Օրվա լրահոսը

Ֆրանսիայի դեսպանը Սիմոն Աբգարյանին Արվեստի և գրականության շքանշանի կոմանդորի կոչում է շնորհել

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին թատրոնի և կինոյի ֆրանսահայ դերասան և բեմադրող Սիմոն Աբգարյանին Արվեստի և գրականության շքանշանի կոմանդորի կոչում է շնորհել: Դեսպանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Ուրախ եմ, որ այս երեկո պատիվ ունեցա պարոն Սիմոն Աբգարյանին շնորհել Արվեստի և գրականության շքանշանի կոմանդորի կոչում»:

Իշխանությունները իրենց օրեցօր գահավիժող վարկանիշին զուգահեռ նախաձեռնում են իշխանազավթման առավել դյուրին կառուցակարգեր. Նարեկ Միրզոյան

ՏԻՄ օրենքում իրականացվող փոփոխությունները միտված են ոչ ՔՊ անդամ համայնքի ղեկավար ունեցող համայնքներում սահուն իշխանազավթմանը։ ՏԻՄ օրենքում նախաձեռնված փոփոխությունների արդյունքում իշխանությունը հնարավորություն է ստանում ոչ յուրային համայնքապետ ունեցող համայնքներում նախ ստեղծել կառավարման ճգնաժամ,ապա ստեղծված արհեստական ճգնաժամը «հանգուցալուծել» յուրային համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով։ Մասնավորապես` փոփոխությունների արդյունքում`«Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 27-րդ հոդվածը

Սարգիս Խանդանյանը ներկայացրել է Ուզբեկստանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ իր դիտարկումները

«Մալթայի մայրաքաղաք Վալետտայում մասնակցում եմ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստին, որի ընթացքում ամփոփվում է կազմակերպության վերջին ամիսների աշխատանքը, ինչպես նաև սահմանվում առաջնահերթությունները հաջորդ տարվա համար: Նիստի ընթացքում որպես ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար ներկայացրել եմ Ուզբեկստանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ իմ դիտարկումները: ԵԱՀԿ ԽՎ Բյուրոյի նիստն անցկացվում է ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ նիստին զուգահեռ»:

Դասախոսի ամուսնու սպանության գործով մեղադրյալներն ազատ են արձակվել՝ 8 տարի առանց դատավճռի կալանքի տակ մնալուց հետո. «Փաստինֆո»

Հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով մեղադրյալները ութ տարի նախնական կալանքի տակ գտնվելուց հետո ազատ են արձակվել։ Հիշեցնենք, որ 58-ամյա Եղիշե Խաչատրյանը սպանվել է 2016թ. հուլիսի 4-ին: Գործով մեղադրվում է 5 անձ՝ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Արթուր Զաքարյանն ու Յուրի Հակոբյանը: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի

Որքա՞ն գումար է վաստակել Կարեն Խաչանովը մրցաշրջան 2024-ում

Հայտնի է, որ TOP թենիսիստները բավականին լուրջ գումարներ են վաստակում: Forbes հանդեսը հրապարակել է, թե մրցաշրջան 2024-ում որքան եկամուտ են ունեցել Ռուսաստանի ATP յոթ ուժեղագույն թենիսիստները: Այդ ցուցակում երրորդը աշխարհի 19-րդ ռակետ, մեր հայրենակից Կարեն Խաչանովն է: Ըստ հանդեսի հաշվարկների, Խաչանովը ընթացիկ տարում ընդհանուր առմամբ վաստակել է $ 2 619 587: Խաչանովը հաղթել է Ալմաթիի

«Նոյավան» ՍՊ ընկերությունը, հավասար մրցակցային պայմաններում, հաղթել է այդ 22 մրցույթներից միայն երկուսում, որի արդյունքում Վեդի համայնքը ունեցել է շուրջ 103 մլն. դրամի խնայողություն. Գարիկ Սարգսյան

