Օրվա լրահոսը
ԿԳՄՍՆ-ն դատարանում չկարողացավ հարցերի պատասխանը տալ. Փաստաբանը ՝ նախարարության պարտվելու ու Հայոց պատմության դասագրքի մասին
Նախարարը շարժվել էր ստալինյան ժամանակահատվածի «դանոսների» տրամաբանությամբ
Պատվիրակության անդամները ներկայացրել են Հունգարիայում Հայ ինքնավարության կողմից իրականացվող աշխատանքները
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հունգարիայի Հայ ինքնավարության պատվիրակությանը՝ Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո բարձր մակարդակի փոխայցելությունների և համատեղ նախաձեռնությունների միջոցով նոր ուղղությունների բացահայտման հարցում առկա հետաքրքրությունը, քննարկվել են առաջիկա ծրագրերը: Նախարարի տեղակալը ընդգծել
ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է պարզաբանել Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու հանգամանքը
Այսօր՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ Գագիկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը։ Նիստի ընթացքում փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանին կրկին միջնորդեց թույլատրել Գագիկ Խաչատրյանին բուժման նպատակով մեկնել արտերկիր: Պաշտպանը դատարանին հայտնեց նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փաստաբանական խմբի ներկայացրած գանգատի հիման վրա ՀՀ կառավարությունից պահանջել է պարզաբանել Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու
Տարակուսելի է, որ Լեհաստանի ներկայացուցիչը կարևորել է «վերադարձի իրավունքի իրագործումը»՝ չհիշելով Արցախից հայերի բռնի տեղահանության մասին
Մշակույթը՝ հակահայկական քարոզչամիջոց Ադրբեջանական իշխանությունների պատվերով աշխարհի տարբեր երկրներում պարբերաբար անցկացվում են տարատեսակ ցուցահանդեսներ և միջոցառումներ՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածման նպատակով: Հերթական միջոցառումն անցկացվել է Լեհաստանի մայրաքաղաքում: Վարշավայում տեղի ունեցած «Արևմտյան Ադրբեջանը մեր հուշերում» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում «Արևմտյան Ադրբեջան» համայնքի խոսնակ Ուլվիյյա Զուլֆիգարը հանդիպել է Լեհ-ադրբեջանական խորհրդարանական խմբի ղեկավար Փշեմիսլավ Վիտեկի հետ:
«Հատկապես Արցախի կրոնական ժառանգությունն է լուրջ ավերածությունների ենթարկվում Ադրբեջանի կողմից»․ Արտակ Բեգլարյան
Նա նշեց, որ կա հնարավորություն՝ Սփյուռքի կառույցների միջոցով նյութական ռեսուրս ներգրավելու եւ ավելի մեծ աշխատանք կատարելու։
Զորակոչիկները ոչ միայն պատշաճ չեն իրազեկում իրենց իրավունքների մասին, այլև դրսևորվում է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք. ՀՔԱՎ
Ամառային զորակոչի ընթացքում արձանագրված խնդիրները․ ՀՔԱՎ ՀՀ Կառավարության 2024 թվականի ապրիլի 25-ի N 589-Ն որոշմամբ 2024 թվականի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ հայտարարվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ։ 2024 թվականի ամառային զորակոչի ընթացքում Կազմակերպություն է դիմել 44 զորակոչիկ, 4 զինվորական հաշվառման ենթակա անձ, օրենքի պահանջների խախտմամբ զինվորական ծառայություն չանցած 7 քաղաքացի, 25 պահեստազորում
«Ռազմարդյունաբերության կոմիտեի առաջնային խնդիրն է բարենպաստ միջավայր ապահովել նորարար լուծումների հիմքով ռազմական արդյունաբերության զարգացման համար»
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 18-ին նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Արամ Ջիվանյանին։ Մխիթար Հայրապետյանը շնորհավորել է Արամ Ջիվանյանին նշանակման կապակցությամբ, կարևորել նրա մասնագիտական կարողություններն ու գիտական ձեռքբերումները ոլորտում, ընդգծել, որ կոմիտեի առաջնային խնդիրն է համապատասխան քաղաքականությունների մշակման և ծրագրերի իրականացման միջոցով բարենպաստ միջավայր ապահովել տեխնոլոգիական, նորարար լուծումների
Բռնություններ, հարկային բեռի ավելացում. ԵՄ փորձագետներին են ներկայացվել փաստաբանական համայնքի խնդիրները
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն ընդունել է Եվրոպական Միության TAIEX դիտարկման առաքելության պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Եվրահանձնաժողովի Արդարադատության և սպառողների գլխավոր տնօրինության (DG JUST) ներկայացուցիչը Յոհաննես Հոյջերին, փորձագետներ Ջիանլուիջի Պրատոլան և Յենս Վոելկը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցը, աշխատակազմի ղեկավար Լուսինե Սարգսյանը, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար
Հանձաժողովը կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքում և կից մի շարք օրենքներում առաջարկվող նոր կարգավորումներին
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների համար սահմանվում է ամենամյա ատեստավորման պահանջ, որը երբեւէ չի եղել:
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է դասակի հրամանատար սպան և համածառայակիցը
Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, 2024թ․ հոկտեմբերի 13-ին` ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել էր մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով
«Առաջին ուրախացողներից մեկը դուք եք լինելու, երբ հակառակում համոզվեք»․ արդարադատության փոխնախարարն՝ Արծվիկ Մինասյանին
Կառավարությունն առաջարկում է Հանրային խորհրդի կազմում Փաստահավաք խումբ ստեղծել, որ կուսումնասիրի 1991 -2023 թվականներին մարդու իրավունքների խախտումների հարցերը
Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները. Ստամբուլում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը
Հայաստանն արդեն բազմիցս ցույց է տվել իր հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանային կապուղիների զարգացմանը. Արարատ Միրզոյանի ելույթը «3+3» հարթակի հանդիպմանը
«Ոչնչացնելով Ստեփանակերտի պատմական կորիզը, Ադրբեջանը ջնջում է քաղաքի հայկական անցյալը»
Ադրբեջանական կողմը քանդել է Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում գտնվող պատմական թաղամասը, որի տները կառուցվել էին 19-րդ դարավերջին և 20-րդ դարի սկզբներին: Տները գերազանցապես մեկ, որոշ տները՝ երկհարկ էին, կառուցված տեղական սպիտակ կրաքարով: 19-րդ դարավերջին տնտեսական կյանքի աշխուժացմամբ պայմանավորված բնակավայրը զգալիորեն վերակառուցվում, կառուցապատվում է Շուշիում գործող քաղաքաշինական կանոնավոր սկզբունքներով: Ստեփանակերտ քաղաքի պատմական թաղամասի տները ակնհայտ նմանություն ունեն
Հունգարիայի Հայ ինքնավարության պատվիրակություն հետ քննարկվել են հայ-հունգարական մշակութային համագործակցությանն ուղղված հարցեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Հունգարիայի Հայ ինքնավարության նախագահ, դոկտոր Իշտվան Ցարանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանը, Բուդապեշտի և այլ տեղական ինքնակառավարման մարմիններում Հայ ինքնավարության ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Կողմերը քննարկել
«Ազոխի քարանձավի գտածոները տեղափոխվել են Բաքու, դրանց ճակատագիրն անհայտ է»․ Արմինե Հայրապետյան
Արմինե Հայրապետյանի խոսքով՝ պետք է Արցախի պատմամշակութային ժառանգության հարցով հայցեր ներկայացնել միջազգային դատարաններ։
Գարեգին Բաղրամյանի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարել են
«Հիմք ընդունելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ից դադարած համարել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները»,- նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած արձանագրության
«Ադրբեջանցիները վերացնում են այն բնակավայրերը, որոնցից նախկին պատերազմի ժամանակ շատ դժգոհ են եղել, օրինակ՝ Քարինտակը»
Ըստ Սլավա Սարգսյանի՝ այսօր Ալիեւն ասում է, որ Արցախում 67 մզկիթներից 64-ը վերացել են․ «Դա սուտ է՝ ես հաշվել եմ բոլոր մզկիթները, այդ ամբողջ տարածքում 67 մզկիթ չկար»։
Ահազանգ է ստացվել, որ ավտոբուսում հրդեհ է բռնկվել. վարորդը տարհանել է ուղևորներին. Shamshyan.com
Shamshyan.com. Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայից դեպի Տերյան փողոց տանող հատվածում մարդատար ավտոբուս է այրվում: Մինչ հրշեջների ժամանումը՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 40 համարի երթուղին սպասարկող «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսի
«Արցախում խաղաղ բնակչությանը սպանում էին, Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, որ որեւէ խնդիր չկա»․ Մետաքսե Հակոբյան
«Միասնաբար լռության է տրվում Արցախի հարցը, եւ ՀՀ իշխանությունները փորձում են ուղղակի փակել Արցախի հարցը»։
Անահիտ Բախշյան. Այդ անիմաստ ծաղկադրման արարողությունը վաղուց սպառել է իրեն, այլևս չե՛մ ուզում մասնակցել այդ անբովանդակ, կեղծ արարողությանը ու ավելի գործուն քայլեր եմ ակնկալում հատկապես հիմա
Ստացվում է, որ այդ սարսափելի պետական մասշտաբի ահաբեկչությունը միայն զոհվածների ընտանիքների՞ն է վերաբերում, որովհետև դատարանը մեզ է միայն տուժող ճանաչել։
