Օրվա լրահոսը

Նշանակել ԵՄ համակարգող` հակաքրիստոնէական ատելութեան դէմ պայքարի համար

Եւրոպական Միութեան Եպիսկոպոսական համահաւաք դասերու Յանձնախումբի խորհրդատու Տիար Ալեսսանտրօ Քալքանիոն ելոյթ ունենալով Եւրոխորհրդարանի ծիրէ ներս կայացած «European Prayer Breakfast»ին հաստատեց թէ ժամանակը հասած է նշանակելու ԵՄ համակարգող հակաքրիստոնէական ատելութեան դէմ պայքարի համար Ռոպէր Աթթարեան – Վատիկան «Ժամանակը հասած է նշանակելու հակաքրիստոնէական ատելութեան դէմ պայքարի ԵՄ համակարգող». Առաջարկն է սա Եւրոպական Միութեան Եպիսկոպոսական համահաւաք դասերու Յանձնախումբին

ՀՀ ՊՆ զինծառայողը «Mazda»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:30 -ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Կ. Ա.-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 15 կմ հատվածում, դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,

Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր. Եթե քննությամբ պարզվի, որ մեղավոր եմ, ապա համալսարանին պատկանող և իմ կողմից շահագործվող գույքին պատճառված վնասը կփոխհատուցեմ իմ միջոցներով

Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը գրում է. «Սիրելի գործընկերներ, ուսանողներ, շրջանավարտներ, ընկերներ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել անհանգստանալու,  այս օրերին առողջությաբս պարբերաբար հետաքրքրվելու և ինձ ապրումակցող անձնական նամակագրության համար։ Արդեն իսկապես լավ եմ, կազդուրվում եմ տանը։ Վթարի մանրամասներին չեմ ուզում անդրադառնալ, քանի որ ընթանում է քննություն: Եթե քննությամբ այնուամենայնիվ պարզվի, որ մեղավոր եմ, ապա համալսարանին պատկանող

Համայնքների ղեկավարները և մարզպետներն այլևս դրամական օգնություն չեն կարող տրամադրել. «Հետք»

Տարիներ առաջ դրամական օգնություն տրամադրելու մասին համայնքների ղեկավարների ընդունած որոշումներն ուսումնասիրելիս զավեշտալի, երբեմն՝ արտառոց դեպքերի ենք հանդիպել՝ բնակիչներին «սոցիալական օգնություն» էր տրամադրվել հողի հարկը վճարելու համար, համայնքներից մեկի ղեկավարը ոստիկանության օրվա կապակցությամբ 20․000-ական դրամով խրախուսել էր ոստիկաներին, մեկ ուրիշ համայնքում փրկարարի մասնագիտական տոնի կապակցությամբ 30․000-ական դրամով պարգեւատրել էին փրկարարական ծառայության աշխատակիցներին և այլն: 2024թ. նոյեմբերի

Ազգակերտման կեղծ ծրագրեր Իրանի դպրոցներում

Իրանի դպրոցներում տեղի ժողովուրդների մայրենի լեզուների ուսուցման թույլտվությունն օգտագործվում է որոշ ազգայնական շրջանակների կողմից՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործուն մասնակցությամբ և հովանավորությամբ։ Այս մասին բարձրաձայնել են Թեհրանի Խարազմի, Ալամե Թաբաթաբայի համալսարանների հետազոտողներն ու փորձագետ-վերլուծաբանները։ Ըստ իրանցի մտավորականների՝ երկրում տպագրվում են գրքեր և հոդվածներ, որոնք հիմնված են պատմական, մշակութային, կրոնական կեղծ և մտացածին «փաստերի» վրա՝ Իրանում ստեղծելով

ԱՄՆ դեսպանը Մատենադարանում ծանոթացել է միջնադարյան Հայաստանի արհեստագործությանը

Դեսպան Քվինը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ եղավ «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արվեստ և արհեստ» նորաբաց լաբորատորիա-ցուցասրահում, որտեղ մեծ հետաքրքրությամբ ծանոթացավ միջնադարյան Հայաստանի արհեստագործությանը և նշեց, որ սիրով կվերադառնա ցուցասրահ՝ իր հյուրերի ու ընտանիքի հետ։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Հայ շախմատիստները կմասնակցեն եվրոպայի ու աշխարհի առաջնություններին

Վաղը Սկոպյեում (Մակեդոնիա) մեկնարկում են ռապիդ (դեկտեմբերի 7-8), բլից (դեկտեմբերի 9) եւ Ֆիշերի (դեկտեմբերի 10) շախմատի Եվրոպայի առաջնությունները, որոնց մասնակցելու հայտ ներկայացրել են 400-ից ավելի շախմատիստներ: Հայաստանից հանդես է գալու միայն գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, քանի որ մեր մյուս առաջատար շախմատիստները, մասնավորապես, Զավեն Անդրիասյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Կարեն

«Այսօր կրկին մոտ 6 ժամ քննարկում էինք մեր միջավայրը փոխելու, տգիտությանը ձեռնոց նետելու, մեր հանրային-հասարակական օրակարգում թեմաների ընտրության մասին». Աննա Հակոբյան

Վարչապետի տիկինը` Աննա Հակոբյանը գրում է. «Այսօր կրկին մոտ 6 ժամ քննարկում էինք մեր միջավայրը փոխելու, տգիտությանն իր բոլոր դրսեւորումներվ ձեռնոց նետելու, մեր հանրային-հասարակական օրակարգում թեմաների ընտրության մասին։ Անչափ շնորհակալ եմ բովանդակային եւ հագեցած քննարկման համար։ Կրթվելը նորաձեւէ, 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի»:

Անհիմն հայտարարությունները արդեն դարձել են կրկնվող երևույթ. Գեւորգ Փարսյանը պատասխանել է Վահագն Ալեքսանյանին

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը պատասխանել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին․ Հարգելի՛ քաղաքացիներ, սիրելի՛ կապանցիներ Դեկտեմբերի 5-ի Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իր ելույթում համոզմունք է հայտնել, թե իբր իմ ղեկավարման ընթացքում տենդերների 70 և ավել տոկոսը շահում են իմ ընտանիքի հետ փոխկապակցված կազմակերպությունները։ Հաշվի առնելով, որ նման անհիմն

Չեմ բացառում, որ հենց Սինիրլիօղլուն ամեն ջանք գործադրի և անձամբ ստորագրի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը. Վարուժան Գեղամյան

Այսօր Մալթայում ընտրել են ԵԱՀԿ (OSCE) նոր գլխավոր քարտուղարին: Եվրոպական այս կարևոր կառույցի նոր պատասխանատուն թուրք փորձառու դիվանագետ, դեսպան Ֆերիդուն Սինիրլիօղլուն է: Չեմ բացառում, որ հենց նա իր կողմից ամեն ջանք գործադրի և հաջողության դեպքում անձամբ ստորագրի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը (ինչին ձգտում են Թուրքիան ու Ադրբեջանը և ինչին դեմ չէ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը): Բայց

Բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն ու նրան ուղեկցողները. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն վարչության Երևան քաղաքի քրեական ոստիկանության ծառայողները Երևանում իրականացրել են օպերացիա, որը կրել է «Չհարգես օրենքը, կհայտնվեն օրինապահների տեսադաշտում» անունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանները Բաշինջաղյան փողոցից քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոյին։

Լուկաշենկոն խնդրել է Պուտինից Բելառուսում տեղակայել նաև «Օրեշնիկ» տիպի հրթիռներ

«Ազատություն». Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում ստորագրել են միութենական պետության շրջանակներում անվտանգության երաշխիքների մասին պայմանագիրը։ Ինչպես պարզաբանել է ՌԴ նախագահը, պաշտպանական և անվտանգային խնդիրները լուծելու համար կարող են օգտագործվել բոլոր առկա ուժերն ու միջոցները։ Խոսքը նաև Բելառուսի տարածքում տեղակայված ռուսական մարտավարական միջուկային զենքի մասին է։ Պուտինը հիշեցրել է, որ

Քննարկվել են ՆԳՆ բարեփոխումների շրջանակում Հայաստան-Շվեդիա երկկողմ համագործակցության արդյունքները

ՆԳ նախարարն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Քոչարի պարող նյույորքցի երիտասարդն անտարբեր չի թողնում ոչ մի գյումրեցու․ նշվեց կամավորների միջազգային օրը

Երեկ Գյումրիում  նշվեց կամավորների միջազգային օրը, որն ընդունվել  է ՄԱԿ-ի կողմից 1985 թվականին։  Այն կազմակերպել  էր «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Հայաստանում « Էրազմուս + Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ «Ես կամավոր եմ» խորագրով միջոցառմանը մեծ թվով կամավոր երիտասարդների մասնակցությամբ քննարկվեց ՀՀ օրենքը «Կամավոր աշխատանքի մասին», խոսեցին ինչպես  օրենքի  ընձեռած հնարավորությունից,

ԶՊՄԿ-ն հրապարակեց կայուն զարգացման 3-րդ հաշվետվությունը

Երևան, 6 դեկտեմբերի․  Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց իր կայուն զարգացման հերթական, անընդմեջ 3-րդ հաշվետվությունը, որն ամփոփում է նախորդ՝ 2023 թվականի գործունեությունը, ընդգրկում է ընթացիկ տարվա որոշ տվյալներ, ինչպես նաեւ տեղեկատվություն՝ առաջիկա տարիների թիրախների եւ անելիքների վերաբերյալ։ Հաշվետվության հրապարակմանը հրավիրված էին հանքարդյունաբերական ոլորտի մասնագետներ, հասարակական կազմակերպությունների, պետական

«Ավելի քան չորս տարի է անցել դատավճռից, սակայն Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացրել վճռի անհատական միջոցները»․ Նախարարների կոմիտեն՝ Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ վճռի մասին

ԵԽ Նախարարների կոմիտեն պահանջել է Ադրբեջանին մինչև 2025-ի հունիս տեղեկատվություն տրամադրել վերոնշյալ բոլոր կետերի կատարման վերաբերյալ։

ՆԳՆ-ում քննարկել են նախատոնական և տոնական օրերին հրավառությունների իրականացման կարգին վերաբերող հարցեր

Դեկտեմբերի 6-ին ՆԳՆ նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ամանորի տոնակատարությունների ընթացքում հրավառության իրականացման թույլատրելի վայրերին, պահանջներին և պայմաններին վերաբերող քննարկում։ Մասնակցում էին Ներքին գործերի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Քննարկվել են հրավառությունների թույլատրման և իրականացման լիցենզավորմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից օրենքը խախտելու դեպքում նախատեսվող վարչական ներգործության

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը վարչական դատարանում վիճարկում է Երեւան քաղաքում «կարմիր գծերի» թանկացման իրավաչափությունը

Վարչական դատարանը նախագահող դատավոր՝ Արմեն Ներսիսյան, դատավորներ Վարազդատ Միքայելյան, Անի Չիլինգարյան, Աննա Դիլբարյան, Դանիել Դանիելյան կոլեգիալ կազմով այսօր պետք է քններ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը, որով վիճարկվում է  Երեւան քաղաքում «կարմիր գծերի» թանկացման իրավաչափությունը: Խմբակցությունը պահանջում է չեղարկել թանկացման որոշումը: Նախորդ դատական նիստը հետաձգվել էր Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ներկայացուցչի՝ գործին մասնակցելուն ունակ

«Նախընտրելի անձ գոյություն չունի, գոյություն ունեն Գյումրու ժ/պ-ի 7 թեկնածուներ»․ Դավիթ Առուշանյան

Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Առուշանյանը, որը նույնպես  մասնակցում է Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի ընտրություններին՝ «փրայմերզին» որպես թեկնածու, համաձայն չէ այն քննադատություններին, որ դրանք «ֆեյք ընտրություններ» են, գյումրեցիներին մոլորեցնող ու տպավորություն ստեղծող, թե իբրև  արտահերթ ընտրություններ են։ «Ես առաջին հերթին կուզենայի, որ մեր համաքաղաքացիներն այս ընտրությունները չշփոթեն արտահերթ ընտրությունների հետ։ Սա կարևոր նշանակություն ունի, բայց  քաղաքապետի ժամանակավոր

Արդեն իսկ 270 ընտանիքի տրվել է հավաստագիր ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում արդեն իսկ 270 ընտանիքի տրվել է հավաստագիր՝ բնակարանի ձեռքբերման, կառուցման և գործող հիփոթեքային վարկերի մարման համար․ գործընթացը շարունակվում է։ Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում։ Միջոցառման շահառու կարող են դառնալ ԼՂ այն հայրենակիցները, ովքեր՝ տեղահանվել են 2020 թվականի

Գյումրիի այսպես կոչված փրայմերիզին «Լուսավոր Հայաստան»-ից մասնակից չի եղել, չկա և չէր կարող լինել. Դավիթ Խաժակյան