«Սիրելի հայրենակիցներ, Վեդի համայնքի սիրելի բնակիչներ Վերջին շրջանում մամուլում, ինչպես նաեւ «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորների կողմից անդրադարձ է կատարվում իրենց պատկերացմամբ կոռուպցիոն դրսեւորումների, դրանց շարքում հիշատակելով Վեդու համայնքապետարանի կողմից կազմակերպված մրցույթները, որոնց, ի թիվս բազմաթիվ շինարարական կազմակերպությունների, մասնակցել է նաեւ իմ մորեղբորը պատկանող «Նոյավան» ՍՊԸ-ն։ Վերջին երեք տարիների ընթացքում (մինչեւ այս պահը) Վեդու համայնքապետարանը հրապարակել

Իրավապահները հիշել են 2023-ին Հովիկ Աղազարյանի որդու ընկերության ներկրած մեքենայի մեջ հայտնաբերված թմրանյութը

Այդ դեպքով 1,5 տարի անց սկսվել է նախաքննություն, Աղազարյանը հրավիրվել է հարցաքննության

ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Թորոսյանի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը, տեղեկանում ենք խմբակցությունից: Նարեկ Զեյնալյանը, որը զբաղեցնում էր հանձնաժողովի նախագահի պաշտոնը, նոյեմբերի 19-ին վայր է դրել պատգամավորական մանդատը:

«Ֆեյք ընտրություն է այդ «փրայմերիզ» կոչվածը․ գյումրեցիներին մոլորեցնում են»․ «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար

Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը Գյումրիում  անցկացվող նախնական ընտրությունները՝ «փրայմերիզը», համարում է «ֆեյք ընտրություն»։ Ըստ նրա, մոլորեցնող բառերով խառնաշփոթ են ստեղծում հանրապետության երկրորդ քաղաքում՝ տպավորություն ստեղծելով, թե ՏԻՄ ընտրություններ են։ Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Մալխասյանն ասաց․ «Պնդում եմ, որ ֆեյք ընտրություններ են, ինչո՞ւ, որովհետև ամենաբարձր մակարդակով  նշվել է, որ Գյումրիում անցկացվելու են

Ամբակում Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ամբակում Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ամբակում Գրիգորյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

«Ֆոտոլուր»-ի հեղինակային իրավունքները կպաշտպանվեն դատարանում

Բազմաթիվ լրատվական կայքեր անկաշկանդ օգտագործում են «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարները՝ առանց պայմանավորվածությունների կամ պատշաճ հղումների։ Տարիներ շարունակ գործակալության ջանքերը՝ պաշտպանել իր հեղինակային իրավունքները, արդյունք չեն տվել։ Ուրիշի աշխատանքը յուրացնող և ըստ ցանկության ու ճաշակի օգտագործող ԶԼՄ-ները գուցե չեն կարծում, որ այդպիսով իրենք խախտում են և՛ օրենքը, և՛ մասնագիտական էթիկան։ Կամ ուղղակի արհամարհում են թե՛ մեկը, թե՛

Ժորա Շահինյանի «Հայերիս» երգը հայկական միջոցառումների անբաժան մաս է

«Հայերիս» երգի տեսահոլովակը միայն YouTube-ում միլիոնից ավել դիտում ունի

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Խաղաղության համաձայնագրի նախաբանի և համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում Հարգարժա՛ն նախագահող, Ձերդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Մալթայի նախագահությանը՝ անցնող՝ մարտահրավերներով լի տարվա ընթացքում կազմակերպությունում նախագահության համար: Տարվա ընթացքում Հայաստանը գործադրել է առավելագույն ջանքեր՝ ապահովելու, որ ԵԱՀԿ-ն դիմակայի գոյաբանական մարտահրավերներին՝ մասնավորապես, նպաստելով կազմակերպության` մասնակից պետությունների միջև վստահության և համագործակցության ամրապնդման ջանքերին

Փաստաբան Դավիթ Գյուրջյան. «Վերասոցիալականացման հանձնաժողովի գործունեությունը ձեւական երեւույթ է, չարիք՝ քրեակատարողական համակարգում»

