Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. ռեստորանների մաքրուհիներն ու խոհարարը կեղծ բժշկական թղթեր են «դասավորել»

Երեւանի քաղաքապետարանի թիվ 4 պոլիկլինիկայի տնօրենը նույն պոլիկլինիկայի բուժաշխատողների հետ նախնական համաձայնությամբ Երեւանի հայտնի 2 ռեստորաններում մաքրուհիներ աշխատած Ա.Գ-ի, Ս.Կ-ի եւ խոհարար Ա. Ա-ի «Անձնական սանիտարական /բժշկական/» գրքույկում կեղծ տեղեկություններ է ավելացրել՝ այդ անձանց բժշկական հետազոտում անցնելու եւ զննման վերաբերյալ:

«Դեռևս սպասում ենք պատասխանի. «Անկախ դիտորդը» դիմել է Փաշինյանին, խնդրելով դիտարկել Գյումրիում կազմակերպվող նախաքվեարկությունը»

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը «Անկախ դիտորդը» նոյեմբերի 28-ին դիմել է ՔՊ կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին, խնդրելով դիտարկել Գյումրիում կազմակերպվող նախաքվեարկությունը: Դեռևս սպասում ենք պատասխանի: Կարծում ենք, որ հետին մտքերի բացակայության դեպքում հանրային վերահսկողությունից խուսափելու մոտիվացիա պիտի-որ չունենան:    

Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Թբիլիսի ցուցարարների նկատմամբ

«Ազատություն». Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել երեկ ուշ երեկոյան Թբիլիսիի խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարների նկատմամբ։ Ներքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 3-ին հայտարարել էր, որ բողոքի ակցիայի «ագրեսիվ անդամները» Թբիլիսիի կենտրոնում հավաքվելուց հետո անօրինական և բռնի գործողություններ են իրականացնում, տարբեր բնույթի առարկաներ ու դյուրավառ իրեր են նետում իրավապահների ուղղությամբ։ ՆԳՆ հայտարարությունից հետո, հատուկ ջոկատայինները

«Օրենքում «փոքր և մեծ ընկերություններ» սահմանումներ չեն լինելու. կլինի համահարթ մոտեցում». Մխիթար Հայրապետյան

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ դեկտեմբերի 4-ին ընդունել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։ Օրինագծերին կողմ է քվեարկել 89 պատգամավոր, դեմ՝ 0 , ձեռնպահ՝ 5: Օրինագծերի լրամշակված փաթեթը 2-րդ ընթերցմամբ դեկտեմբերի 3-ին ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարը

«Փաշինյանը հպարտորեն հայտարարում է, որ Արցախի հանձնումը միակ փրկությունն է՝ հայոց պետականությունը պահպանելու համար․ սա ծանր հանցագործություն է»․ Արծվիկ Մինասյան

«Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությամբ վերախմբագրում է Զինված ուժերի գործառույթները և, ըստ էության, ոչնչացնում է հայոց պետականությունը»։

Կարեն Մալխասյան. Հերթական անգամ գործ ունենք իշխանությունների կողմից իրենց լիազորությունների վերազանցման հետ

Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլ Փաշինյանը իր գրառումով նշում է, որ իրականացնում է Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի ընտրություններ և ամենաշատ ձայն ստացողին նշանակելու է քաղաքապետի պաշտոնակատար։ Հենց ինքը՝ Փաշինյանը, մի քանի օր առաջ նշեց, որ պետք է օրենքի փոփոխություններ արվեն պաշտոնակատար նշանակելու համար, ինչը մինչև այժմ արված չէ։ Գործող օրենսդրությամբ՝

ՔՊ-ական իշխանությունը ժողովրդին փորձում է վերածել «ազգ-նահատակի»․ Տիգրան Աբրահամյան

