Օրվա լրահոսը

«Վարչապետի հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ՝ պարոն վարչապետ, Ձեր խնդրանքը ետ կանչեք, այն արդարացի չէ»․ Հովիկ Աղազարյան

Հովիկ Աղազարյանը հայտարարեց՝ պատրաստ է անձեռնմխելիությունից էլ զրկվել

Վիճաբանության ժամանակ 16-ամյա պատանուն դանակահարողը ձերբակալվել է

Դեկտեմբերի 3-ի ժամը 22.50-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը որովայնի ծակած-կտրած թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխել 16-ամյա պատանու: Վնասվածքը ստանալու հանգամանքների մասին պատանին որևէ տեղեկություն չի հայտնել: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ պատանին վնասվածքը ստացել

«Նման դեպքում, երբ պարզապես սրա անունը դնում ենք գործադուլ, դա անօրինական գործողություն է․ թեպետ համաձայն եմ վարորդների բարձրացրած խնդիրների հետ»․ Էլեն Մանասերյան

Ըստ Էլեն Մանասերյանի՝ վարորդների կազմակերպածն իրականում գործադուլ չէր․ «Դա պարզապես աշխատանքների դադարեցում էր»։

ՀՀ առևտրային բանկերը «Հայաստան» համահայկական հիմնադրամին 297 մլն դրամ են նվիրաբերել

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացված «Քեզ համար, Հայաստա՛ն» ազգային նվիրատվության ամենամյա հեռուստամարաթոնին այս տարի ևս մասնակցել են ՀՀ առևտրային բանկերը՝ նվիրաբերելով 297 մլն դրամ։ 2024թ․բանկերի կողմից հիմնադրամին փոխանցված գումարը նախորդ տարիների համեմատ սահմանել է ամենամեծ ցուցանիշը՝ ընդգծելով բանկային համակարգի աննախադեպ ներգրավվածությունն ու աջակցությունը։ Հիմնադրամին նվիրաբերված դրամական միջոցները կուղղվեն ինչպես մի շարք ռազմավարական ծրագրերի, այնպես էլ

Հովիկ Աղազարյանը հայց կներկայացնի քննիչի գործողությունների դեմ՝ իր անձնական տվյալների «արտահոսքի» մասով

«Սիրուհի ունենալը հանցագործությո՞ւն է, բա էլ ի՞նչ կա, հիմա ես կուզե՞մ էտ ինֆորմացիան հրապարակեն՝ իհարկե, չեմ ուզի»

«Կանոնը հետևյալն է՝ Փաշինյանը կանի ինչ կուզի, կընդունի միանձնյա որոշումներ, իսկ իրենք կլինեն դրա պատասխանատուները, բայց դա չի երաշխավորի, որ կմնան պատգամավոր». Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու ՔՊ որոշման մեջ նշված է, որ դա արվել է «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։ Շատ ճիշտ է՝ վերջերս Աղազարյանը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ իրենք Փաշինյանի շուրջ պետք

«Առաջնահերթը գիտությունը արտադրությանը մոտ տանելու ձգտումն է». Ակադեմիկոս Սաղյանը հույս հայտնեց, որ կգտնեն համագործակցության եզրեր Իրանի և Հայաստանի գիտական կապերը խորացնելու ուղղությամբ

Սույն թվականի դեկտեմբերի 3-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց ՀՀ -ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Մեհդի Սոբհանին և ԻԻՀ դեսպանատան երրորդ քարտուղար Նեդա Ռաեֆիփուրին։ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանը հյուրերին ներկայացրեց Արևելագիտության ինստիտուտի անցած գիտական ուղին և ինստիտուտի ներուժը՝ մատնանշելով այն հիմնական ուղղությունները, որոնց միջոցով հնարավոր է խորացնել երկու

«Իմ հեռախոսը բացել են, իմ հեռախոսից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ․ ո՞վ է այդ նյութերը տվել, ի՞նչ նպատակով»․ Հովիկ Աղազարյան

Հովիկ Աղազարյանը հայտարարեց՝ չէր ուզի հավատալ, որ դա արվել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով

Մոսկվայի վերաբերմունքը ՄՔԴ-ին, ինչպես նաև Հայաստանի անդամակցությանը, անփոփոխ է. Զախարովա

