Օրվա լրահոսը

Ավելի քան 6 տասնյակ գործեր տեղափոխվել են Հայաստան. բացվել է Զարեհ Մութաֆյանի գեղանկարների ժամանակավոր ցուցադրությունը

Հայաստանի ազգային պատկերասրահում դեկտեմբերի 5-12 բացվել է ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանի գեղանկարների ժամանակավոր ցուցադրությունը: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում նկարիչ Զարեհ Մութաֆյանի որդու՝ պատմագետ և մաթեմատիկոս Կլոդ-Արմեն Մութաֆյանի ցանկությամբ և Հանրապետության նախագահի աջակցությամբ նկարչի ստեղծագործական ժառանգության տարբեր շրջաններին վերաբերող ավելի քան 6 տասնյակ գեղարվեստական գործեր տեղափոխվել են Հայաստան և ի պահ

Յուրայ Բլանարի հետ հանդիպմանը նախարար Միրզոյանը շեշտել է սեղմ ժամկետներում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը

Դեկտեմբերի 5-ին Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի ԱԳ նախարար Յուրայ Բլանարի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սլովակիայի միջև երկկողմ փոխգործակցության հնարավորությունները՝ ընդգծելով բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով տարբեր ուղղություններով համագործակցությանը նոր խթան հաղորդելու պատրաստակամությունը։ Արարատ Միրզոյանը և Յուրայ Բլանարը մտքեր են փոխանակել ԵՄ ընդլայնման

Մոսկվան և Մինսկը միասին աշխատում են պատժամիջոցներից վնասը նվազագույնի հասցնելու համար. Պուտին

Մոսկվան և Մինսկը միասին աշխատում են պատժամիջոցներից վնասը նվազագույնի հասցնելու համար, երկրների միջև անվտանգության հարցում համագործակցությունը ներառում է բոլոր ուժերի, ներառյալ ռուսական միջուկային զենքի օգտագործումը»,- Բելառուսում՝  ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հիշեցնենք՝ Մինսկում ընթանում է Միութենական հանրապետության բարձրագույն պետական մարմնի նիստը:

«ՀՀ-ն առաջին երկիրն է, որտեղ պիլոտային հիմունքներով իրականացվեց Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ ծրագիրը»․ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը տեղեկացրեց՝ դեկտեմբերի 17-ին ՍԴ-ում քննվելու է՝ Օվիեդոյի կոնվենցիայով ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը․ «Իմ պատկերացմամբ՝ հունվարին՝ ՀՀ ԱԺ ձմեռային նստաշրջանի օրակարգում կկարողանանք ներառել և վավերացնել կոնվենցիան»։

50-ամյա տղամարդը Բերդի անտառպետության տարածքում հատել էր 35 ծառ

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Բերդի բնակիչ 50-ամյա մի տղամարդ «Բերդի անտառպետության» տարածքում կատարել է ապօրինի ծառահատումներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նա հատել է թաց կանգուն տարբեր տեսակի 35 ծառ: Էկոպարեկային ծառայության աշխատակիցը չափագրել է ապօրինի հատած և «ՈՒԱԶ» բեռնատարում դասավորած փայտանյութը. ապօրինի ծառահատմամբ պետությանը պատճառվել

Կանադան իր աջակցությունն է հայտնում խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին. Ստեֆան Դիոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միությունում, Եվրոպայում և Հայաստանում Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին: Վարչապետը ողջունել է Ստեֆան Դիոնի այցը Հայաստան և ընդգծել վերջինիս դերը Հայաստան-Կանադա հարաբերությունների հետևողական զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարբեր ոլորտներում Կանադայի հետ կապերի ընդլայնումը և այդ երկրի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում: Վարչապետը շեշտել է, որ

Ունենք Վազգեն Սաղաթելյան, որը հայտնվում է բանտում 2 ամիս, մինչեւ այդ անցնում է 6 քրեական գործով եւ Ալեքսանդր Սիրունյան, որը դառնում է ԲԴԽ դատավոր. Վազգեն Սաղաթելյան