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ մինչեւ 2027 թվականը ՀՀ ԶՈՒ կրճատելու կոնցեպտը երկու հիմնական նպատակ ունի՝ ընդառաջ գնալ Ադրբեջանի պահանջին՝ ՀՀ ԶՈՒ-ը լուծարելու մասին, նաեւ առաջիկայում ընտրական փուլ է լինելու՝ դուր գալ ընտրողներին։

Հայ շախմատիստները հանդես են գալիս միջազգային տարբեր մրցաշարերում

Քաթարում մեկնարկած Qatar Masters Open 2024-ի առաջին տուրում գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը եւ Տիգրան Հարությունյանը հաղթանակ են տարել, իսկ Մանուել Պետրոսյանը իր պարտիան ավարտել է ոչ-ոքի:

Ինչու է անշարժ «հիմարների նավը»

Հիերոնիմոս Բոսխի մարգարեական կտավի մոտիվներով Հոլանդացի գեղանկարիչ Հիերոնիմոս Բոսխ՝ «Հիմարների նավը»: Փոքրիկ կտավ (33X58 սմ), որը ստեղծվել է 15-րդ դարի վերջին տարիներին: Հիմնական սյուժեն կարծես թե պարզ է՝ մարդիկ նստած քեֆ են անում: Առագաստի ծայրին արդեն պատրաստի, խորոված գոճի է կախված, եւ խնջույքի մասնակիցներից մեկը, դանակը ձեռքին, բարձրանում է՝ այդ խոճկորից մի կտոր պոկելու համար:

2-րդ, 3-րդ, 5-րդ դասարանների Մայրենիի եւ 7-րդ դասարանի Պատմության դասագրքերը ներառել եմ իմ հայցադիմումում. Սեմյոն Բաբայան

Ես մի շարք գրավոր հարցումներ եմ ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, առաջարկել եմ, որ այդ դասագրքերը հանվեն շրջանառությունից: Դիմեցի նաեւ վարչական դատարան, զուգահեռ ԱԺ-ի, Ներքին գործերի նախարարության, Քննչական կոմիտեի, ներգրավվածությամբ պատշաճ հաղորդումներ տվեցի, որոնք մերժվեցին: Այժմ գործը գտնվում է Վերաքննիչ քրեական դատարանում՝ 2-րդ դասարանի Մայրենիի դասագրքի մասով, ու քանի որ դա չպատժվեց, իրենք արեցին 2-րդ փորձը:

Երբ գոյություն ուներ Արցախի Հանրապետությունը, Ադրբեջանի խոսույթում Հայաստանին ուղղված ծավալապաշտական ակնարկ անգամ չկար. Ստեփան Հասան-Ջալալյան

Ինչ է Արցախն ըստ Նիկոլ Փաշինյանի 2024թ. դեկտեմբերի 3-ին Հայաստանի Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ իր ամփոփիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իր «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը, որը նա հնչեցրել է 2019թ. օգոստոսի 5-ին Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, մասնավորապես, ասել է. «2018 թվական, կամ 17

Մասիսում հրկիզել են ոստիկանության քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենան. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի 10-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն Արարատի մարզի քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններով պարզվել

«Ո՞նց է լինում, որ ՔՊ-ի հետ փոխկապակցված անձինք նման խոշոր ծավալի տենդերներ են շահում, օրենքները խախտվում են»․ Գառնիկ Դանիելյան

Թադեւոս Ավետիսյանն ասաց․ «Ես ուշադիր լսեցի ձեր ելույթն ու արձանագրեցի, որ, ցավոք, քաղաքական շեշտադրումներ կան»։

«Հայկական կինոյի կառավարումը միանձնյա իրականացրած, այդ առաքելությունը տապալած «կառավարիչը» հանդգնում է վերադառնալ կինոյի պետական կառավարման ոլորտ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի կարգավիճակով». «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա»