Կհեշտացվի տարկետման իրավունքից օգտվելու գործընթացը. քննարկվել է զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա փոխանցմամբ՝ առաջարկվող փոփոխության հիմնական նպատակը վարչարարության պարզեցումն է, ինչը բազմաթիվ քաղաքացիների համար կհեշտացնի կրթության շարունակականության ապահովումը և օրենքով արդեն
«Արցախում մշակութային ժառանգության ոչնչացումը կատարվում է ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ, ժամանակը գալու է, բոլորը պետք է պատասխան տան»
«Ադրբեջանի քաղաքականությունն է՝ նրանք ոչնչացնում են, սպասում են որոշ ժամանակ անցնի, հետո նորից շարունակում են»։
«3+3» հարթակի գաղափարն առաջացել է նոյեմբերի 9-ի հայտարարությանը հետևած շաբաթների ընթացքում. Ֆիդան
Region monitor. Ստամբուլում «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպմանը Հաքան Ֆիդանը բացման խոսքում նշել է․ «3+3» հարթակի գաղափարն առաջացել է նոյեմբերի 9-ի հայտարարությանը հետևած շաբաթների ընթացքում։ Մեր մոտ հարևան և բարեկամ Վրաստանը կարող է միանալ այս հարթակին, երբ ցանկանա։ Կարևոր է տարածաշրջանային մակարդակով երկխոսությունն ու համագործակցությունը։ Հարավային Կովկասին մեր հայացքի հիմքում տարածաշրջանին տեր կանգնելու մեր ընկալումն է։
ՀՖՖ-ն վարույթ է ընդունել «Նոայի» դիմումը՝ «Փյունիկի» վերաբերյալ
«Նոա» ՖԱ-ն դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական և էթիկայի կոմիտե՝ «Փյունիկ» ՖԱ-ի մարզաբազայում թիմի նախկին պատանի ֆուտբոլիստների դեմքերով նկարներ փակցնելու և պատանի ֆուտբոլիստների մուտքն այդ տարածք արգելելու վերաբերյալ։ Դիմումի մեջ ներառվել է նաև «Փյունիկ» ՖԱ-ի սեփականատիրոջ կողմից անչափահաս երեխաներին հարցազրույցի ժամանակ հրապարակային «դավաճան» կոչելու հանգամանքը: ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեն վարույթ է ընդունել ակումբի
Հորդառատ տեղումներով պայմանավորված՝ տրանսպորտային միջոցների դժվարանցանելիության դեպքեր արձանագրվել են Միկոյան փողոցում
Ինչ վերաբերում է Հաղթանակի կամրջի հատվածում արձանագրված ջրակուտակումներին, ապա սոց. ցանցերում տեղ գտած տեսանյութերը ըստ էության հին են,
«Խորհրդարանում կան անձինք, որոնք Ակնան համարում են իրենց հայրենիքը, թող կոչ անեն, որ գոնե իր հայրենակիցները չոչնչացնեն հայկականությունը Արցախում»
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն արձագանքեց. «Այո, շարունակում են ԱԺ-ն ղեկավարել մարդիկ, ովքեր իրենց PR-ի համար Ակնան համարում էին իրենց հայրենիքը, հետո թքում քաղաքացիների երեսին»։
Հրազդանում և Գետափնյա բնակավայրում փրկարարներն իրականացրել են բնակարանից և նկուղային հարկերից անձրևաջրերի հեռացման աշխատանքներ
Եղանակային պայմաններից ելնելով՝ սույն թվականի հոկտեմբերի 17-ից 18-ը ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները հանրապետության տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն հոկտեմբերի 17-ից 18-ը, եղանակային պայմաններից ելնելով, ՓԾ ենթակա ստորաբաժանումները հանրապետության տարածքում անցել են ուժեղացված ծառայության, որի ընթացքում իրականացրել են շրջայցեր և ակնադիտական զննումներ։ Շրջայցերն ու
«Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը դե ֆակտո դադարեցվել է»
Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ընթացքում եվրոպացի առաջնորդների ընդունած հայտարարության մեջ նշվում է. «Վրացական իշխանությունների գործողությունները հակասում են եվրոպական արժեքներին, այդ իսկ պատճառով ԵՄ-ին անդամակցելու գործընթացը դե ֆակտո դադարեցվել է։ Վրաստանին կոչ ենք իրականացնել ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ՝ եվրոպական ինտեգրման հիմնական սկզբունքներին համապատասխան»: Հայտարարության մեջ միևնույն ժամանակ վերահաստատել են ԵՄ-ի պատրաստակամությունը՝ «աջակցելու վրաց ժողովրդին՝ դեպի Եվրոպա
Վարդապետյան. Կիրառել դատախազական ներգործության միջոցներ՝ պետությանը և համայնքին պատճառված վնասները վերականգնելու նպատակով
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում խորհրդակցություն է անցկացրել մարզի դատախազությունում: Խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը, Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը, Արագածոտնի մարզի նորանշանակ դատախազ
«Հորդորում ենք հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել ձմեռային անվադողերով»
Հանրապետության որոշ հատվածներում ձյան տեսքով տեղումներ են: Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն։ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն