Օրվա լրահոսը
Արմավիր քաղաքի շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ շենքից տարհանել են բնակիչներին
Դեկտեմբերի 8-ին, ժամը 14։43-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 8ա շենքի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկի ննջարանում: Փրկարարները բնակարանից
Բեռնատարի հրդեհը մարվել է․ հեղուկ գազի արտահոսք չի եղել
Դեկտեմբերի 8-ին, ժամը 12:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու և Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ և
Հայաստանի համար խիստ ճակատագրական այս հանգրվանում ՀՀ իշխանություններն ի վիճակի՞ են իրողությունները սթափ կշռել և ռազմավարական որոշումներ ընդունել. Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրիական վերջին դեպքերն, ինչպես նաև առաջիկայում սպասվող, անխուսափելիորեն ցավալի, ավելի ճիշտ՝ բեկումնային զարգացումները թերևս վերջին ահազանգն են Հայաստանին։ Այս իրողություններին, բնականաբար, պետք է նայել և գնահատել տարածաշրջանային և գլոբալ տեկտոնիկ ցնցումների և դրանց արդյունքում ձևավորվելիք աշխահաքաղաքական նոր ճարտարապետության համատեքստում։ Սցենարն ավելի քան ակնհայտ է, գործողությունները՝ սրընթաց։ Սիրիա պետության
Բաշար Ասադը, հնարավոր է, զոհվել է ավիավթարի հետևանքով. Reuters
Այլ աղբյուրներն այս տեղեկատվությունը ո՛չ հաստատում են, ո՛չ էլ հերքում։
Ասադի կառավարության տապալմամբ տարածաշրջանում թուլանում են Իրանի դիրքերը
«Իրանն այսօր»– Ասադի կառավարության տապալմամբ շարունակում են թուլանալ տարածաշրջանում Իրանի դիրքերը, մասնավորապես, Թեհրանը կորցնում է. «Դիմադրության առանցքի» ամենախոշոր ու ամենակարևոր երկրներից մեկին, եթե ոչ ամենակարևորին, Իսրայելի դեմ առանցքային հենակետերից մեկին, «Հեզբոլլահի» հետ ցամաքային կապը, Սիրիայում տարիներ շարունակ կատարված ֆինանսատնտեսական ու մարդկային ներդրումները, Զինված ուժերի հարյուրավոր զոհերը, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ։ Եվ այս ամենը Գազայում իրավիճակի,
Այն ամենն, ինչ պետք է իմանալ «մենք բանակ չենք ունեցել», «եթե չթալանեին, զենք գնեին, կդիմանային» թեզերի մասին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Այն ամենն, ինչ պետք է իմանալ «մենք բանակ չենք ունեցել», «եթե չթալանեին, զենք գնեին, կդիմանային» թեզերի մասին։ Մերձավոր արևելքի ամենամեծ պետություններից մեկի՝ Սիրիայի մայրաքաղաքը ոչ կանոնավոր զորքերը գրավեցին 10 օրում։ Փոքրիկ Հայաստանն ու Արցախը՝ շնորհիվ տարիներ շարունակ մեծ ջանքերի ու զոհողությունների կառուցված բանակի, ադրբեջանական կանոնավոր բանակին, նրան
Գյումրիում մեկնարկել են նախնական ընտրությունները
ՔՊ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ մեկնարկել են Գյումրիի նախնական ընտրությունները, որոնք կշարունակվեն նաև դեկտեմբերի 9-ին և 10-ին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ՝ Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի պաշտոնակատարի հետեւյալ թեկնածուները՝ Լևոն Անանյան, Դավիթ Առուշանյան, Շավարշ Արամյան, Էմմա Բարսեղյան, Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Կարեն Սարուխանյան:
Արամ Հակոբյանը Սենթ Լուիսում լրացուցիչ գործակիցներով գրավել է 6-րդ տեղը
