Օրվա լրահոսը
Շատ ավելի ճիշտ կլինի, որ բյուջեի հիմքում ավելի իրատեսական ցուցանիշներ դնեն. Վարդան Արամյան. «Հրապարակ»
Փաշինյանի կառավարությունը վերանայել է 2025-ի բյուջեի ցուցանիշները։ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանին խնդրեցինք անդրադառնալ դրան: – Սա խոսում է մեկ բանի մասին, որ կարծես թե այն ռիսկերը, որոնց մասին խոսում էինք ոչ միայն 2025 թ., այլեւ 2024 թ. բյուջեի համատեքստում, նյութականացել են, եւ կառավարությունը գալիս է նրան, որ այդ ռիսկերն իրական են, բավականին զգայուն են,
«Արդեն երիտասարդ և փորձառու ենք»․ Փաշինյանը ներկայացրեց Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանին
Նիկոլ Փաշինյան․ «Մի ժամանակ մեր քաղաքական թիմի մասին ասում էին՝ երիտասարդ ու անփորձ, հիմա արդեն անցել ենք այն շեմը, երբ կարող ենք ասել՝ երիտասարդ և փորձառու, ինչը վատ չէ։ Իհարկե, ոչ միայն երիտասարդ, բայց փորձառությունը շատ կարևոր է»։
«Արցախը համեմատում է հղի կնոջ հետ, այդ հղի կնոջ հետ նա վարվեց նույն կերպ, ինչպես վարվեց իր շարասյունն իրական հղի կնոջ հետ՝ սպանեց»․ Լեւոն Քոչարյան
«Այս ամբիոնը միգուցե դիմանում է այդ ամենին, բայց մեր երկիրն այս ստերին, կեղծիքներին ու դավաճանությանը երկար դիմանալ չի կարող»։
Փաշինյանը հնարավորություն ունեցավ գործնականում կիրառել իր բոլոր քայքայիչ ու քանդարար «տեսությունները». «Փաստ»
Հայաստանի թիվ մեկ հեծանվորդ, «տիկտոկեր» ու համատեղության կարգով վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի «փիլիսոփայական» շատախոսությունները մեկնաբանելն անշնորհակալ գործ է, բայց երբեմն անհրաժեշտ: Համարյա, ինչպես խցանումը վերացնելը: Տհաճ է, բայց պետք է: Եվ այսպես. նախ՝ հատկանշական է, որ եկող տարվա պետական բյուջեի մասին օրինագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթը Նիկոլ Փաշինյանը վերածեց «փիլիսոփայության»: Իբր՝ ինքը մի նորահայտ
«Փաշինյանն ընկերացավ պոզով-պոչով այդ կենդանու՝ կոռուպցիայի հետ, իր մշտական ընկերը դարձրեց»․ Աննա Գրիգորյան
Նա իշխանության ներկայացուցիչների կողմից կոռուպցիոն սխեմաներում ներգրավվածության մասին փաստեր ներկայացրեց։
Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի փոքր եղբորը մեղադրում են դասերի չհաճախելու եւ բուհի լսարաններից մեկի վերանորոգմանը մասնակցելու համար. «Հրապարակ»
Կարծում եմ՝ այս ամենը կոնկրետ իմ անձի շուրջ տեղի ունեցող իրադարձություններ են եւ կապված են իմ գործունեության հետ:
«Մեզ կոռուպցիայի մեջ են մեղադրում, բայց հարց է առաջանում՝ պաշտոնյան կարա՞ իրա բարեկամին ասի՝ մի մասնակցիր այս տենդերին»․ Հակոբ Արշակյան
«Ինչո՞ւ ենք այդ պարտքը վերցնում` վերցնում ենք, որպեսզի դառնանք խաղաղության խաչմերուկ, Հյուսիս-հարավը բացենք, ապրանք շրջանառվի, մեր կողքի պետություններն էլ դրանից օգուտ քաղեն, մենք էլ քաղենք»։
Ներքին գործերի նախարարի նոր տեղակալ Արմեն Մկրտչյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»
Համաձայն 2023 թվականի հայտարարագրի՝ Մկրտչյանը տարեսկզբին ունեցել է 4 անշարժ գույք՝ 2 բնակարան բազմաբնակարան շենքում, 1 հողամաս եւ 1 ավտոկայանատեղի։ Արմեն Մկրտչյանը հայտարարագրել է եւս 1 բնակարան, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայն 90 օրից ավելի շահագործվում է իր կողմից։ Այժմ ՆԳ նախարարի տեղակալը ունի մեկ տրանսպորտային միջոց՝ 2021 թվականին ձեռք բերված 2012 թվականի
Հարկ էր, որ գլոբալ ֆորումի շրջանակում ուշադրություն դարձվեր իրողության վրա, որ Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը, միջոցառման հայեցակարգում խոսք չկա նաև Արցախի թեմայի շուրջ. «Փաստ»