«Երևանի մասնակցությունը Միջազգային քրեական դատարանին ՌԴ պաշտոնյաների ձերբակալման օրդերների ֆոնին վնաս է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին։ Եթե դա նպաստեր ինչ-որ միջազգային իրավական նորմերի ամրապնդմանը, հակամարտության կարգավորմանը, դա դեռ կարելի էր հասկանալ, բայց փաստերն այլ բան են ասում` ՄՔԴ-ն կարգավորելու հարցում չի օգնել ոչ մի հակամարտության, որով փորձել է զբաղվել»,– ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական

«Կայանի կառուցումը, բնականաբար, օգուտ է, բայց 130 հեկտարից ավելի մեր արոտավայրերը փաստորեն մերը չեն». «Մասրիկ-1» արևային կայանի պատմությունը

Շուտով շահագործման կհանձնվի ներկայիս դրությամբ Հայաստանի ամենամեծ արևային կայանը՝ 55 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Մասրիկ 1»-ը։ Կայանի կառուցման ծրագիրը մեկնարկեց 2018 թվականին, սակայն կառուցումը ձգձգվեց տարիներ՝ պայմանավորված հայ-ադրբեջանական ռազմական կոնֆլիկտով և COVID-19 համավարակով։ Կայանը կառուցվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի տարածքում՝ Մասրիկի դաշտի կենտրոնական մասում։ «Մասրիկ-1» ծրագիրն իրականացնում է «Fotowatio Renewable Ventures B.V.» (FRV)-ն՝ կապալառու

Քաղաքացիություն ստանալու կամ այն դադարեցնելու համար կգործի միասնական էլեկտրոնային համակարգ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փաթեթը

Նախատեսվում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի վճարումից կազատվեն ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստացած անձինք:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Նարինե Ազարյանի թեկնածությունը

Դեկտեմբերի 4-ին խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Նարինե Ազարյանի թեկնածությունը: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը եւ աշխատանքային ուղին: «Կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է համատեղել մասնագիտական փորձառությունը, ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատամքը,

«Միջազգային հանրությունը պետք է գործի. Ադրբեջանի գործողությունները Արցախն իր բնիկ հայ բնակչությունից դատարկելու ռազմավարության մաս են». զեկույց

«Ապառաժ». Միջազգային հանրությունը պետք է գործի, վերջ տա այս վայրագություններին, անպատժելիությանը եւ կանգնի արդարության կողմնակից: Մարդու իրավունքների միջազգային գործընկերության (IPHR) նոր զեկույցը մերկացնում է ադրբեջանական ռեժիմի կողմից Արցախում էթնիկ զտումների միտումնավոր արշավը: Ադրբեջանը համակարգված բռնության, վախեցման եւ զրկանքների միջոցով ստիպեց ավելի քան 100,000 էթնիկ հայերի իրենց նախնյաց օջախներից՝ ջնջելով դարավոր մշակութային ժառանգությունը այդ գործընթացում: Զեկույցը

Բա էդքան լավ աշխատող եք, ինչի՞ է ձեր համակարգը տրաքում. Բաբկեն Պիպոյան

Ըստ Բաբկեն Պիպոյանի՝ եթե մենք նորմալ պետություն լինեինք, վարորդներն աշխատանքային այդ պայմաններում աշխատանքի պարզապես չէին գնա։

Չավուշօղլուն Բաքվում է՝ մասնակցելու «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի համաժողովին, նա հանդիպել է Ալիևի հետ

«Ազատություն». Ադրբեջանի նախագահն այսօր ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար, այժմ պատգամավոր Մևլութ Չավուշօղլուին։ Կողմերը նշել են, որ երկու երկրների միջև բարեկամական, եղբայրական և դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում։ Չավուշօղլուն Բաքվում է՝ մասնակցելու «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի կազմակերպած համաժողովին։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Չավուշողլուն Ալիևին շնորհավորել է COP 29-ը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ կլիմայական

Ահազանգ իրավապահներին. ռեստորանների մաքրուհիներն ու խոհարարը կեղծ բժշկական թղթեր են «դասավորել»