Սենթ Լուիսում ավարտվեց շախմատի Masters մրցաշարը, որին մասնակցեցին նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Գրոսմայստեր Արամ Հակոբյանը, ինը տուրում վաստակելով 6,0 միավոր, նույնքան, որքան ԱՄՆ-ը ներկայացնող Սամուել Սեւյանը, բաժանեց 3-ից 8-րդ հորիզոնականները: Մեր մյուս երկու շախմատիստները՝ Արման Միքայելյանը եւ Աննա Սարգսյանը, 4,5-ական միավորով 59 մասնակիցների մեջ պայքարն ավարտեցին երրորդ տասնյակում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Տաթև-Կապան ավտոճանապարհին այրվում է հեղուկ գազով բեռնված ավտոցիստեռն
Դեկտեմբերի 8-ին, ժամը 12:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու և Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ և
Գառնիկ Չոլակյանն աշխարհի առաջնությունում շրջանցել է ուժեղների խմբի երեք ծանրորդի
Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին մասնակիցը՝ 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը, որը հանդես գալով «B» խմբում երկամարտի 280 կգ-ով զբաղեցրել էր առաջին հորիզոնականը, ուժեղների «A» խմբի պայքարի ավարտից հետո շրջանցել է երեք ծանրորդի եւ ամփոփիչ ցուցակում հանգրվանել է 7-րդ տեղում: Այսօր երեկոյան Հայաստանից պայքարի մեջ կմտնի 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Դեկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին և 9-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թույլ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ին, 12-ի գիշերը և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին, 9-ի գիշերը, 12-ի ցերեկը,13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի
«2014 թ․-ին Բաշար Ասադը խնդրեց Սերժ Սարգսյանին փոխանցել, որ նա ճիշտ էր՝ իրենք թուրքերին լավ չէին ճանաչում»․ Սամվել Ֆարմանյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը Գաղտնազերծում -4․ սիրիական ճգնաժամի առիթով «… Անմոռանալի է այն ոգևորությունը, որով 2009 թ. հունիսի կեսին … Երևան ժամանած Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պատմում էր Թուրքիայի հետ բացվող բարեկամության նոր հեռանկարի մասին ու վկայակոչելով Դավութօղլուի «զրո պրոբլեմ հարևանների հետ» տեսությունը՝ Սերժ Սարգսյանին փաստարկում, թե ինչու Սիրիան չի կարող
Ամերիկացի և ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուն ուղղված հերթական քայլերը
«Ազատություն»– Բաքու են ժամանել Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ինչպես նաև պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հաքը, տեղեկացնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը: Հաղորդագրության համաձայն՝ ամերիկացի պաշտոնյաներն ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում քննարկել են նաև «Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելուն ուղղված հերթական քայլերը»: Ամերիկյան կողմը չի հստակեցնում՝ ում
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հորդորում է ՀՀ կառավարությանը՝ կարգավորել իրավախախտումների հետևանքով առաջացած պարտավորությունները
Հարգելի հայրենակիցներ, ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հետևողական լինելով զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց ոտնահարված սոցիալական, ըստ այդմ, աշխատանքային իրավունքների վերականգման հարցում, իրազեկման կարգով հայտնում է, որ տարիներ շարունակ գործատուներից շատերը վերջնահաշվարկ կատարելիս անտեսել են 07.08.2010 թ․-ից ուժի մեջ մտած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-117-Ն օրենքով օրենսգրքի 158-րդ հոդվածում կատարված փոփոխությունները,
«Նմանակը»` Աշոտ Աղաբաբյանի 11-րդ գիրքը․ «Հայացք Երևանից»
«Հայացք Երևանից» – Աշոտ Աղաբաբյանի 11-րդ գիրքն է։ Հետախուզության համաշխարհային պատմության մեջ նմանը չունեցող այս բացառիկ օպերացիայի մասին գրվում է առաջին անգամ։ Վեպի գլխավոր հերոսի նախատիպը ծնունդով Իջեւանի Աչաջուր գյուղից ԽՍՀՄ հետախույզ Սմբատ Խոջոյանն է։ Թուրքիայի խորհրդարանի իշխող կուսակցության պատգամավոր Մահմուդ Շովքեթի նմանակ հայ հետախույզին ԽՍՀՄ Գլխավոր հետախուզական վարչությունը գործուղում է Ստամբուլ՝ թուրք պատգամավորին «փոխարինելու»։
Դամասկոսի անկումն էլ ավելի է սրելու մի կողմից ռուս-թուրքական, իսկ մյուսից՝ թուրք-իրանական մրցակցությունը․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Դամասկոսն ընկավ սիրիական պետության ու բանակի անփառունակ և թուլամորթ պահվածքի հետևանքով։ Ահաբեկչական բնույթի «Թահրիր ալ-Շամ» կազմակերպությունը հերթական օրինակն է, թե ինչպես ավելի փոքր, բայց գերկազմակերպված և մարտնչելու կամք ունեցող խումբը հաղթում է իրենից հզոր հակառակորդին։ Մերձավոր Արևելքն այլևս այն չէ, ինչ երեկ էր, քանի որ էրդողանական վարչախումբն էլ ավելի ինքնավստահ
Պարզաբանել նոր «հայացքի» լույսի ներքո․ Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ․ «Հայացք Երևանից»
Կառավարության՝ նախորդ շաբաթավերջի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պետության եւ պետականության ընկալման թեմայի շրջանակում սոցիալական ցանցերում մեկնարկած «Զրույցներ պետության մասին» շարքին, որը, ըստ վարչապետի, կարելի է ընդլայնել ու անվանել «Զրույցներ կամ պատմություններ Հայաստանի Հանրապետության մասին». «Կան պատմություններ, իրավիճակներ, որոնք, մեծ հաշվով, սովորական են մեր իրականության մեջ, բայց, կարծում եմ, որ մենք այդ իրավիճակների հետ կապված
Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից
Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից։ Անցած շաբաթ Դամասկոսում դեսպանությունում թեժ գծի հայտարարումից հետո դեսպանությունը պատասխանել է ստացված զանգերին, որոնք վերաբերել են ՀՀ մուտքի արտոնագրերի, անձնագրերի ստացմանը, տարհանման հնարավորությանը։ Վերջինիս անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է։ Հաջորդիվ, ՀՀ քաղաքացիների հետ կապը կպահպանվի Բեյրութում ՀՀ դեսպանությունից` հետևյալ
ՏԵՂորոշում. Ամերիկահայությանն առավել ծանոթ գործիչները, որոնք կարող են ընդգրկվել Թրամփի վարչակազմում. «Ամերիկայի ձայն»
Դոնալդ Թրամփը հունվարին կվերադառնա Սպիտակ տուն, իսկ մինչ այդ նրա անցումային թիմը տարբեր պաշտոններում առաջադրում է իր թեկնածուներին, որոնց մեծ մասը պետք է ստանա հանրապետական մեծամասնությամբ Սենատի հավանությունը: Նրանցից ոմանք քաջատեղյակ են Հարավային Կովկասի մարտահրավերներին։ Միացյալ Նահանգներում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթանակ տարած հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին՝ երդմանակալությունից հետո, կրկին կստանձնի երկրի
Իշխանությունները հավերժ չեն, այս եւ այլ անօրինությունների համար մեղավորները դեռ պատասխան պիտի տան․ «Հայացք Երևանից»