2015 թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոնսենսուսով ընդունեց Հայաստանի կողմից նախաձեռնված՝ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու վերաբերյալ բանաձևը: Եվ դրա հետ կապված՝ Հայաստանը նախաձեռնել և կազմակերպում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումները, որոնք տեղի են ունեցել 2015, 2016, 2018 և 2022 թվականներին։ Այս տարի դեկտեմբերի 12-ից
Ֆասթ բանկը վերաբրենդավորել է Մարտունի քաղաքի մասնաճյուղը
Ֆասթ բանկը վերաբրենդավորել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհ 4/1 հասցեում գտնվող մասնաճյուղը: Կարևորելով հաճախորդների հարմարավետության առաջնահերթությունը՝ Մարտունի քաղաքում բանկը ևս շարունակելու է աշխատել 24/7 գրաֆիկով: Ֆասթ բանկի «Մարտունի» մասնաճյուղի կառավարիչ Մհեր Մհերյանը նշել է, որ Բանկը հաճախորդներին ներկայանալու է տեխնիկապես վերազինված սրահով․ «Ուրախ ենք, որ Ֆասթ բանկը Մարտունի քաղաքում ներկայանում է նոր վերաբրենդավորված
Փաշինյանն ամենաշատը վրդովվել է իր և Իլհամ Ալիևի հանդիպման մասին հայտնված տեղեկություններից, մասնավորապես` Ռուբեն Վարդանյանին վերաբերող դրվագից. «Հրապարակ»
Նախօրեին կայացած ՔՊ կուսակցության վարչության նիստում Հովիկ Աղազարյանի հարցը քննարկվել է մոտ մեկուկես ժամ, սակայն բառ անգամ չի խոսվել ո՛չ Քյարամյանի հետ տեղի ունեցած միջադեպի, ո՛չ պատգամավորի որդու, ո՛չ էլ ոչխարների հայտնի գործերի մասին: Ինչը նշանակում է, որ դրանք շինծու, անհիմն մեղադրանքներ են: Մի ձեւով փորձել են մանդատը խլել` չի ստացվել, եւ անցել են այլ
Կոստանյանը փորձել է արդարանալ, ըստ էության, ընդունելով ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի նիստում զեկուցողի որակումը Գարեգին Նժդեհի վերաբերյալ. «168 ժամ»
Դեկտեմբերի 2-3-ը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանը, որի ընթացքում քննարկվել են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ 12-14-րդ համատեղ պարբերական զեկույցները: Նստաշրջանին ՀՀ-ից մասնակցել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Համացանցում տարածվող տեսանյութերից պարզ է դառնում, որ զեկուցող Յունգ Քամ Ջոնը իբրև թե որոշ մտահոգություններ
«Ձե՞զ է վիրավորել Հովիկ Աղազարյանը, դիմում գրե՛ք մեր ֆրակցիա, կպատժենք». օրաթերթի դիմումն արդեն ԱԺ նախագահի սեղանին է. «Ժողովուրդ»
ԱԺ-ում հավատարմագրված լրագրող Քրիստինա Մուշեղյանը, բարեխղճորեն կատարելով իր մասնագիտական պարտականությունները, մոտեցել է ԱԺ-ում Հովիկ Աղազարյանին, որը կոպիտ կերպով հարձակվել է, վիրավորել լրագրողին, որին ականատես են եղել ՔՊ խմբակցության մի խումբ պատգամավորներ: Չտարածելու համար կուսակցությունից հեռացված ու մերժված Աղազարյանի խոսքերը՝ միայն տեղեկացնենք, որ այս միջադեպից հետո ԱԺ միջանցքում մեր լրագրողին եւ օպերատորին է մոտեցել ԱԺ նախագահ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է, Աշոցքի տարածաշրջանի և Աղվանի-Տաթև, Տաթև-Լծեն ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Աշոցքի տարածաշրջանի և Աղվանի-Տաթև, Տաթև-Լծեն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության
Չնստել մանրախոհ ամբարիշտների ժողովարանում
Իմ տանը, ինչպես եւ իմ ամբողջ թաղում՝ Զովունի գյուղում, մոտ 17 ժամ՝ երեքշաբթի օրվանից՝ ժամը 16.30-ից մինչեւ չորեքշաբթի՝ ժամը 11.30 լույս չկար: Դա, անշուշտ, ուներ իր բացասական կենցաղային հետեւանքները՝ կարդալ եւ գրել մոմի լույսի տակ, մրսել եւ այլն: Բայց մյուս կողմից այդ վիճակը նաեւ արգասաբեր էր ինձ համար, որովհետեւ արտաքին աշխարհի հետ կապող բոլոր սարքերի
Դավիթ Գասպարյան. Ժողովուրդը, որը հերթ էր կանգնում գիրք գնելու համար՝ իր անձնական գրադարանը հանեց թափեց փողոց. «Դրօշակ»