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումը տապալած անձի վերարտադրության փորձը՝ «Հայաստանի կինոյի հիմնադրամում» անընդունելի է։ «Հայաստանի կինոյի հիմնադրամի» տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը ի հայտ է բերել մի արտառոց, չափազանց մտահոգիչ իրողություն, ինչի մասին Հիմնադրամի ներսում և ՀՀ ԿԳՄՍՆ մեր աղբյուրները տևական ժամանակ մեզ ահազանգում էին։ 7 տարի շարունակ (2017-2024թ.թ.) հայկական կինոյի կառավարումը միանձնյա իրականացրած,

Անչափահասի գործով Վճռաբեկ դատարանը իրավունքների խախտում է տեսել

Նոյեմբերի 28-ին Վճռաբեկ դատարանի քրեական պալատում ավարտվեց մի գործով գրավոր ընթացակարգով քննություն, որի սկիզբը դրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին առյանի դատարանում: Դատարանը քննության առավ ՀՀ վերաքննիչ դատարանի՝ 2023թ. դեկտեմբերի 15-ի որոշման դեմ Ա.Մ.-ի պաշտպան Ա.Հակոբյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը: 2023 թվականի հոկտեմբերի 6-ին ձերբակալվել է Ա.Մ.-ն: Կոտայքի մարզի դատախազության դատախազ Բաղյանի որոշմամբ հարուցվել

ՔՊ վարչության նիստում Հովիկ Աղազարյանը չի հերքել այն դրվագներով արտահոսքերը, որոնց մասին խոսվել է․ Հայկ Կոնջորյան

Լրագրողի հարց-դիտարկմանը՝ ինչո՞ւ նույն գործընթացը չսկսվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ, որը թքել էր քաղաքացու երեսին, ինչո՞ւ ՔՊ-ն ԲԴԽ-ում առաջադրեց Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը, որը ևս հայտնի է վիրավորական եւ ոչ կոռեկտ գրառումներով՝ տարբեր քաղաքացիների, քաղաքական գործընթացների վերաբերյալ, Հայկ Կոնջորյանը պատասխանեց՝ հիշեցնելով, որ Ալեն Սիմոնյանը քանիցս ներողություն է խնդրել, իսկ Ալեքսանդր Սիրունյանի դեպքի հետ զուգահեռներն, ասաց բացարձակ համադրելի չեն։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևելյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքի դեկտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 15.5°C (2010թ.) Օդի նվազագույն ջերմաստիճա -10.8°C (1994թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան 1.9°C Եղանակի կանախատեսումներին կարող

Կոչ սիրիահայությանը

Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 29-ին, կապ հաստատեցի իմ սիրիահայ ընկերներից մեկի հետ, կարծես շփոթված եւ շտապում էր, ասաց, որ այժմ վարում է իր մեքենան եւ որոշ ժամանակ անց կկապվի ինձ հետ, խնդրեցի, որ ինձ հարցազրույց տա «Յութուբում»: Պատասխան չստացա: Ժամեր անց սիրիական ընդդիմությունը ներխուժեց Հալեպ: Շաբաթ օրը շատ լուռ էր սոցցանցերում, հարցրի նրան, թե արդյո՞ք ապստամբները

Հյուրանոցում օգտվելով կնոջ ալկոհոլի ազդեցության տակ լինելու հանգամանքից, սեռական հարաբերություն ունեցել նրա հետ, ծեծել. կասկածյալներից մեկը հայտնի ֆուտբոլիստի որդին է. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 01։20-ի սահմաններում «Ինտոքսիկացիա, բռնաբարություն հարցականով» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել է

«Իրականում խոսքը գնում է հարկային համակարգը աղավաղելու եւ փոքր ու միջին բիզնեսի հերն անիծելու մասին»․ Արծվիկ Մինասյան

«Բոլոր հարկային չակերտավոր բարեփոխումները, որոնք այս կառավարությունն առաջարկում է, հարվածում են փոքր ձեռնարկատերերին»։

