Օրվա լրահոսը
Նախագահի նախկին թեկնածու Հովիկ Աղազարյանը կդառնա՞ վարչապետի թեկնածու
Եթե մարդուն խնդրանքը մերժելու համար կուսակցությունից հեռացնում են, նշանակում է այդտեղ կուսակցություն գոյություն չունի. Իսագուլյան
«ՀՀ իշխանությունները չընդունեցին առաջարկը` բազմաթիվ քաղաքական խնդիրների, այդ թվում՝ ՌԴ-ի ազդեցության շնորհիվ․ Արամ Սարգսյան. «Ա1+»
«2021թ․ ընտրություններից անմիջապես հետո անգլիացիներն առաջարկեցին Հայաստանում կառուցել 14 ջրամբար։ Ինչո՞ւ է անգլիացին ուզում Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման վրա փող դնել։ Որովհետև հասկանում է, որ ջուրը կյանք է, որովհետև դա շահութաբեր է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով երեկ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «բանակից առաջ կան բուֆերներ, օրինակ,
Պապիկյանն ու Դենդիասը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցության ներկայիս կարգավիճակն ու հեռանկարներին առնչվող հարցերը
ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 4-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ում Հունաստանի դեսպանությունում, տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ: Անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցության ներկայիս կարգավիճակին և հեռանկարներին առնչվող հարցերին: Ամփոփվել են 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, և քննարկվել են հաջորդ տարվա ծրագրերը: ՀՀ պաշտպանության
Ավարտվեց Yandex Armenia-ի նախաձեռնած «Առատաձեռն նոյեմբեր» բարեգործական ակցիան
Դեկտեմբերի 3-ին՝ «Առատաձեռն երեքշաբթի», միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում պատմում են բարեգործությանը իրենց մասնակցության և այն կազմակերպությունների մասին, որոնց վստահում և օգնում են: Այդ օրն ավարտվում է «Առատաձեռն նոյեմբեր» բարեգործական ակցիան, որը նախաձեռնել է Yandex Armenia-ն՝ երկրում բարեգործությանն աջակցելու նպատակով: Ամբողջ նոյեմբեր Yandex Go-ի ծառայությունների օգտատերերը կարող էին միանալ «Առատաձեռն նոյեմբեր» բարի նախաձեռնությանը։ Բավական էր ուրբաթ
Վահե Հովհաննիսյանը 2021թ. հայտնել է, որ ստացել է 1.000.000 ԱՄՆ դոլար անտոկոս փոխառություն. ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների ակումբ
Հարգելի՛ գործընկերներ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների ակումբում ձևավորված փաստաբանների նախաձեռնող խմբի փաստաբանների կողմից այսօր՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն, որը վերաբերում է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կողմից կատարված կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողություններին: Փաստաբանները Գլխավոր դատախազին ներկայացրել են մի շարք հիմնավորումներ՝ նշված փաստերով քրեական վարույթ նախաձեռնելու և դրանց պատշաճ քրեաիրավական
Մալթայում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները
ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչաշվիլիի հետ: Զրուցակիցները վերահաստատել են այս տարվա հունվարին երկու երկրների միջև հռչակված ռազմավարական գործընկերությամբ սահմանված ուղղություններով համատեղ ակտիվ աշխատանքի պատրաստակամությունը՝ միտված երկու հարևան երկրների ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանում կայունության ապահովմանը: Արարատ Միրզոյանը և Մակա Բոչիաշվիլին մտքեր են փոխանակել ԵՄ
Սպառնացել են կիթառահար, երգահան Տիգրան Ավետիսյանին «Սխալ երկիր» ռոք ալբոմի համար
Վավերագրող, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը հայտնում է. «Սպառնացել են կիթառահար, երգահան Տիգրան Ավետիսյանին «Սխալ երկիր» ռոք ալբոմի համար Էսօր փակ համարից զանգել են Տիգրան Ավետիսյանին ու ասել՝ – Կարո՞ղ ա ուզում ես վաղը չզարթնես։ Տիկոն, հարցրել ա, հանցագործությո՞ւն ես ուզում, թե՞ ինչ նկատի ունես Սա ասել ա․ – Բա շնորհանդես ես անում, նիկոլին ես կպնում, վիդեոյիդ