«Մեկընդմիշտ հիշեք» այդ զավեշտալի արտահայտությունները լավ կլինի, որ հանրային մեղադրողը հիշի. Վազգեն Սաղաթելյան

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական բանտերում պահվող հայերին

«Ազատություն». ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական բանտերում պահվող հայերին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:  

Դաշնակահար արտիստի իդեալական կերպարին համապատասխանող, ամենահամարձակ փորձարարություններ իրականացնող տաղանդավոր երաժշտի ստեղծագործական կյանքը հիմա էլ հագեցած է պարերով

Հայկի և Աննայի աշխատանքը, միավորելով երաժշտությունն ու պարը, ստեղծեցին իմ երազած ամբողջականությունը, որտեղ 2 արվեստագետներ` դաշնակահար և պարուհի, ներկայանում են արվեստի իրենց ոլորտի պատասխանատվությամբ ու նվիրումով: «Տոկատ»-ի տեսահոլովակը ոչ միայն հարգանքի տուրք է Արամ Խաչատրյանին, այլ նոր շունչ դասական արվեստում` ներկայացնելով այն ժամանակակից վիզուալ արտահայտչաձևերով:

Պապոյանը և Համաշխարհային բանկի ավագ մասնագետը անդրադարձել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարներին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դյուբին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի (LEIDP) և Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի (TRIP) ընթացքին։ Քննարկվել

Արմավիրի մարզի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ ոստիկանության աշխատանքն ամենօրյա է: Օպերատիվ աշխատանքին զուգահեռ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են նաև բացատրական աշխատանք և արձանագրում դրական արդյունքներ։ Դեկտեմբերի 5-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է կաթի գործարանի մոտակայքում:

«Թատրոնի լեզուն թարգմանության կարիք չունի». Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սիմոն Աբգարյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ֆրանսահայ հայտնի դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Երևանյան թատերական փառատոնի շրջանակում Հայաստանում երեկ առաջին անգամ ներկայացվել է Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրությունը:

Բաքվում որոշ դեսպանների արտաքսման վերաբերյալ հարցադրմամբ հոդված է հրապարակվել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հետ փոխկապակցված կայքում

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանի նախագահական աշխատակազմի հետ փոխկապակցված այս կայքում հոդված է հրապարակվել որոշ դեսպանների արտաքսման վերաբերյալ ուշագրավ հարցադրմամբ։ Հիշեցնեմ, որ դեկտեմբերի 4-ին Բաքվում կայացած միջոցառման ժամանակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի դեսպանները հայտարարություններով էին հանդես եկել՝ կապված Ադրբեջանում լրագրողների և քաղաքական

Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերը նշել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը «Ագաթ» ՀԿ-ն՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ, նշեց բազմազան ծրագրով, որի նպատակն էր ընդգծել հաշմանդամություն ունեցող մարդկանց տաղանդները, ներուժը եւ մարտահրավերները: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշվում է դեկտեմբերի 3-ին։ Այս տարվա խորագիրն է՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց առաջնորդության ամրապնդում՝ հանուն ներառական եւ կայուն ապագայի»: Միջոցառումը մեկնարկեց Գյումրու

Նախարար Գալյանը ԳԴՀ դեսպանին է ներկայացրել ընտրական օրենսդրությանը վերաբերող կարգավորումները

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել իրավական փոխօգնության ոլորտում ՀՀ և ԳԴՀ միջև համագործակցությունը: Ներկայացնելով Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ զրույց է ծավալվել մասնավորապես դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության շուրջ: Այս համատեքստում քննարկվել են բարեփոխումների իրականացման ուղղությամբ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող

ՌԴ-ն ու Բելառուսը անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին պայմանագիր կկնքեն․ Պեսկով

«Ազատություն». Ռուսաստանն ու Բելառուսը պայմանագիր կկնքեն անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին՝ ելնելով երկու երկրների շահերից, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում հյուրընկալելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որը մասնակցելու է միութենական պետության բարձրագույն խորհրդի նիստին։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Սիսիանում թափառող ստերջացված շան վրա կրակողը ներկայացել է ոստիկանություն

Դեկտեմբերի 3-ի երեկոյան Սիսիան քաղաքի մի բնակչից Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին ստացվել է հաղորդում, որ Նելսոն Ստեփանյան փողոցում որսորդական հրացանով կրակել են թափառող ստերջացված շան վրա: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում կրակողը ներկայացել է Սիսիանի բաժին, խոստովանել արարքն ու ներկայացրել իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին: ՀՀ

Ուրիշ որևէ էական համագործակցային գաղափար ՀՀ-ն ամերիկյան գործընկերներին չկարողացավ առաջարկել հետհեղափոխական Հայաստանում. Սուրեն Սարգսյան

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Պապիկյանի ամերիկյան այցի մասին Վերջապես Հայաստանի պաշտպանության որևէ նախարար 2018թ. հետո ընդունվեց Պենտագոնի ղեկավարի կողմից: Կարևոր չէ, որ ընդունող պաշտպանության քարտուղարը շուրջ 40 օրից պաշտոնաթող է լինելու: Կարևոր չէ, որ Թրամփի գալով Պենտագոնը սկզբունքային փոփոխությունների է ենթարկվելու: Կարևոր չէ նաև, որ հեռացող վարչակազմերի ներկայացուցիչները հրաժեշտի հանդիպումներ

ԱՄՆ սենատոր Քրիս Վան Հոլենը պահանջել է ընդդեմ Ադրբեջանի կիրառել Մագնիցկու գլոբալ ակտով սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սենատոր Քրիս Վան Հոլենը պահանջել է ընդդեմ Ադրբեջանի կիրառել Մագնիցկու գլոբալ ակտով սահմանված պատժամիջոցները՝ Արցախի դեմ հանցագործությունների համար: «Լայնորեն փաստագրված է, որ 2023 թվականի սեպտեմբերից սկսած՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակմամբ, Ադրբեջանը ներգրավվել է մի բանում, ինչը, կարծում եմ, բոլորը կհամաձայնեն, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են»,- դիմելով «Human Rights

Մեսրոպ Առաքելյան. Կալանավորվել է իշխանական հերթական պաշտոնյան՝ Արարատ համայնքի ղեկավարի տեղակալը

Կոռուպցիայի դեմ պայքարը միայն պաշտոնյաներին կալանավորելը չէ, այլ պետք է ունենալ ազնիվ կադրեր և ստեղծել մեխանիզմներ հնարավոր չարաշահումները նվազեցնելու համար։

«Երկրորդ նախագահի հետ իր ունեցվածքի թեմայով քննարկում չեմ ունեցել, քննարկում ունենալուց հետո ձեզ հետ կխոսեմ»․ Աննա Գրիգորյան

Նա նշեց, որ այս իշխանությունների մասնակցությամբ կոռուպցիոն դեպքերի փաստեր է ներկայացրել։

Հայաստանը և Սփյուռքը փոխհասկացողության փնտրտուքներում. Յուրի Նավոյան

Վերջերս Երևանում տեղի ունեցավ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը։ Սակայն տեղի ունեցած երկու համահայկական գագաթնաժողովները, ինչպես նաև նախկինում կազմակերպված «Հայաստան-Սփյուռք» բազմաթիվ ֆորումները չեն մշակել հայկական պետության և սփյուռքի հարաբերությունների վերաբերյալ համապարփակ հայեցակարգ։ Հայաստանի Հանրապետությունը դեռևս չունի Սփյուռքի հետ աշխատանքի պետական հայեցակարգ։ «Նոև կովչեգ» թերթը ներկայացնում է ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի հոդվածը, որտեղ առաջարկվում է հայկական

Ինչպե՞ս անվտանգ ջնջել ֆայլերը Windows 11-ում

CyberHUB. Բոլորս էլ մեր համակարգիչներում պահում ենք ֆայլեր, որոնք շատ կարևոր և զգայուն են, կամ էլ պարզապես չենք ցանկանում, որ ուրիշները դրանք տեսնեն: Բայց գիտե՞ք, որ միայն «ջնջել» հրամանը կամ «աղբամանից» դատարկելը բավարար չեն, որպեսզի այդ ֆայլերը ամբողջությամբ անհետանան: Նույնիսկ ջնջելուց հետո, դրանք հնարավոր է վերականգնել հատուկ ծրագրերի միջոցով: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ապահովել