Դա ՔՊ ներկուսակցական փրայմերիզն է, որը կոչված է քողարկել գործադիրի կողմից ուղիղ և հակաժողովրդավարական միջամտությունը տեղական ինքնակառավարման մարմնում:

Նոր աշխարհակարգում սպառնալիքներին դիմակայելու համար Հայաստանին անհրաժեշտ է համապարփակ անվտանգության համակարգ․ կայացավ «ԱՐԱՐ» հիմնադրամի 10-ամյակին նվիրված կոնֆերանսը

«Գոյաբակական սպառնալիքների այս տուրբուլենտ դարաշրջանը դիմակայելու համար Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ են ասիմետրիկ լուծումներ և նոր որակի համակարգեր, ինչպիսին է «Համապարփակ անվտանգային համակարգը»»

«Վարչատարածքային բարեփոխումների մեկնարկից ի վեր Հայաստանն այս առումով հսկայական առաջընթաց է գրանցել»

Երևանում ներկայացվել են ՀՀ վարչատարածային բարեփոխումների ունեցած ազդեցության վերլուծության արդյունքները Երևանում ներկայացվել են ՀՀ վարչատարածային բարեփոխումների ունեցած ազդեցության վերլուծության արդյունքները, ինչպես նաև բարեփոխումների հանրային ընկալումները։ «ՀՀ վարչատարածքային բարեփոխումների արդյունքները. մարտահրավերներ և նոր հնարավորություններ» խորագրով համաժողովը համախմբել էր Հայաստանի կառավարության, միջազգային գործընկերների, համայնքապետարանների ներկայացուցիչների և բարեփոխումների գնահատման փորձագետների: ՀՀ վարչատարածային բարեփոխումները (ՎԲ), որոնք մեկնարկել են 2015

«Գյուղատնտեսության ոլորտը նորից գրանցել է անկում: Փոխարենը՝ երկնիշ աճում է խաղամոլությունը»

Մակրոտնտեսական ցուցանիշների բացասական միտումները խորանում են Օրվա իշխանությունն այլևս չի կարողանում քողարկել մակրոտնտեսական ցուցանիշների արագացող բացասական միտումները։ 2025 թվականի պետական բյուջեի ներկայացված նախագիծը երկու-երեք շաբաթ անց հաստատվեց՝ կանխատեսվող հիմնական ցուցանիշների շոշափելի կրճատումներով։ 2025 թվականի համար խոստացված առնվազն 7 տոկոս տնտեսական աճի փոխարեն պետական բյուջեի հիմքում սկզբնապես դրել էին 5,6 տոկոս աճի ցուցանիշը, որն արդեն իսկ

Ռուբեն Ռուբինյանը Բոսնիա եւ Հերցեգովինայում ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը, դեկտեմբերի 4-7-ը գտնվելու է Բոսնիա եւ Հերցեգովինայում: Այցի շրջանակում ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Բոսնիա եւ Հերցեգովինայի պատվիրակության ղեկավար Սաշա Մագազինովիչի, Բոսնիա եւ Հերցեգովինայի Ժողովուրդների եւ Ներկայացուցիչների պալատների կոլեգիումի անդամների, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի

ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի նկատմամբ վարույթ չնախաձեռնելու դեմ բողոքի հիման վրա դատարանը վարույթ է հարուցել

ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի նկատմամբ վարույթ չնախաձեռնելու դեմ բողոքի հիման վրա դատարանը վարույթ է հարուցել։ 2024 թվականի նոյեմբերի 25-ին «Արմ կոնսուլ» փաստաբանական գրասենյակը վարույթ չնախաձեռնելու դեմ դատական բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ ևս մեկ անգամ պնդելով հանցագործության մասին հաղորդմամբ ներկայացված հիմնավորումները՝ շեշտադրելով նաև, որ Գուրգեն Մելքոնյանի արտահայտությունները կրել

Վարչական դատարանը մերժել է ոստիկանության հայցն ընդդեմ Աբրահամ Գասպարյանի

Կարծում եմ՝ ոստիկանությունը սույն գործով վերաքննիչ բողոք կտանի

Թուրքիայի նախկին արտգործնախարարը նշանակվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար է նշանակվել Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն: ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 31-րդը նիստը կայացել է Մալթայում՝ դեկտեմբերի 5-6-ը ։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031