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ամերիկյան «Philos Project» կազմակերպության նախագահ Ռոբերտ Նիքոլսոնին և «Save Armenia» դաշինքի հիմնադիր, ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ամերիկյան «Philos Project» կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն Ռոբերտ Նիքոլսոնին և «Save Armenia» դաշինքի հիմնադիր, ամերիկահայ գործարար, բարեգործ Ջեյմս Թուֆենկյանին: Նախագահը ողջունել է հյուրերին նախագահական նստավայրում և բարձր գնահատել կազմակերպության կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան առնչությունները, համագործակցության առկա բարձր մակարդակը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում
Հալեպում՝ Ս. Աստուածածին եկեղեցու տարածքում, մեկնարկել է նյութական աջակցության տրամադրումը բոլոր հալեպահայ ընտանիքներին. «Գանձասար»
ԸՆԹԱՑՔ ԱՌԱՒ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ ՀԱՅՐԱԽՆԱՄ ՏՆՕՐԻՆՈՒԹԵԱՄԲ ՆԻՒԹԱԲԱՐՈՅԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԵԱՆ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱԼԷՊԱՀԱՅ ԲՈԼՈՐ ՅԱՐԱՆՈՒԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՆ ԱՆԽՏԻՐ Բերիոյ Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի Դիւանին 3 Դեկտեմբեր 2024 թուականը կրող յայտարարութեան լոյսին տակ, Չորեքշաբթի, 4 Դեկտեմբեր 2024-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հայրախնամ հովանաւորութեամբ եւ տնօրինութեամբ, Բերիոյ Հայոց Թեմի Ազգային Վարչութիւնը, Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ.
Քննարկվում է ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր
ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում ընդունել է զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլլիկեն» ընկերության փոխնախագահ Բրյուս Լաֆլամին և ընկերության զինվորական ու միջազգային ծրագրերի ղեկավարներ Սքոթ Գրուպպին և Թոմմի Յանգին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող
«Ես չեմ կարա Սիրիայի համայնքին տարհանել, Սիրիայում կառավարություն կա, իշխանություն կա, չեմ կարող որոշում կայացնել այլ երկրի քաղաքացիների վերաբերյալ»․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ քննադատություններին, որ Հալեպ քաղաքում հումանիտար առաքելություն իրականացնող խումբը հայ համայնքին թողել է ու վերադարձել Հայաստան։
Իտալիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանձնել է իր հավատարմագրերի պատճենը
2024թ. դեկտեմբերի 4-ին Իտալիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Իտալիայի Հանրապետության Դիվանագիտական արարողակարգի պետ Բրունո Անտոնիո Պասկուինոյին: Շնորհավորելով Իտալիայում ՀՀ դեսպանի առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Բրունո Անտոնիո Պասկուինոն հաջողություն մաղթեց դեսպան Կարապետյանին՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեության ընթացքում հայ-իտալական համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և համալրվել նոր բովանդակությամբ։ Շնորհակալություն հայտնելով
«Ղարաբաղի հարցը լուծված էր, խնդիր էր դրված այդ թվում՝ 44-օրյա պատերազմով լուծել Հայաստանի հարցը»․ Նիկոլ Փաշինյան
«Եվ ամենամեծ վնասը, որն այդ ելույթով դուք տվեցիք, Արցախի կորուստը դուք համարում եք ՀՀ փրկության համար միակ ճիշտ քաղաքականությունը։ Դա ադրբեջանական թեզ է, թե՞ ոչ»։
Մերի Ղարայան. «Ուզում ենք հասկանալ, թե ի՞նչն է խնդիրը, որ ամուսնուս փախստականի կարգավիճակ տալիս են, իսկ ինձ ու երեխաներիս մերժում»