Երեւանի քաղաքապետարանի թիվ 4 պոլիկլինիկայի տնօրենը նույն պոլիկլինիկայի բուժաշխատողների հետ նախնական համաձայնությամբ Երեւանի հայտնի 2 ռեստորաններում մաքրուհիներ աշխատած Ա.Գ-ի, Ս.Կ-ի եւ խոհարար Ա. Ա-ի «Անձնական սանիտարական /բժշկական/» գրքույկում կեղծ տեղեկություններ է ավելացրել՝ այդ անձանց բժշկական հետազոտում անցնելու եւ զննման վերաբերյալ:

«Դեռևս սպասում ենք պատասխանի. «Անկախ դիտորդը» դիմել է Փաշինյանին, խնդրելով դիտարկել Գյումրիում կազմակերպվող նախաքվեարկությունը»

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը «Անկախ դիտորդը» նոյեմբերի 28-ին դիմել է ՔՊ կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին, խնդրելով դիտարկել Գյումրիում կազմակերպվող նախաքվեարկությունը: Դեռևս սպասում ենք պատասխանի: Կարծում ենք, որ հետին մտքերի բացակայության դեպքում հանրային վերահսկողությունից խուսափելու մոտիվացիա պիտի-որ չունենան:    

Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Թբիլիսի ցուցարարների նկատմամբ

«Ազատություն». Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել երեկ ուշ երեկոյան Թբիլիսիի խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարների նկատմամբ։ Ներքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 3-ին հայտարարել էր, որ բողոքի ակցիայի «ագրեսիվ անդամները» Թբիլիսիի կենտրոնում հավաքվելուց հետո անօրինական և բռնի գործողություններ են իրականացնում, տարբեր բնույթի առարկաներ ու դյուրավառ իրեր են նետում իրավապահների ուղղությամբ։ ՆԳՆ հայտարարությունից հետո, հատուկ ջոկատայինները

«Օրենքում «փոքր և մեծ ընկերություններ» սահմանումներ չեն լինելու. կլինի համահարթ մոտեցում». Մխիթար Հայրապետյան

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ դեկտեմբերի 4-ին ընդունել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։ Օրինագծերին կողմ է քվեարկել 89 պատգամավոր, դեմ՝ 0 , ձեռնպահ՝ 5: Օրինագծերի լրամշակված փաթեթը 2-րդ ընթերցմամբ դեկտեմբերի 3-ին ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարը

«Փաշինյանը հպարտորեն հայտարարում է, որ Արցախի հանձնումը միակ փրկությունն է՝ հայոց պետականությունը պահպանելու համար․ սա ծանր հանցագործություն է»․ Արծվիկ Մինասյան

«Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությամբ վերախմբագրում է Զինված ուժերի գործառույթները և, ըստ էության, ոչնչացնում է հայոց պետականությունը»։

Կարեն Մալխասյան. Հերթական անգամ գործ ունենք իշխանությունների կողմից իրենց լիազորությունների վերազանցման հետ

Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլ Փաշինյանը իր գրառումով նշում է, որ իրականացնում է Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի ընտրություններ և ամենաշատ ձայն ստացողին նշանակելու է քաղաքապետի պաշտոնակատար։ Հենց ինքը՝ Փաշինյանը, մի քանի օր առաջ նշեց, որ պետք է օրենքի փոփոխություններ արվեն պաշտոնակատար նշանակելու համար, ինչը մինչև այժմ արված չէ։ Գործող օրենսդրությամբ՝

ՔՊ-ական իշխանությունը ժողովրդին փորձում է վերածել «ազգ-նահատակի»․ Տիգրան Աբրահամյան

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ մինչեւ 2027 թվականը ՀՀ ԶՈՒ կրճատելու կոնցեպտը երկու հիմնական նպատակ ունի՝ ընդառաջ գնալ Ադրբեջանի պահանջին՝ ՀՀ ԶՈՒ-ը լուծարելու մասին, նաեւ առաջիկայում ընտրական փուլ է լինելու՝ դուր գալ ընտրողներին։

Հայ շախմատիստները հանդես են գալիս միջազգային տարբեր մրցաշարերում

Քաթարում մեկնարկած Qatar Masters Open 2024-ի առաջին տուրում գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը եւ Տիգրան Հարությունյանը հաղթանակ են տարել, իսկ Մանուել Պետրոսյանը իր պարտիան ավարտել է ոչ-ոքի:

Ինչու է անշարժ «հիմարների նավը»

Հիերոնիմոս Բոսխի մարգարեական կտավի մոտիվներով Հոլանդացի գեղանկարիչ Հիերոնիմոս Բոսխ՝ «Հիմարների նավը»: Փոքրիկ կտավ (33X58 սմ), որը ստեղծվել է 15-րդ դարի վերջին տարիներին: Հիմնական սյուժեն կարծես թե պարզ է՝ մարդիկ նստած քեֆ են անում: Առագաստի ծայրին արդեն պատրաստի, խորոված գոճի է կախված, եւ խնջույքի մասնակիցներից մեկը, դանակը ձեռքին, բարձրանում է՝ այդ խոճկորից մի կտոր պոկելու համար:

2-րդ, 3-րդ, 5-րդ դասարանների Մայրենիի եւ 7-րդ դասարանի Պատմության դասագրքերը ներառել եմ իմ հայցադիմումում. Սեմյոն Բաբայան

Ես մի շարք գրավոր հարցումներ եմ ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, առաջարկել եմ, որ այդ դասագրքերը հանվեն շրջանառությունից: Դիմեցի նաեւ վարչական դատարան, զուգահեռ ԱԺ-ի, Ներքին գործերի նախարարության, Քննչական կոմիտեի, ներգրավվածությամբ պատշաճ հաղորդումներ տվեցի, որոնք մերժվեցին: Այժմ գործը գտնվում է Վերաքննիչ քրեական դատարանում՝ 2-րդ դասարանի Մայրենիի դասագրքի մասով, ու քանի որ դա չպատժվեց, իրենք արեցին 2-րդ փորձը:

Երբ գոյություն ուներ Արցախի Հանրապետությունը, Ադրբեջանի խոսույթում Հայաստանին ուղղված ծավալապաշտական ակնարկ անգամ չկար. Ստեփան Հասան-Ջալալյան

Ինչ է Արցախն ըստ Նիկոլ Փաշինյանի 2024թ. դեկտեմբերի 3-ին Հայաստանի Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ իր ամփոփիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իր «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը, որը նա հնչեցրել է 2019թ. օգոստոսի 5-ին Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, մասնավորապես, ասել է. «2018 թվական, կամ 17

Մասիսում հրկիզել են ոստիկանության քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենան. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի 10-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն Արարատի մարզի քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններով պարզվել

«Ո՞նց է լինում, որ ՔՊ-ի հետ փոխկապակցված անձինք նման խոշոր ծավալի տենդերներ են շահում, օրենքները խախտվում են»․ Գառնիկ Դանիելյան

Թադեւոս Ավետիսյանն ասաց․ «Ես ուշադիր լսեցի ձեր ելույթն ու արձանագրեցի, որ, ցավոք, քաղաքական շեշտադրումներ կան»։

«Հայկական կինոյի կառավարումը միանձնյա իրականացրած, այդ առաքելությունը տապալած «կառավարիչը» հանդգնում է վերադառնալ կինոյի պետական կառավարման ոլորտ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի կարգավիճակով». «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա»

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումը տապալած անձի վերարտադրության փորձը՝ «Հայաստանի կինոյի հիմնադրամում» անընդունելի է։ «Հայաստանի կինոյի հիմնադրամի» տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը ի հայտ է բերել մի արտառոց, չափազանց մտահոգիչ իրողություն, ինչի մասին Հիմնադրամի ներսում և ՀՀ ԿԳՄՍՆ մեր աղբյուրները տևական ժամանակ մեզ ահազանգում էին։ 7 տարի շարունակ (2017-2024թ.թ.) հայկական կինոյի կառավարումը միանձնյա իրականացրած,

Անչափահասի գործով Վճռաբեկ դատարանը իրավունքների խախտում է տեսել

Նոյեմբերի 28-ին Վճռաբեկ դատարանի քրեական պալատում ավարտվեց մի գործով գրավոր ընթացակարգով քննություն, որի սկիզբը դրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին առյանի դատարանում: Դատարանը քննության առավ ՀՀ վերաքննիչ դատարանի՝ 2023թ. դեկտեմբերի 15-ի որոշման դեմ Ա.Մ.-ի պաշտպան Ա.Հակոբյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը: 2023 թվականի հոկտեմբերի 6-ին ձերբակալվել է Ա.Մ.-ն: Կոտայքի մարզի դատախազության դատախազ Բաղյանի որոշմամբ հարուցվել

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031