CaseKey թիմերը կներկայացնեն Հայաստանը բիզնես խնդիրների լուծման 2 միջազգային մրցույթի

2025 թ․ գարնանը CaseKey հավաքական թիմերը կներկայացնեն Հայաստանը բիզնես խնդիրների լուծման միանգամից երկու միջազգային մրցույթի։ Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես CaseKey-ի երիտասարդների մասնակցությունը միջազգային մրցույթներին կֆինանսավորի Բիբլոս Բանկ Արմենիան, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ հայաստանյան մրցույթի գլխավոր հովանավորն է։ Մրցույթները կանցկացվեն եվրոպական քաղաքներում։ Առաջինը Բուդապեշտի CUBE 2025-ն է, որը միավորելու է առաջատար համալսարաններ ամբողջ

Վրաստանի հաջորդ նախագահին ո՛չ ժողովուրդն է ընտրելու, ո՛չ խորհրդարանը

Դեկտեմբերի 14-ին Վրաստանում նոր նախագահ կընտրեն։ Սալոմե Զուրաբիշվիլուն փոխարինման եկող նախագահին առաջին անգամ կընտրի ոչ թե վրաց ժողովուրդը, այլ 300 անդամից բաղկացած ընտրական կ150 պատգամավոր + 150 վարչատարածքային ներկայացուցիչ Ընտրական կոլեգիայի 300 անդամների ուղիղ կեսը խորհրդարանի 150 պատգամավորներն են։ Մյուս կեսը Վրաստանի վարչատարածքային բաժանումների ներկայացուցիչներ են՝ Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն Խորհրդի 20 պատգամավոր, Աջարիայի Ինքնավար

«Հայկական կարուսելը» որևէ էթնիկ երանգավորում չուներ. Զուրաբիշվիլի

«Ազատություն». «Ուզում եմ ասել Վրաստանի քաղաքացիներին, որոնք ազգությամբ հայ են և հայերին, որ ապրում են Հայաստանում, որտեղ ռուսական քարոզչությունը ևս ակտիվ է, «հայկական կարուսել»-ը որևէ էթնիկ երանգավորում չուներ»,- նշել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Զուրաբիշվիլին խորհրդարանական ընտրություններից հետո ենթադրյալ ընտրախախտումները նկարագրելիս օգտագործել էր «հայկական կարուսել» արտահայտությունը՝ պնդելով, թե հենց այդ «հնարքի» միջոցով է իշխող «Վրացական

ԱԺ-ն մինչ հեղափոխությունն ունեցել է 81, 2025 թ.-ին կունենա 30 տրանսպորտային միջոց. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը Նվիրվում է այն բոլոր ընդդիմադիրներին և իրենց հարող լրագրողներին, որոնք մեզ մեղադրում են պադավատապետության, անիմաստ ծախսերի և շռայլությունների մեջ. ՀՀ ԱԺ-ն մինչ հեղափոխությունը՝ 2018 թվականի սկզբին, ունեցել է 81 տրանսպորտային միջոց՝ հետագայում կրճատվելով 2018 թ. – 10 ավտոմեքենա, 2019 թ. -4 ավտոմեքենա, 2020 թ. -3 ավտոմեքենա, 2021 թ. -17

Մի խումբ երիտասարդների միջև պարզաբանումն ավարտվել է դանակահարությամբ

Դեկտեմբերի 5-ի գիշերը՝ ժամը 2.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքով՝ 24-ամյա, որովայնի վնասվածքով՝ 21-ամյա և կրծքավանդակի կտրած-ծակած արնահոսող վնասվածքով՝ 27-ամյա երեք երիտասարդ: Երեքի առողջական վիճակն էլ գնահատվել է ծանր: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Կոտայքի մարզի վարչության, ինչպես նաև

Քաղաքական կամք դրսևորվելու պարագայում խաղաղության պայմանագիրը կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել. Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը և Տանյա Ֆայոնը քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031