8-րդ դասարանի դասագրքում Րաֆֆին ներկայացված է «Խենթը» վեպով, իսկ 10-րդի ծրագրում «Սամվել»-ը ներառված է լրացուցիչ կարգով՝ QR կոդի տեսքով, որը գործնական և արդյունավետ չէ: Այլ օրինակ՝ 9-րդ դասարանի դեռևս գործող, բայց հաջորդ տարվանից նախկին դարձող դասագրքում կա Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի «Հառաջաբան»-ը, նոր ծրագրով «Աբովյան» թեման ընդհանրապես հանվել է 9-րդ դասարանի ծրագրից: Համաշխարհային գրականությունից նույն 9-րդ դասարանի գործող դասագրքում կա Շեքսպիրի «Համլետ»-ը, նոր ծրագրում Շեքսպիրն ընդհանրապես հանված է:
Փաստացի հպարտանալու, գլուխ գովելու բան չի մնացել, նստել ու հաշվում են, թե որքան դիտում ունեն, քանի «կիսում», քանի «հավանում». «Փաստ»
Աննա Հակոբյանը՝ դեռ մի կողմ: Բայց Նիկոլ Փաշինյանի պարագայում ստացվում է, որ երկրի ղեկավար համարվող անձը լրիվ «տիկտոկեր» ու «բլոգեր» է դարձել: «Բլոգեր-ղեկավար», էլի:
Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Բնակիչների կարծիքները հասարակական տրանսպորտի վերաբերյալ. Տիգրան Ավինյանը շրջել է ավտոբուսներով
Այսօր վաղ առավոտից հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվեց մայրաքաղաքում. շարժակազմերը դուրս եկան երթուղիներ: Ոլորտում իրականացվող բարեփոխումների, տոմսային համակարգի ու առկա խնդիրների շուրջ քաղաքապետ Տիգրան Ավինյանը զրուցել է երևանցիների հետ՝ հենց հանրային տրանսպորտում: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Զովունի 220/110/10 կՎ» ենթակայանում տեղի ունեցած վթարի վերաբերյալ վերջնական եզրակացությունով ներկայանալ մեկ շաբաթից
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Զովունի 220/110/10 կՎ» ենթակայանում տեղի ունեցած վթարի հետևանքների նախնական պատճառների պարզաբանման նպատակով: Խորհրդակցությանը ներկա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների, ինչպես նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները մանրամասն
Բոլորս փորձում էինք ամեն կերպ երեխային հետ բերել, մի պահ հետ եկավ, հետո նորից գիտակցությունը կորցրեց
Մանկապարտեզի աշխատակցուհին ներկայացնում է 4-ամյա երեխայի մահվան հանգամանքները
Գուրգեն Արսենյանը հանդիպել է ՌԴ-ում Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆի հետ
Հայաստանի Հանրապետության դեսպանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի հետ Դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆի հետ: Աշխատանքային և կառուցողական մթնոլորտում տեղի ունեցավ մտքերի փոխանակություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Դեսպան Արսենյանը զրուցակցին ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը,
Նախագահի նախկին թեկնածու Հովիկ Աղազարյանը կդառնա՞ վարչապետի թեկնածու
Եթե մարդուն խնդրանքը մերժելու համար կուսակցությունից հեռացնում են, նշանակում է այդտեղ կուսակցություն գոյություն չունի. Իսագուլյան
«ՀՀ իշխանությունները չընդունեցին առաջարկը` բազմաթիվ քաղաքական խնդիրների, այդ թվում՝ ՌԴ-ի ազդեցության շնորհիվ․ Արամ Սարգսյան. «Ա1+»
«2021թ․ ընտրություններից անմիջապես հետո անգլիացիներն առաջարկեցին Հայաստանում կառուցել 14 ջրամբար։ Ինչո՞ւ է անգլիացին ուզում Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման վրա փող դնել։ Որովհետև հասկանում է, որ ջուրը կյանք է, որովհետև դա շահութաբեր է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով երեկ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «բանակից առաջ կան բուֆերներ, օրինակ,
Պապիկյանն ու Դենդիասը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցության ներկայիս կարգավիճակն ու հեռանկարներին առնչվող հարցերը
ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 4-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ում Հունաստանի դեսպանությունում, տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ: Անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցության ներկայիս կարգավիճակին և հեռանկարներին առնչվող հարցերին: Ամփոփվել են 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, և քննարկվել են հաջորդ տարվա ծրագրերը: ՀՀ պաշտպանության
Ավարտվեց Yandex Armenia-ի նախաձեռնած «Առատաձեռն նոյեմբեր» բարեգործական ակցիան
Դեկտեմբերի 3-ին՝ «Առատաձեռն երեքշաբթի», միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում պատմում են բարեգործությանը իրենց մասնակցության և այն կազմակերպությունների մասին, որոնց վստահում և օգնում են: Այդ օրն ավարտվում է «Առատաձեռն նոյեմբեր» բարեգործական ակցիան, որը նախաձեռնել է Yandex Armenia-ն՝ երկրում բարեգործությանն աջակցելու նպատակով: Ամբողջ նոյեմբեր Yandex Go-ի ծառայությունների օգտատերերը կարող էին միանալ «Առատաձեռն նոյեմբեր» բարի նախաձեռնությանը։ Բավական էր ուրբաթ
Վահե Հովհաննիսյանը 2021թ. հայտնել է, որ ստացել է 1.000.000 ԱՄՆ դոլար անտոկոս փոխառություն. ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների ակումբ
Հարգելի՛ գործընկերներ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների ակումբում ձևավորված փաստաբանների նախաձեռնող խմբի փաստաբանների կողմից այսօր՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն, որը վերաբերում է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կողմից կատարված կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողություններին: Փաստաբանները Գլխավոր դատախազին ներկայացրել են մի շարք հիմնավորումներ՝ նշված փաստերով քրեական վարույթ նախաձեռնելու և դրանց պատշաճ քրեաիրավական
Մալթայում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները
ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչաշվիլիի հետ: Զրուցակիցները վերահաստատել են այս տարվա հունվարին երկու երկրների միջև հռչակված ռազմավարական գործընկերությամբ սահմանված ուղղություններով համատեղ ակտիվ աշխատանքի պատրաստակամությունը՝ միտված երկու հարևան երկրների ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանում կայունության ապահովմանը: Արարատ Միրզոյանը և Մակա Բոչիաշվիլին մտքեր են փոխանակել ԵՄ
Սպառնացել են կիթառահար, երգահան Տիգրան Ավետիսյանին «Սխալ երկիր» ռոք ալբոմի համար
Վավերագրող, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը հայտնում է. «Սպառնացել են կիթառահար, երգահան Տիգրան Ավետիսյանին «Սխալ երկիր» ռոք ալբոմի համար Էսօր փակ համարից զանգել են Տիգրան Ավետիսյանին ու ասել՝ – Կարո՞ղ ա ուզում ես վաղը չզարթնես։ Տիկոն, հարցրել ա, հանցագործությո՞ւն ես ուզում, թե՞ ինչ նկատի ունես Սա ասել ա․ – Բա շնորհանդես ես անում, նիկոլին ես կպնում, վիդեոյիդ
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ամերիկյան «Philos Project» կազմակերպության նախագահ Ռոբերտ Նիքոլսոնին և «Save Armenia» դաշինքի հիմնադիր, ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ամերիկյան «Philos Project» կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն Ռոբերտ Նիքոլսոնին և «Save Armenia» դաշինքի հիմնադիր, ամերիկահայ գործարար, բարեգործ Ջեյմս Թուֆենկյանին: Նախագահը ողջունել է հյուրերին նախագահական նստավայրում և բարձր գնահատել կազմակերպության կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան առնչությունները, համագործակցության առկա բարձր մակարդակը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում