Օրվա լրահոսը
Ալիև. Հայաստանի արագ տեմպերով զինվելը խոչընդոտում է կայուն խաղաղության հաստատմանը
«Ադրբեջանն այսօր». «Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված անձանց համար արդարության վերականգնում» միջազգային կոնֆերանսի մասնակիցներին հղված նամակում Իլհամ Ալիևը նշել է. Հայաստանի արագ տեմպերով զինվելը խոչընդոտում է կայուն խաղաղության հաստատմանը։ Հայաստանը բոլոր միջոցներով փորձում է հերքել այն փաստը, որ ադրբեջանական ժողովուրդը դարեր շարունակ ապրել է իր պապենական հողերում (նկատի ունի ՀՀ ներկայիս տարածքը) և ստեղծել է
«Քանի՞ անգամ եք վերեւի օթյակից «կամեռաներից» «զում» արել՝ մտել պատգամավորի հեռախոսը»․ Սիսակ Գաբրիելյանը նախատեց լրագրողներին
ՔՊ-ական պատգամավորը հայտարարեց՝ եթե որեւէ մեկի հեռախոսում կա պետական անվտանգությանը վերաբերող խնդիր, այդտեղ անձնական իրավունքը ստորադասվում է
Իրականում 2016 թ.-ից բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԺ նախագահի գործուղումների ծախսերը պետական գաղտնիք են. Civilnet
Civilnet. Ալեն Սիմոնյանը պնդում է՝ պաշտոնյաների գործուղումների ծախսերը թափանցիկ են։ Իրականում 2016թ.-ից բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԺ նախագահի գործուղումների ծախսերը պետական գաղտնիք են։ 2018թ.-ից հետո էլ այդ ծախսերը բացելու նախաձեռնությունը մերժվել է իշխող ուժի կողմից։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
«Աղազարյան Հովիկը հասկացել է, որ իր դիմաց ագենտ է եւ մաման լացացրել է։ Եղա՞վ»
«Եթե ես եմ խանգարողը, ապա թող ես այդ զոհը լինեմ եւ իմ նախկին քաղաքական թիմի նվիրական երազանքները, որ մինչեւ երեկ ես կիսել եմ, թող իրականություն դառնան, ես պատրաստ եմ»
Զրույցի առանցքում՝ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարությունը. նախարար Մկրտչյանը Լոնդոնում հանդիպումել է Թոնի Բլերի գլոբալ փոփոխությունների և Օքսֆորդի Էլլիսոնի տեխնոլոգիական ինստիտուտի ներկայացուցիչների հետ
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Թոնի Բլերի գլոբալ փոփոխությունների ինստիտուտի (TBI) և Օքսֆորդի Էլլիսոնի տեխնոլոգիական ինստիտուտի ներկայացուցիչների հետ։ TBI քաղաքականության գլխավոր ռազմավարագետ և գործադիր ղեկավարության թիմի անդամ Բենդիկտ Մեյկոն Կունիի, կազմակերպության Հարավային և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Նիկոլաս Դունեյսի և Օքսֆորդի Էլլիսոնի տեխնոլոգիական
«Որքան էլ տարօրինակ է հնչում՝ մարզերից միգրացիայի պատճառը նաև կրթությունն է դառնում»․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ մեր մտածածն այն է, որ խոշորացված համայնքներում զարգացնենք քոլեջների համակարգը, որն ի սկզբանե պետք է նախագծված լինի այնպես, որ մարզի բնակիչը, որն ուզում է մասնագիտական կրթություն ստանալ, հենց տեղում աշխատանք գտնելու հնարավորություն ստանա, աշխատի և ոչ թե դիպլոմով դուրս գա, նայի շուրջը և տեսնի՝ մոտակա հարյուր կիլոմետրում այդ մասնագիտությամբ պատշաճ աշխատանք կամ աշխատատեղ չկա։
Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից
Օրենսդրական նախաձեռնությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստի ընթացքում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ գյուղատնտեսական ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող
Հովիկ Աղազարյանը հայ-ադրբեջանական բանակցություններից է արտահոսք արել․ պնդում է Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը կարծում է, որ հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական բանակցություններում՝ հայկական կողմի ունեցած խնդիրները, բանակցությունների սառեցումը նաեւ կարող են պայմանավորված լինել այն արտահոսքերով, որոնք եղել են․ «Դե արի ապացուցի, որ էս մարդը միամտաբար է դա արել․․․»։
Բահրեյնում Կոնգրեսի ընթացքում ստորագրված փաստաթղթով ամրագրվել է Հայաստանի իրավունքը՝ կազմակերպելու 2027 թ. ծանրամարտի աշխարհի առաջնությունը
Արայիկ Հարությունյանը ներկա է եղել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին. 2027 թ. Աշխարհի առաջնությունը կանցկացվի ՀՀ-ում Բահրեյնի Թագավորության օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Ֆարիս Մուստաֆա Ալ-Քուհեջիի հրավերով Մանամայում գտնվող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նախօրեին ներկա է եղել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին: Կոնգրեսի ընթացքում ստորագրված փաստաթղթով ամրագրվել է Հայաստանի իրավունքը՝ կազմակերպելու Աշխարհի առաջնությունը և երկկողմ պարտավորությունները 2027
Լիբանանի նախագահ դեռ չի ընտրվել, իսկ Իսրայելը ներկա է Լիբանանի հարավում, սա շատ պայթյունավտանգ սցենար է
Դիվանագետները նախազգուշացրել էին, որ նման զինադադարի հետաձգումը Լիբանանը կհանգեցնի լիակատար փլուզման: Լիբանանում ժամանակավոր զինադադար հաստատվեց Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ, վերջ դնելու Իսրայելի եւ «Հըզբոլլահի» միջեւ աննախադեպ բռնությանը: Շեշտեմ, որ սա հրադադար չէ, այլ պարզապես «ռազմական գործողությունների դադարեցում», եւ իրականում այս պայմանավորվածությունը փորձի է ենթակա եւ այս ժամանակավոր պայմանավորվածության վերահսկման եւ մոնիտորինգին հետեւելու ամենաբարձր մակարդակը պարզապես
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևելյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքի դեկտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 16.5°C (1980թ.) Օդի նվազագույն ջերմաստիճա -15.1°C (1994թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան 1.7°C Եղանակի կանախատեսումներին կարող
«Չգիտեմ՝ ՊԵԿ-ում զարմացած են, թե ոչ, բայց ես զարմացած եմ»․ Փաշինյանը՝ տաքսիների գեներացրած ՀԴՄ-ների մասին
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց․ «Սեպտեմբեր-նոյեմբերին ՀՀ-ում տաքսիները գեներացրել են 23 միլիոն ՀԴՄ կտրոն, որի շրջանառությունը 27-29 միլիոն դրամ է»։
Արմեն Մարուխյանն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ
Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել էին Նարինե Ազարյանի եւ Արմեն Մարուխյանի թեկնածությունները: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 63-ը: Նարինե Ազարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 2, դեմ՝ 7 պատգամավոր, իսկ Արմեն Մարուխյանի թեկնածությանը 63 պատգամավորն էլ կողմ են քվեարկել: Այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ
Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ավելի շատ ներգա՞ղթ է եղել, թե՝ արտագաղթ․ Ստեփան Մնացականյանի պարզաբանումները
Ստեփան Մնացականյանն ասաց՝ պաշտոնական վիճակագրության մասին օրենքի համաձայն՝ լիազոր մարմինը չպետք է ներքաշվի քաղաքական, վարչական և գերատեսչական շահերի կոնֆլիկտներում։ Եվ դրանք երաշխավորված են պաշտոնական վիճակագրության հիմնական սկզբունքներով։
Ալիև. Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ
«Ադրբեջանն այսօր». Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել է «Արևմտյան Ադրբեջանի իրողությունների քարոզչության» ոլորտում աչքի ընկնող մի խումբ գործիչների։ «Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված անձանց համար արդարության վերականգնում» թեմայով միջազգային կոնֆերանսի ընթացքում Ալիևը նաև նշել է, որ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ։ Հիշեցնեմ, որ «Արևմտյան Ադրբեջան» թշնամին կոչում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան
«Դուք մի վախեցեք, մնացածը՝ սաղ լավ է»․ Գագիկ Մելքոնյանը վստահեցնում է՝ ՔՊ-ում վախի մթնոլորտ չկա
Նա համաձայն չէ, որ այսպիսով բոլորը դառնում են խոցելի, քանի որ ապահովագրված չեն, որ մի օր էլ իրենց հեռախոսները կարող են ուսումնասիրվել, որտեղ հաստատ խոցելի մի բան կգտնվի։ «Չէ, արդեն բան եք անում, էտենց բան չկա»,- հակադարձեց Գագիկ Մելքոնյանը
Մի խումբ օտարերկրյա դիվանագետների հանձնվել են «Արևմտյան Ադրբեջան» համայնքի պատվավոր անդամության վկայականներ
Մի խումբ օտարերկրյա դիվանագետների հանձնվել են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի պատվավոր անդամության վկայականներ։ Վկայականները հյուրերին հանձնվել են այսօր Բաքվում մեկնարկած «Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար արդարության վերականգնում» II միջազգային համաժողովում։ Այդ անձանց ցանկում են Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ
Մեծ տագնապ կա, Հալեպի ելքն ու մուտքը վերահսկվում է, թանկություն կա. ՀՀ սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչի ձեւակերպմամբ. «Հայ հասարակությունն անհանգիստ է, մեծ տագնապ կա, շատերը պատրաստ չէին քաղաքից հեռանալու: Քաղաքի ամբողջ ելքն ու մուտքը վերահսկվում է, պրակտիկորեն անհնար է այս պարագայում քաղաքից դուրս գալը, ունենք մեկ կորուստ: Ներկա պահին տարհանման պլան ունենալը խիստ դժվար է : Հիմնական գործողությունները զարգանում են Իդլիբի շրջանում, կառավարական բանակն այս պահին կարծես շեշտադրել է Իդլիբի շրջանը ճնշել»:
Երբ առաջնահերթություն կտրվի տեխնոլոգիական նորարարությանը, միաժամանակ մարդուն՝ որպես պոտենցիալ օգտատիրոջ
«Գիտական Արցախ» պարբերականի 2024 թվականի 3-րդ (22-րդ) համարում լույս է տեսել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի քաղաքագիտության բաժնի հայցորդ ԺԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «Էլեկտրոնային կառավարման հասունության մոդելը թվային փոխակերտման օրակարգի համատեքստում» վերտառությամբ գիտական հոդվածը (հայերեն): «Ներածություն», «Էլեկտրոնային կառավարում, թե կառավարման թվայնացում», «Էլեկտրոնային կառավարման հասունության գնահատման մոդելները», «Էլեկտրոնային կառավարման հասունության առաջարկվող մոդելի օպերացիոնալացում», «Եզրակացություն»
«Իրավունք ունեի՞ք վարչության նիստում ընթերցել Հովիկ Աղազարյանի գրառումները»․ Վաղարշակ Հակոբյանի արձագանքը
«Ես չեմ ուզում մեկնաբանել մի բան, որը մեկնաբանված է բոլոր հնարավոր միջոցներով»
Միրզոյանը և Կալասը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի հիմնական բաղադրիչներին
Դեկտեմբերի 4-ին Մալթայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Հանդիպման սկզբում նախարար Միրզոյանը շնորհավորել է Կայա Կալասին ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ներկայիս՝ մարտահրավերներով լի ժամանակահատվածում։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են
Հազվադեպ է լինում, երբ զեկուցողն է ունենում հատուկ կարծիք
Վիճահարույց համաձայնագիրն ունի թարգմանական անճշտություններ, որոնք ըստ ՍԴ որոշման՝ «կարող են որոշակի խնդիրներ առաջ բերել Համաձայնագրի մեկնաբանման եւ կիրառման ընթացքում»: Նոյեմբերի քսանվեցին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: Հիշեցնեմ, որ Համաձայնագրով Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը համաձայնում է Հայաստանին տրամադրել
Բլինքենը հայտարարում է «Վրացական երազանքի» դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին
«Ազատություն». «Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է «Վրացական երազանքի» դաժան և չարդարացված բռնությունները Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ», – ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունում։ Թե ինչ պատժամիջոցների մասին է խոսքը, Բլինքենը չի մանրամասնել։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
«ԱԳՆ-ն բողոքի գործողություն չի՞ անի. Բաքվում միջազգային խորհրդաժողով է. «Վերադարձի իրավունք. ՀՀ-ից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար արդարության վերականգնում» խորագրով»
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Մինչ երեկ Հայաստանի խորհրդարանում հայկական ազգանուններով մի քանի մարդիկ արդարացնում էին Ադրբեջանի ու Թուրքիայի` մեր դեմ կատարած հանցագործությունները ու Բաքվին հեռակա խոստանում ոչ մի ձև չպայքարել վերջինիս դեմ, Ադրբեջանում այս պահին նախագահ Ալիևի գլխավորությամբ միջազգային խորհրդաժողով է, որը վերնագրված է «Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար արդարության վերականգնում»: Խորհրդաժողովը
Արցախի ԱԺ խմբակցությունների և ՀՀ ԱԺ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների խորհրդակցության օրակարգում նաև համատեղ միջոցառումներին վերաբերող հարցեր էին
«Ապառաժ». Դեկտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի, ԱՀ Խորհրդարանի «ՀՅ Դաշնակցություն», «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների եւ ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների ներկայությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն։ Օրակարգում ՀՀ կառավարության կողմից բռնի տեղահանված արցախցիներին հատկացվող սոցիալական ծրագրերին, ՀՀ ԱԺ-ում օրենքի ուժով կյանքի կոչված «Բռնի տեղահանված
«Հաղորդում հանցագործության մասին: Եթե առկա է պետական գաղտնիքի արտահոսք, որտեղից են այդ տեղեկությունները հասու դարձել Աղազարյանին. հարցերի այս ցանկը կարելի է շարունակել». Չալաբյան
Այս միջադեպը բացահայտում է ՀՀ իշխանական համակարգում տիրող ապօրինությունը և իրավական քաոսը
Նելլի Դավթյանը նշանակվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 1129-Ա ՆԵԼԼԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Նելլի Դավթյանին նշանակել միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ Երևան
Մոսկվան շտապեցնում է Փաշինյանին
Հայաստանի իշխանությունների առջեւ թե՛ Արեւմուտքը, թե՛ Ռուսաստանը ընտրություն կատարելու պահանջ են դնում ՀՀ կառավարությունն ակնկալում է սերտորեն համագործակցել Եվրոպական նոր հանձնաժողովի հետ՝ ՀՀ-ԵՄ գործընկերությունը նոր բարձունքներ մղելու համար, X-ում նախօրեին գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով Ուրսուլա ֆոն դեր Լայենին նոր ղեկավար կազմի ձեւավորման կապակցությամբ։ Անցյալ շաբաթ Եվրախորհրդարանը 370 կողմ եւ 282 դեմ ձայներով հավանություն
«Լեւոն ջան, կասե՞ս, ձեր ընտանիքի փողն ինչքա՞ն է, ինչքա՞ն գումարի է տիրապետում քոչարյանների ընտանիքը»․ Ալեն Սիմոնյան
«Հյուսիսային պողոտայի տները, տարածքները Արցախի՞ց էիք բերել, որտեղի՞ց էիք բերել։ Իսկ իրականությունը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետություն խոպան էիք եկել»։
Շատ ավելի ճիշտ կլինի, որ բյուջեի հիմքում ավելի իրատեսական ցուցանիշներ դնեն. Վարդան Արամյան. «Հրապարակ»
Փաշինյանի կառավարությունը վերանայել է 2025-ի բյուջեի ցուցանիշները։ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանին խնդրեցինք անդրադառնալ դրան: – Սա խոսում է մեկ բանի մասին, որ կարծես թե այն ռիսկերը, որոնց մասին խոսում էինք ոչ միայն 2025 թ., այլեւ 2024 թ. բյուջեի համատեքստում, նյութականացել են, եւ կառավարությունը գալիս է նրան, որ այդ ռիսկերն իրական են, բավականին զգայուն են,