Դատարանը չեղարկել է տեսչական մարմնի կողմից տնտեսվարողի նկատմամբ 1 մլն  դրամ տուգանք նշանակելու որոշումը. Վահե Գրիգորյան

Իրավագետ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը Տնտեսվարողի նկատմամբ 1 մլն դրամի չափով տուգանքը չեղարկվեց. ՀՀ վարչական դատարանն իմ կողմից կազմված վիճարկման հայցադիմումի հիման վրա բավարարել է Գագիկ Գևորգյանի հայցը և անվավեր է ճանաչել տեսչական մարմնի կողմից Գագիկ Գևորգյանի ղեկավարությամբ գործող ընկերության նկատմամբ 1 մլն ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին որոշումը: Դատարանը պարտավորեցրել է տեսչական մարմնին

Նախարարի հրամանի գործը վարչական դատարանը վերահասցեագրել է քաղաքացիական դատարանին

2024 թվականի սեպտեմբերի 30-ին Ռաֆայել Սեփխանյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, երրորդ անձ՝ Երեւանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ ՊՈԱԿ-ի՝ խնդրելով անվավեր ճանաչել նախարարի 09.09.2024թ. թիվ 178-Ա/1 հրամանը: Վարչական գործը մակագրվել է նույն դատարանի դատավոր Կարեն Զարիկյանին։ 2024 թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ վարչական

Ֆրանսիայի նախկին նախագահ Օլանդի հետ հանդիպման ընթացքում Իշխան Սաղաթելյանը քննարկել է հայ գերիների ազատ արձակման հարցը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների, Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգության միջավայրի, տարածաշրջանային քաղաքական զարգացումների, Ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանի վերաբերյալ։ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսուա Օլանդին է ներկայացրել ՀՅ Դաշնակցության մոտեցումները հիշյալ հարցերի

«Պահպանել եւ զարգացնել հայկական մշակութային ժառանգութիւնը». Ճարտարապետութեան եւ դիզայնի ոլորտի հայ մասնագէտները Լոս Անջելեսում կը յայտարարեն նոր հարթակի ստեղծման մասին

Ճարտարապետութեան եւ դիզայնի (նախագծումի) ոլորտի հայ մասնագէտները, Դեկտեմբերի 4-ին, Լոս Անջելեսում կը յայտարարեն նոր հարթակի ստեղծման մասին: ARMADS-ի` (Armenian Architects and Designers’ Society) Հայ ճարտարապետների եւ դիզայներների միութեան ստեղծման նպատակներից է պահպանել եւ զարգացնել հայկական մշակութային ժառանգութիւնը Միացեալ Նահանգներում: Կազմակերպութեան հանդիսաւոր բացման ժամանակ կը ներկայացուեն ARMADS-ի առաքելութիւնն ու նպատակները, անդամակցութեան հնարաւորութիւնները: Միջոցառմանը կարող են մասնակցել

«ՔՊ-ն կողմ քվեարկեց մի փաստաթղթի, որով հաջորդ տարի բոլորիդ վզին ավելանալու են պետական պարտքը, տուրքերն ու հարկերը»․ խորհրդարանն ընդունեց 2025-ի բյուջեն

Կողմ քվեարկեց միայն ՔՊ խմբակցությունը՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները դեմ քվեարկեցին։

Փոփոխությունների, նորի նկատմամբ վախը, այլընտրանք չի թողնելու էդ մարդկանց ու էլի արդարանալու են «սարսափելի նախկիններով», թե նրանք չլինեին, Նիկոլին չէինք ընտրի. Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը 2021թ․ ընտրություններից խոսելիս շատ է հնչում միտքը, թե Նիկոլին ընտրեցին, որ Քոչարյանը չհաղթեր։ Դա դոմինանտ կարծիք է։ Ամենայն հարգանքով ազատորեն ընտրելու մարդկանց իրավունքի նկատմամբ, ուզում եմ այնուամենայնիվ պնդել, որ դա կեղծիք է։ Էդ թեզը ընտրողներից շատերը հնարել են իրենք իրենց արդարացնելու համար։ Ընդ որում,

«Պահի հրամայականն է՝ համոզուած լինել, որ համաշխարհային համակարտութիւնների խորապատկերում Արցախի հարցը չի կորում». «Արմատախիլ արուած Արցախ» գիտաժողով Հարաւային Կալիֆորնիայի համալսարանում. «Ասպարեզ»

Հարաւային Կալիֆորնիայի համալսարանում («Եու.Էս.Սի.»-USC) Նոյեմբերի 2-ին կայացաւ  «Արմատախիլ արուած Արցախ. տեղահանութեան հետեւանքները» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպել էր «Եու.Էս.Սի.» համալսարանի Հայագիտական ուսումնասիրութիւնների կենտրոնը: Ձեռնարկն աննախադէպ էր` Արցախին ու տեղահանման խնդրին բազմաթիւ տեսանկիւններից անդրադարձան  արցախցի, հայաստանցի ու ամերիկացի ճանաչուած գիտնականներ, փորձագէտներ, լրագրողներ ու արուեստագէտներ: Համալսարանի «Բովարդ Աուդիթորում»ում հաւաքուած շուրջ հազար հանդիսականների ներկայացուեց ունեզրկման եւ մշակոյթի ոչնչացման հայկական

Սիրիայում կացությունը հարափոփոխ է. իշխանությունը տարածքներ է կորցրել, սակայն պատերազմը տակավին չի ավարտվել. հայազգի պատգամավոր. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանն է: – Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը տեղափոխվել է Դամասկոս` աշխատում է ՀՀ դեսպանությունում։ Կապի մե՞ջ եք մեր դիվանագիտական ներկայացուցչության հետ, կոնկրետ ի՞նչ քայլեր են արվում՝ ի աջակցություն սիրիահայության: – Այո, կապեր կան, իսկ թե ինչ աշխատանքներ պիտի ծավալվեն աջակցության համար, առաջիկա օրերին կհստակեցվեն։ Բերիո Հայոց Թեմի Ազգային

Երևի արժե այդ հարցին պատասխանել. ԼՂՀ-ն «անկախ պետության թեկնածու» էր, մինչև ՀՀ իշխանության ղեկին Փաշինյանի հայտնվելը. «ՉԻ»

Նիկոլ Փաշինյանը, իբր փորձելով բացատրել իր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» խոսքերը, հայտարարեց, թե 2018-ին «Ղարաբաղը անկախ պետություն չէր, Ղարաբաղը Ադրբեջան չէր, Ղարաբաղը Հայաստան չէր, լա՛վ, բա ի՞նչ էր»։ Ու քանի որ դա արեց գավառական դերասանի չափազանցված ժեստիկուլյացիայով ու համարյա անկեղծ տարակուսանքով՝ երևի արժե այդ հարցին պատասխանել (մարդ ես, գուցե իսկապես էլ չգիտի)։ Արցախը (ԼՂՀ-ն)

Գլխավոր դատախազի նոր տեղակալը հայտնի է որպես «Դոն Պիպո»-ին արդարացնելու դատավճիռը բողոքարկած, Սամվել Բաբայանի եւ մյուսների, «Սասնա ծռերի» ու Նորքի բանդայի վարույթով դատախազ. «Ժողովուրդ»

Դատախազ Արամյանը այս տարվա հուլիսի 1-ին՝ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի եւ անբասիր աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով էր պարգեւատրվել: Նա առավել հայտնի է իբրեւ աղմկահարույց քրեական գործերով մեղադրող դատախազ: Վերջինս, մասնավորապես, եղել է «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանին արդարացնելու վերաբերյալ դատավճիռը բողոքարկած դատախազը: Արամյանը հայտնի էր՝ ապօրինի կերպով

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031