Օրվա լրահոսը

Մալթայում համաժողովում Միրզոյանը շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարների հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մալթայում մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, որի ժամանակ մասնակիցներին ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության փոխվարչապետ և ԱԳ ու տուրիզմի նախարար Իեն Բորջը։ Նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Թուրքիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Անդորրայի գործընկերների հետ։ ՀՀ ԱԳՆ    

Մոլորվել է ԲՐԻԿՍ-ի և ՀԱՊԿ-ի արանքում. Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը Վերջին երկու ամիսների ընթացքում Ն. Փաշինյանի միջազգային շրջագայությունների և հայաստանյան հանդիպումների խայտաբղետ ներկապնակը տարբեր դատողությունների և նկատառումների առիթ տվեց փորձագիտական շրջանակներին: Դրա մեկնարկը տրվեց հոկտեմբերի սկզբին` ՀՀ վարչապետի ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցությամբ և ՌԴ նախագահ Վլ. Պուտինի ծննդյան արարողությանը ներկա գտնվելով: Այդ իրադարձություններին նրա մասնակցությունը թերևս ընկալվեց որպես սիմվոլիկ արարողություն, որը

Իշխանությունները ոչ միայն չեն հակադրվում, այլև թույլ են տալիս Ադրբեջանին և նրա թուրք դաշնակիցներին`հավակնել ինքնիշխան Հայաստանի տարածքին՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան». Դավիթ Անանյան

Մեր լռությունն ու անգործությունը դառնում են վախկոտություն և դավաճանություն պատմության առջև, ինչը հաստատում է, որ անարժան առաջնորդները անխուսափելիորեն հանգեցնում են ինքնիշխանության և տարածքի կորստի

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցն անդրադարձել է ՀՀ ՄԻՊ-ի վերահավատարմագրման արդյունքներին

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցն (ENNHRI) անդրադարձել է 2024 թվականի հոկտեմբերին կայացած Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) կողմից իրականացված մարդու իրավունքների ազգային այն հաստատությունների վերահավատարմագրման արդյունքներին, որոնք նաև հանդիսանում են եվրոպական ցանցի անդամ։ Ներկայացվել են Հայաստանի, Դանիայի, Վրաստանի, Հունաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունների վերահավատարմագրման, ինչպես նաև Շվեդիայի մարդու իրավունքների

ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների համար մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորություններն ամրագրված են թե՛ օրենսդրական ակտերում, թե՛ հանրակրթության նոր չափորոշչում. Արթուր Մարտիրոսյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը դեկտեմբերի 2-3-ը Ժնևում ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է ՄԱԿ–ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ 12-14-րդ համատեղ պարբերական զեկույցների քննարկմանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի նախարարության, Արդարադատության նախարարության, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի, Միջազգային

Խուդաթյանը համոզմունք է հայտնել, որ խորհրդի անդամների ջանքերի համախմբումը կհանգեցնի տեսանելի արդյունքների, և կկարողանան ապահովել տեղահանված հայրենակիցների կյանքի որակի բարձրացում

Տեղի է ունեցել ՀՀ ՏԿԵ նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը

«Նիկոլ Փաշինյան, եթե դու 2018-ին հայտարարեիր, որ գալիս ես Արցախը տալու, անգամ Չալոն քո կողքը չէր կանգնի եւ քեզ տեղում կկալանավորեին»

Սա Նիկոլն է հայտարարել, սա այն Նիկոլի ելույթն է, որն ասում է՝ ինքը միշտ էլ իմացել է, որ Արցախը Ադրբեջան է: Նշանակում է, որ նա 2018 թվականին խաբեությամբ զավթել է վարչապետի պաշտոնը, որովհետեւ նա ասում է, որ 2018-ին արդեն գիտեր, որ Արցախը տալու է Ադրբեջանին: Եվ իր ելույթում ասում է, որ այս հեղափոխությունը նոր հնարավորություն է ստեղծում Արցախի այլեւս դե յուրե միջազգային ճանաչման համար:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Ամիրյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով՝ ս.թ. դեկտեմբերի 6-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ամիրյան փողոցում: Մասնավորապես՝ Ամիրյան – Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա ուղղությամբ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նաշնների տեղադրման աշխատանքներ: Երևանի քաղաքապետարան

ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի իրականացրել համաշխարհային մշակութային ժառանգությունը պահպանելու իր լիազորությունը և առաքելություն չի ուղարկել Արցախ. արցախյան ՀԿ-ները դիմում են Գուտերեշին և Օդրի Ազուլեին

Արցախյան ՀԿ-ները դիմում են ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, որպեսզի համաձայն ՄԱԿ-ի կողմից տրված մշակութային ժառանգության պահպանության մանդատի, առաքելություն ուղարկեն Արցախ, փաստագրելու մարդկության դեմ կատարված մշակութային հանցագործություններն ու մեխանիզմներ կիրառեն հետագա հանցանքները կանխելու համար։ Հարգելի տիկին Ազուլե, Հարգելի պարոն Գուտերեշ, Ստորագրյալ ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք ներկայացնում են 2020 թ․

Գողթում վնաս է հասցվել գյուղատնտեսական հողերին. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացվել էր ահազանգ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ գյուղի վարչական տարածքում սարի քանդման աշխատանքների վերաբերյալ։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ Գառնիի համայնքապետարանի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելու ընթացքում դեգրադացվել է 5811քմ, իսկ քաղաքացի Կ.Գ.-ի կատարած հողի քանդման և հարթեցման աշխատանքների հետևանքով՝ 5732քմ գյուղատնտեսական նշանակության հողի բերրի շերտ։ Հողային աշխատանքները

Ուկրաինացի ‹‹հեղափոխական›› կին դիրիժորն առաջին անգամ կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը

Ես երբեք չեմ մոռանա փետրվարի 24-ի առավոտը, երբ սկսվեց իմ հայրենիքի՝ Ուկրաինայի վրա լայնամասշտաբ հարձակումը և արձակվեցին առաջին ռումբերը: Այդ օրը ես ղեկավարում էի Դվորժակի 9-րդ սիմֆոնիան և դրա 2-րդ մասը՝ օրորոցայինը, ինձ համար ասոցացվում է այդ առավոտվա հետ, երբ ուկրաինացի մայրերը, որոնց թվում էր նաև իմ քույրը, փորձում էին պաշտպանել անմեղ երեխաներին և թաքցնել ապաստարաններում: Այդ տեսարանները սարսափելի են:

Ադրբեջանը մերժել է Բլինքենի առաջարկը՝ իր մասնակցությամբ Բայրամով-Միրզոյան հանդիպում անցկացնելու

Ադրբեջանը մերժել է Մալթայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում Բայրամով-Միրզոյան հանդիպում կազմակերպելու՝ ԱՄՆ միջնորդությունը. հայտնում է APA գործակալությունը: «Այս նախաձեռնությամբ Բլինքենը մտադիր է եղել ԱՄՆ-ին կրկին ներառել խաղաղության գործընթացում։ Ադրբեջանի մասնակցության մերժման պատճառն էլ եղել է այն, որ Բայդենի վարչակազմը, ընդհանուր առմամբ, անարդար և կանխակալ քաղաքականություն է վարում Ադրբեջանի նկատմամբ: Այդ է պատճառը, որ Ադրբեջանը

ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանից փաստաթուղթ չենք ստացել. Լավրովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունները

«Հայաստանից ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չկան։ Մենք լսում ենք այս խոսակցությունները, ՀՀ վարչապետը շատ է խոսել և քննարկել այդ թեման, մենք որևէ մեկին ոչինչ չենք պարտադրում։ Համոզված ենք, որ Հայաստանի անվտանգության շահերից է բխում միության անդամ լինելը առավելագույնս օգտագործելը», – Մալթայում մամուլի ասուլիսում ասել է ՌԴ արտաքին  գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Պատկերացնո՞ւմ էիք Փաշինյանը Աղազարյանի դեմ պայքար հայտարարելու փոխարեն ասեր, որ բոլոր օրինական միջոցներով կպայքարի Ալիևին պատժելու համար. Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ինչպես նշել էի ավելի վաղ, այսօր Բաքվում «Վերադարձի իրավունք. զարգացնել արդարությունը Հայաստանից վտարված ադրբեջանցիների համար» թեմայով երկրորդ «միջազգային» կոնֆերանսն էր անցկացվում։ Այս կոնֆերանսի մասնակիցներին ուղղված Ալիևի խոսքում հերթական անգամ Հայաստանի Հանրապետության տարածքը կոչվում էր «Արևմտյան Ադրբեջան»։ Ալիևի խոսքում նշվում էր․ «Արևմտյան Ադրբեջանում,

Արարատում, Հրազդանում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. նոյեմբերի 24-30-ը (2024թ․) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️Արարատում՝ նոյեմբերի 24-26-ը, 29-ին և 30-ին, ◾️Հրազդանում՝ նոյեմբերի 26-ին, 28-ին և 29-ին, ◾️Ալավերդիում՝ նոյեմբերի 29-ին: ◾️Վանաձորում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան չի գերազանցել։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Կկանոնակարգվեն ՄԿՈՒ հաստատությունների ատեստավորված և տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների հավելավճարի չափերը. աշխատավարձերն ավելի քան կկրկնապատկվեն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հաստատել է Մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված կամ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման կարգը և չափը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից արդեն իսկ 4 ուղղություններով (ոսկերչություն, խոհարարություն, գյուղատնտեսություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ) մեկնարկել է

Մեր բոլորի ամոթն է, որ թշնամական բանտերում ընկերներ, ռազմաքաղաքական ղեկավարություն ունենք. Բագրատ Սրբազան

Սրբազան շարժման առաջնորդը հորդորեց, որ ավելի շատ մարդիկ ներկա լինեն նման հավաքներին ու իրենց ներկայությամբ պահանջներ ներկայացնեն գերիների վերաբերյալ ՀՀ իշխանություններին. «Ի վերջո, խոսքը հայ մարդկանց մասին է, որոնք կտտանքների են ենթարկվում թշնամական երկրի բանտերում»:

Տոնական տրամադրության 25 օր. սպասում ենք Ամանորին տոնական օրացույցով

Ինչպե՞ս դարձնել ձմեռային տոների սպասման շրջանն իսկապես առանձնահատուկ և անմոռանալի ընտանիքի և ընկերների համար: Լավագույն միջոցներից մեկը սեփական տոնական օրացույց ստեղծելն է․ ամեն օր բոլորով միասին նոր պատուհան բացել և ուրախանալ այնտեղ գտած անակնկալով: Այսպես յուրաքանչյուր դեկտեմբերյան օր կվերածվի փոքրիկ արկածի՝ լցված տոնական շնչով։ Տոնական օրացույցը գեղեցիկ ձևավորված նվերների հավաքածու է, որը թույլ է տալիս

«Եթե ոլորտը վստահվում է նոր մարդու, նա պետք է հնարավորություն ունենա նաեւ ընտրելու իր թիմին»․ Սրբուհի Գալյանը չհերքեց, որ «կադրային ջարդ» է անում

Գեղամ Մանուկյանը հարցրեց Սրբուհի Գալյանին՝ կան տեղեկություններ, որ նախարարության ենթակայության տակ գործող որոշ գերատեսչությունների ղեկավարներ կամ պաշտոնակատարներ ազատվել են աշխատանքից։

«Իրենց մակարդակը դեռ «մաֆիա» խաղալուց դուրս չի եկել»․ Լեւոն Քոչարյանը՝ ՔՊ-ին

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի հարցին՝ ինչքա՞ն փող ունեն՝ Լեւոն Քոչարյանը պատասխանեց՝ իրենք տարիներ շարունակ նույն «սկավառակն» են պտտում

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում առաջինն է թողարկում Կայուն զարգացման պարտատոմսեր

5 դեկտեմբերի, 2024 թ․, Երևան․ «Տելեկոմ Արմենիա» ԲԲ Ընկերությունը հայտարարում է անվանական ոչ փաստաթղթային Կայուն զարգացման հետ կապված (ԿԶԿՊ) պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ Սա նման պարտատոմսերի առաջին թողարկումն է ՀՀ կապիտալի շուկայում։ Team Telecom Armenia-ն թողարկել է Կայուն զարգացման դոլարային և դրամային պարտատոմսեր։ Պարտատոմսի այս տեսակն ընտրելիս Ընկերությունը հիմնվել է Կայուն զարգացման իր ռազմավարական նպատակի

«Եթե ավագանին ունակ չէ ձեւավորել համայնքի գործադիր իշխանություն, համայնքապետերին կնշանակեն վարչապետն ու մարզպետը»․ ՔՊ-ականների նախագիծը

Արծվիկ Մինասյանը հարցրեց․ «Գյումրիում պետք է նշանակվի պաշտոնակատար, բայց իրականացվում է փրայմերիզ, որը կուսակցական ընտրության մեխանիզմ է, ի՞նչ միջոցներով է սա կազմակերպվում՝ պետական, թե՞ կուսակցության»։

Երևանում վթարի է ենթարկվել տնտեսագիտական համալսարանի ռեկտորը. Shamshyan.com

Shamshyan.com. Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:  Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել էին «Mercedes» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները։ «Honda»-ն վարել է Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Գրիգորյանը, իսկ «Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ 26-ամյա Ալիկ Մկրտչյանը: Վթարի հետևանքով Ա. Գրիգորյանը, որին առաջինը օգնության է հասել «Mercedes»-ի վարորդը և քաղաքացիները, տեղափոխվել է հիվանդանոց:

Ստեղծվել է իրական հնարավորություն. «Վրացական երազանքի» կառավարությունը երբեք այսքան խոցելի չի եղել. վրացի քաղաքագետ. JAMnews

JAMnews. Քաղաքագետ Գիա Նոդիան, գնահատելով Վրաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, եզրակացնում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երբեք այնքան խոցելի չի եղել, որքան այսօր. «Ինքս էլ հույս չունեի, որ Իվանիշվիլիի ռեժիմը մոտ ապագայում որևէ սպառնալիքի կբախվի: Կառավարությունում նույնպես կարծում էին, որ սպառնալիք չկա, և [վարչապետ] Իրակլի Կոբախիձեի հայտնի հայտարարության տեսքով [Եվրամիություն մուտք գործելու գործընթացի կասեցման

Դեսպան Մակունցը և կոնգրեսական Միլլերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Դեկտեմբերի 4-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Քերըլ Միլլերին (հանրապետական, Ուեսթ Վիրջինիա)։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, Հարավ-կովկասյան տարածաշրջանում առևտրային և տնտեսական կապերի զարգացման հեռանկարները։ Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մանրամասները։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Ցուցակում 19 գործիչ է. Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Իվանիշվիլիի և Վրաստանի կառավարության որոշ անդամների նկատմամբ

«Ազատություն». Փաստաթղթի համաձայն՝ սև ցուցակում է հայտնվել 19 անձ, այդ թվում՝ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին, ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն, ինչպես նաև դատավորներ և պատգամավորներ։ «Սրանք պատժամիջոցներ են Վրաստանի կառավարության այն հատվածի դեմ, որ Վրաստանը հանձնում է Պուտինին», –

Խուզարկություններ Վրաստանում: Ծեծի է ենթարկվել ընդդիմության առաջնորդներից մեկը

JAMnews. Թբիլիսիում և այլ քաղաքներում բազմահազարանոց բողոքի ցույցերի ֆոնին, որտեղ քաղաքացիները պահանջում են երկիրը վերադարձնել եվրաինտեգրման ուղի, այսօր՝ դեկտեմբերի 4-ին Վրաստանի ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների գրասենյակներում ու բնակարաններում: Նախօրեին վարչապետ Իրակլի Կոբախիձեն կրկին ընդդիմության առաջնորդներին «լիբերալ ֆաշիստներ» էր անվանել և նախազգուշացրել, որ նրանց պատասխանատվության կկանչեն, իբր, բողոքի ցույցեր կազմակերպելու համար։ Խուզարկություններ են

Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի խորհրդարանի պալատների անդամների հետ քննարկել է Հայաստանի ներկա մարտահրավերները

Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների անդամների հետ

Ռեժիսորի խոսքով, այդպիսով Փաշինյանը Ադրբեջանին տեղեկացնում է, որ ռազմական հարձակման դեպքում ՀԱՊԿ-ը խոչընդոտ չի հանդիսանա

«Նիկոլն Ադրբեջանին ասում է` մտեք, ու ինչքան քիչ սուբյեկտայնություն ունենա Հայաստանը, այդքան իրենք ավելի երկար կգոյատեւեն». Դավիթ Սահակյանց

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031