Վարչական դատարանում դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ այսօր կայացավ Արցախից բռնի տեղահանված Մերի Ղարայանի հայցով դատաքննությունը ընդդեմ ՆԳ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության՝ հայցվորին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել պարտավորեցնելու պահանջով: Նիստի սկզբում Մերի Ղարայանը դատարանում իր շահերը ներկայացնելու համար լիազորեց Մարատ Եգանյանին, որն էլ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց հայցվոր կողմի նկատմամբ կանխակալ, խտրական, կողմնակալ մոտեցում ունենալու կասկածների
«Վլադիմիր Պուտինի ձերբակալության-չձերբակալության հարց կա՞ այս ամբողջի մեջտեղում»․ Աննա Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայտնի հանգամանքների բերումով ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ոչ բոլոր անդամներն են, որ ցանկալի են ՀՀ համար, իսկ ՀԱՊ-ից դուրս գալու «զադերշկա» չկա։
Քենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Ուիլիամ Ռուտոյին
Քենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Ուիլիամ Ռուտոյին։ Նախագահ Ռուտոն, շնորհավորելով դեսպան Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հաջողություն է մաղթել և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդմանը։ Իր խոսքում դեսպան Սահակ Սարգսյանն ընդգծել է Հայաստան-Քենիա երկկողմ օրակարգն ընդլայնելու կարևորությունը և մի շարք ոլորտներում համագործակցության
«Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին». «Հասարակագիտություն» առարկայի նոր ձեռնարկ
«Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» միջոցառման շրջանակում այսօր տեղի է ունեցել «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» ձեռնարկի շնորհանդեսը: Ձեռնարկը նախատեսված է «Հասարակագիտություն» առարկա դասավանդող ուսուցիչների համար: Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Արդարադատության նախարարության, Հայաստանում Շվեդիայի դեսպանատան ներկայացուցիչներ, մանկավարժներ: Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ կառավարության համար
Մանկավարժական համալսարանում բացվել է հունգարական պատմության, մշակույթի և լեզվի կենտրոն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր մասնակցել է հունգարական պատմության, մշակույթի և լեզվի կենտրոնի բացման արարողությանը, որն իրականացվել է Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հետ ՀՊՄՀ համագործակցության շրջանակում: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն, Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը,
«Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որեւէ պատճառ չունենք, առաջիկայում մենք պետք է դելիմիտացիայի պրոցես սկսենք»․ Փաշինյան
«Ներքաղաքական նկատառումներով ինձ ձեռնտու է, որ տարածաշրջանում իրադրությունը լինի կայուն»։
Ոստիկանության և ԱԱԾ-ին հատկացվող գումարներն աճել են, մինչդեռ տնտեսության զարգացման համար նախատեսված ծախսերը՝ նվազել են. «Լույս» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2025թ. ՀՀ պետական բյուջեն։ 2025թ. պետական բյուջեն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք դրականորեն առանձնացնում են այն նախորդ տարիների բյուջեներից։ Մասնավորապես, բյուջետային ուղերձում ներկայացվել են առաջիկա 3 տարիների մակրոտնտեսական կանխատեսումները, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել տնտեսական զարգացումների մասով կառավարության սպասումների վերաբերյալ։ Բացի այդ, բյուջեն հիմնված է կանխատեսված տնտեսական աճերի, այլ ոչ թե
ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի անդամները տեղեկացվել են Արցախից բռնի տեղահանված բնակչության կարիքների ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ
Դեկտեմբերի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորությամբ, մասնակցել է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ 12-14-րդ համատեղ պարբերական զեկույցների քննարկմանը: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը պատասխանել է Կոմիտեի անդամների կողմից բարձրացված բազմաթիվ հարցերի, ներկայացրել է իրավահավասարության և
«Հրատապ ուշադրություն դարձնել հայ ժողովրդի համար արդարադատության ապահովմանը». Միջազգային քրեական դատարանի մասնակից պետությունների ասամբլեայում Սառա Բաբայանն անդրադարձել է Ադրբեջանի վայրագություններին
2024 թվականի դեկտեմբերի 3-ին Միջազգային բանակցությունների փորձագետ և միջազգային քրեական իրավունքի հարցերով իրավախորհրդատու Սառա Բաբայանը CFTJ-ի և IPHR-ի անունից հանդես եկավ Միջազգային քրեական դատարանի մասնակից պետությունների ասամբլեայում՝ անդրադառնալով մարդկության դեմ հանցագործություններին, պատերազմական հանցագործություններին, և Ադրբեջանի նախագահ Ալիևի ռեժիմի կողմից իրականացված դաժան բլոկադային։ Ուղերձում կոչ է արվում հրատապ ուշադրություն դարձնել հայ ժողովրդի համար արդարադատության ապահովմանը և
«Ո՛չ նեղված եմ, ո՛չ չարացած»․ Արտյոմ Թումանյանը՝ Գյումրու քաղաքապետի ժ/պ-ի թեկնածուների ցանկում չընդգրկվելու մասին
Ի դեպ, մեր զրուցակիցը նշում է, որ 9 թեկնածուների մեջ ինքն այն միակ անկուսակցականն էր, որը իր ողջ կյանքի ընթացքում որևիցե մի կուսակցության ո՛չ համակիր է եղել, ո՛չ էլ անդամ, ո՛չ էլ որևէ կուսակցության հետ որևէ գործողության է գնացել։
Արմեն Մկրտչյանը նշանակվել է ՆԳ նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 4-ի որոշմամբ՝ Արմեն Մկրտչյանը նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Մկրտչյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
«Մեր նպատակը Սահմանադրության նոր նախագիծ ունենալն է»․ Սրբուհի Գալյան
Նոր Սահմանադրություն գրելու պարագայում, ըստ նախարարի, նախաբան ունենալ-չունենալու հարցը քննարկելի է, բայց նոր Սահմանադրության պարագայում նոր նախաբան հնարավոր է ունենալ՝ «ոչ կոնցեպտից շեղումով»
«Հովիկ Աղազարյանը հատել է կարմիր գծերը, բոլոր օրինական միջոցները կգործադրվեն՝ նրան մանդատից զրկելու համար»․ Փաշինյան
«Պարոն Փաշինյան, Հովիկ Աղազարյանի հեռախոսը միամիտ ո՞նց է հայտնվել ձեր սեղանին»,- հարցրեց Ագնեսա Խամոյանը։
Հաղպատի վանքի պարսպի փլուզված աշտարակը վերականգնվել է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով իրականացվող Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների նորոգման, ամրակայման և վերականգնման աշխատանքները ավարտվել են։ Կատարվել են հետևյալ աշխատանքները՝ վերականգնվել է երկրաշարժից փլուզված աշտարակը, արտաքինից բացվել են պատերի և աշտարակների հիմնամասերը, մաքրվել ջրաշիթով և մինչև սալվածքի նիշն ամրակայվել միաձույլ բարդ շաղախից մակադրումով: Պատերի
«Ուզում էի անձամբ խեղդել նրան»․ Ալեն Սիմոնյանը՝ Հովիկ Աղազարյանի մասին
«Ինձ համար խնդիր է նաեւ այն, որ մարդը չի զղջում, հակառակը, ավելի ագրեսիվ, չհասկանալով… ինձ մոտ եւ ոչ միայն ինձ մոտ տպավորություն կա նաեւ ադեկվատության հետ կապված։ Ցավում եմ, որ շատ բան հիմա չեմ կարող ասել»,–ասաց Ալեն Սիմոնյանը՝ չցանկանալով հանրայնացնել, թե ի վերջո ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ պետական գաղտնիքի արտահոսք է արել Հովիկ Աղազարյանը։
«Առաջարկված բնակարանային ծրագիրը արտագաղթ խթանող է՝ իր բազմաթիվ բացերով»
Ինչքանով էլ անթերի ծրագիր մեզ առաջարկվի, առաջին իսկ հնարավորության դեպքում մենք կվերադառնանք Արցախ, մեր Ասկերան
Փաշինյանը հակադարձում է Պուտինին․ «Ղարաբաղի հետ կապված իրավիճակն այստեղ ընդհանրապես կապ չունի, ՀՀ նկատմամբ է եղել տարածքային ոտնձգություն»
«Մենք ՀԱՊԿ-ի հետ մեր մասնակցությունը սառեցնելու համատեքստում Ղարաբաղի թեման ընդհանրապես չենք շոշափել»։