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացավ դատապարտյալ Գագիկ Եղիազարյանն ընդդեմ Նուբարաշեն ՔԿՀ-ի գործով դատական նիստը: Դատապարտյալը  բողոքում է քրեակատարողական հիմնարկների արատավոր պրակտիկայի, օրենսդրական հակասությունների ու բացերի, անձնակազմերի անձեռնահասության եւ պատժողական մոտեցումների դեմ, ըստ նրա, նաեւ քաղաքական պատվերների շրջանակներում: Լրատվամիջոցներից դատական նիստը լուսաբանելու նպատակով այն տեսանկարահանելու, լուսանկարահանելու

Նոյեմբերյանում «Mitsubishi»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:22-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոյեմբերի 29-րդ փողոցում բախվել են «Mitsubishi» (վարորդ՝ Է. Ղ., ծնված 1948 թ.) և

ԵՄ-ում նորդիկ-բալթյան երկրներն ակնկալում են Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր և հավակնոտ Գործընկերության օրակարգի ընդունումը

Դեկտեմբերի 5-ին Վալետայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել  նորդիկ-բալթյան (NB8) երկրների ԱԳ նախարարների և ներկայացուցիչների հետ։ Այս ձևաչափով համատեղ հանդիպում կայացել է առաջին անգամ՝ Շվեդիայի ընթացիկ նախագահության ներքո։ Հանդիպմանը մասնակցել են Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Ստեներգարդը, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը, Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն, Նորվեգիայի ԱԳ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գոհունակությունն է արտահայտել Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված արդյունավոր փոխգործակցության առիթով

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպանին

Պատմական փաստերը խեղաթյուրվում են Բաքվում կայացած հակահայկական համաժողովում

Ադրբեջանի իշխանությունների անմիջական հովանավորությամբ գործող «Արևմտյան Ադրբեջան» համայնքն այսօր Բաքվում կազմակերպել է հակահայկական հերթական համաժողովը, որին մասնակցում են Ադրբեջանում հավատարմագրված ավելի քան 25 դիվանագիտական ներկայացուցչություններ, 100-ից ավելի ներկայացուցիչներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Բելգիայից, Ֆրանսիայից։ Հյուրերի թվում է Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Մևլյութ Չավուշօղլուն: Համաժողովի ընթացքում ռազմատենչ և տարածքային պահանջներ

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայում և Մոնակոյում Կանադայի դեսպան, ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին: Նախագահը ողջունել է հյուրին և բարձր գնահատել նրա ջանքերն ուղղված հայ-կանադական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև սերտ համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր: Առանձնահատուկ ընդգծվել է երկու երկրների

Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 4 համայնքներում

Երևանում մթնոլորտային օդի որակը. նոյեմբերի 28-դեկտեմբերի 4-ը (2024թ.) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, ◾️Արաբկիրում՝ դեկտեմբերի 4-ին, ◾️Շենգավիթում՝ նոյեմբերի 28-ին, ◾️Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։   Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Քննարկվել են պարսկերենի ուսուցման զարգացման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Սաադի» հիմնադրամի նախագահ Ղոլամ Ալի Հադդադի Ադելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, պատվիրակության այլ անդամներ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև տարբեր ուղղություններով առկա

Պատգամավորի՝ խիստ մասնավոր կյանքի վերաբերյալ տվյալները վարույթի հետ առնչություն չունեցող անձանց փոխանցելը և դրանք նեղ կուսակցական խնդիրներ լուծելու նպատակ օգտագործելը  հակասում է քրեական դատավարությունում մասնավոր կյանքի պահպանության ռեժիմին

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը գրում է. «Քրեական վարույթի առարկան կազմող տվյալները քաղաքական նպատակով հրապարակելը Մաս 1- Պետական գաղտնիք կազմող տվյալների պաշտպանությունը 1․ Եթե, օրինակ՝ տնտեսական հանցանքի վերաբերյալ քրեական վարույթի ընթացքում քննիչն հայտնաբերում է օրինակ՝ պետական անվտանգության դեմ ուղղված հանցանքի հատկանիշներ, ապա պարտավոր է այդ մասին ներկայացնել հաղորդում, որի հիման վրա նախաձեռնվում է առանձին

Ձեռք է բերվել համագործակցությունն ընդլայնելու պայմանավորվածություն. ՆԳ նախարարն ընդունել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով հատկապես իրավապահ ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը։ Կարևորելով արդեն իսկ իրականացված համատեղ աշխատանքները՝ ՆԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակելու և ընդլայնելու փոխգործակցությունը։ Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Արփինե Սարգսյանին նշանակման

«Քննարկումներ նախաձեռնել Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ կամավոր աշխատանքի զարգացման ազգային ռազմավարության շուրջ»

Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության հայտարարությունը կամավորության միջազգային օրվա կապակցությամբ Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միությունը նշում է կամավորների միջազգային օրը, որը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, և 1985 թվականից նշվում է ամբողջ աշխարհում։ Այսօր բոլոր այն մարդկանց տոնն է, ովքեր իրենց ժամանակն ու էներգիան անշահախնդիր ծառայեցնում են իրենց համայնքներին և կյանքի բարդ իրավիճակներում

Հովհաննես Հարությունյանը և Նորվեգիայի փոխդեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության փոխդեսպան Ռեբեկա Լիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ նախարարի տեղակալը ներկայացրել է վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արևային և հողմային էլեկտրաէներգիայի արտադրությանն ուղղված ծրագրերը միջազգային համագործակցության շրջանակներում։ Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ Հարությունյանը նշել է, որ ծրագրի իրականացումը միտված է տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակմանը`

Պետությանը և համայնքին պատճառված վնասի վերականգնմանն ուղղված դրամական միջոցները կվճարվեն «Վերականգնված միջոցների միասնական հաշվին»

Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել պետությանը և համայնքին պատճառված վնասի շրջանակներում քրեական վարույթներով վերականգնման ենթակա դրամական միջոցների գանձապետական միասնական հաշվին վճարելու ընթացակարգի վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծը: Ներկայացված նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի գործունեության արդյունքում: Աշխատանքային խումբը ղեկավարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը: Որոշման ընդունման

Ալեն Սիմոնյանը և Ստեֆան Դիոնը կարևորել են Կանադայի խորհրդարանական կենտրոնի հետ համատեղ իրականացվող ծրագրերը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Եվրոպական միությունում, Եվրոպայում եւ Հայաստանում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի հետ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Եվրոպական միությունում, Եվրոպայում եւ Հայաստանում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին: Կողմերը քննարկել են հայ-կանադական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Այս համատեքստում զրուցակիցները կարեւորել

«Կարևոր փոփոխություններից է ֆիլմարտադրության ոլորտում միջոցների մասնակի վերադարձի սահմանաչափի կարգը, որն առաջիկայում կգործարկվի»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ–ն դեկտեմբերի 5-8-ն իրականացնում է «ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» միջազգային համաժողովը:  Մատենադարանում տեղի է ունեցել համաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Համաժողովին մասնակցում են կինոարտադրության, ֆիլմերի հանրահռչակման ու տարածման, կինոժառանգության ոլորտը համակարգող կինոկազմակերպությունների

Դիրքում կանգնած նայում էի, թե ինչպես է հարազատ գյուղս ռմբակոծվում. Հայկ Սողոմոնյան   

ԱրցախԹիՎի. Հայկ Սողոմոնյանը ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում: 2023 թվականին նա աշխատում էր Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում, որպես բաժնի պետ: Արցախի շրջափակման ընթացքում (12.12.2022թ.-19.09․2023թ.) սննդի բաշխման համակարգողներից էր: Թողարկման առաջին դրվագում Հայկը պատմում է 1-օրյա պատերազմի և դրան նախորդած 9-ամսյա շրջափակման մասին: Ամբողջական տարբերակը՝

«Գենդերային բռնությունը խնդիր է ցանկացած երկրում, և դրա ծավալները մարտահրավեր են յուրաքանչյուր հասարակության համար». դեսպան Քվին

ՆԳ նախարարությունը կարևորելով գենդերային բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ քաղհասարակության և միջազգային կազմակերպությունների միջև երկխոսությունը՝ դեկտեմբերի 4-ին, «Գենդերային բռնության դեմ 16-օրյա արշավի» շրջանակում, ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում: Քննարկմանը ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031