանսպորտի թողնելու նախաձեռնությանը»։ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյան
Հայաստանում ՌԴ դեսպանն այցելել է Սիրիայի դեսպանին
Ընդգծվել է Ռուսաստանի սկզբունքային և անփոփոխ դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Սիրիայի միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։
Պետք է հասկանալ, թե հիմա ՌԴ-ն ինչ լծակներ ունի Հայաստանի կամ առհասարակ տարածաշրջանի վրա և ինչ կարող է վաճառել Թուրքիային․ Արմինե Մարգարյան. «Ա1+»
«Այս զարգացումները մեզ համար բավականին վտանգավոր են, որովհետև երբ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները լարվում են, մենք դրա անմիջական տուժողն ենք դառնում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի» ղեկավար Արմինե Մարգարյանը՝ անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին։ Վերջինիս ներկայացմամբ՝ եթե մի տարածաշրջանում երկրների միջև կան հակասող շահեր, և նրանք որոշակի պայմանավորվածություն են ձեռք
«Տաթև Արցախի» հայցը դատարանը բավարարել է․ Դիանա Մարտիրոսյանը ստիպված կլինի հերքել զրպարտությունը
Փաստաբան Իրմա Ճաղարյանը գրել է․ «Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մ․ Գևորգյանի բավարարել է Տաթևիկ Վիրաբյանի (Տաթև Արցախ) հայցն ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին։ Արդյունքում Դիանա Մարտիրոսյանը ստիպված կլինի հերքել նախկինում իր կողմից հրապարակված տեղեկությունները, որոնք արատավորել էին վստահորդիս անունն ու բարի համբավը։ Միաժամանակ տիկին Մարտիրոսյանը
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Նախագահները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք |
Հոսանքազրկվել են Քանաքեռավան, Զովունի, Դավթաշեն, վարչական շրջանների մի շարք թաղամասեր
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Զովունի 220/110/10 կՎ» ենթակայանում տեղի ունեցած վթարի պատճառով այսօր՝ ժամը 17:55-ից տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատում, որի հետեւանքով հոսանքազրկվել են Քանաքեռավան, Զովունի, Դավթաշեն, վարչական շրջանների մի շարք թաղամասեր։ ՀՀ ՏԿԵՆ