Արցախցիներն «օդից կախված» չէին, որ այնքան կորուստներից հետո բռնատեղահանվեցին Հայաստան ու 070 կոդով անձնագրերը ձեռքներին՝ որպես Հայաստանի քաղաքացիներ, զրկվեցին քաղաքացիությունից։ Ի՞նչ ասել այն իշխանությանը, որ գրչի մի հարվածով արցախցիներիս հանդեպ իրականացրեց մարդու իրավունքների խախտման ապօրինի քայլեր, եւ Հայաստանը 150 հազար արցախցիներին դադարեց ճանաչել իբրեւ իր օրինակարգ քաղաքացիներ։ Հենց այդ հարցը մի քանի օր առաջ քննարկվեց
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Փարիզում ներկա է գտնվել Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը և այլ երկրների առաջնորդներ, կառավարությունների ղեկավարներ:
Վարդան Օսկանյան. «Եթե Հայաստանը նույնիսկ պսևդո ժողովրդավարական, խորհրդարանական պետություն լիներ, մի քանի վարչապետ արդեն փոխած պիտի լինեինք»
ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության իսպառ բացակայության եւ իշխանափոխության անհրաժեշտության մասին: «Վեց տարի է, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, վեց տարի է, որ Փաշինյանը երկրի վարչապետ է: Սա ոչ թե Հայաստանի կայունության վկայություն է, այլ ժողովրդավարության իսպառ բացակայության՝ հաշվի առնելով Փաշինյանի տված արդյունքները: Նայենք, թե իսկական ժողովրդավարական պետություններում ինչ է
Աշխարհը՝ միջուկային պատերազմի շեմին․ «Հայացք Երևանից»
Աշխարհը կանգնած է միջուկային պատերազմի շեմին։ Վլադիմիր Վլադիմիրովիչը սպառնում է միջուկային հարված հասցնել նրանց, ովքեր կփորձեն հարվածել Ռուսաստանին, նաեւ նրանց, ովքեր կօգնեն այդ գործում ԱՄՆ-ին։ Վերջինս էլ, իր հերթին, հայտարարում է, թե իրենք պատրաստ են միջուկային պատերազմի։ Ծերուկ Բայդենն աշխատում է մինչեւ Թրամփի գահակալումը ավարտին հասցնել իր ծրագիրը՝ չմտածելով, որ հարվածի տակ է դրվում ոչ
Դամասկոսն ընկավ․ ձևավորվող նոր աշխարհակարգը ենթադրում է ուժերի նոր բալանս․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը Դամասկոսն ընկավ։ Էրդողանի դուստրը սոցիալական ցանցերում շնորհավորում է հորը… Թուրքիան ու Ռուսաստանը նույն նպատակն են հետապնդում։ Մեկը փորձում է Օսմանյան կայսրությունը վերականգնել, մյուսը՝ Ռուսական։ Երկուսն էլ որոշ հաջողություն ունեն այդ գործում։ Այնքան, որ այլևս դժվար է շրջանցել միմյանց հարաբերություններում առաջացող սուր անկյունները։ Ու եթե կարողանան զարգացնել այդ հաջողությունը, ապա, ի
Այժմ Գյումրիում Փաշինյանը փաստացի նոր, ավելի «փափուկ» տեխնոլոգիա է ուզում յուրացնել․ «Հայացք Երևանից»
Փաշինյանը գնում է բացառապես սեփական շահերից բխող ճանապարհով, որով անցած 90-ականների առաջին կեսին գնում էր ՀՀՇ-ն՝ առաջնորդվելով «թող պոլի փեդ լինի, բայց մերը լինի» սկզբունքով: Ի՞նչ կա Փաշինյանի մտքին. նա որոշել է առաջիկայում՝ ավելի ստույգ դեկտեմբերի 8-10-ը, Գյումրիում անցկացնել նախնական քվեարկություններ կամ ընտրություն, որն ընդունված է միջազգայնորեն անվանել «primaries»: Փաստն այն է, որ ՔՊ-ն հասկանալի
Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը Դոնալդ Թրամփի, Էմանուել Մակրոնի, Իլոն Մասկի հետ շփվելու առիթ ընձեռեց․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Փարիզ էր մեկնել Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը մասնակցելու համար, ֆեսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով․ Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփվելու լավ առիթ ընձեռեց։ Իլոն Մասկի հետ շփվելու առիթ նույնպես ունեցա։
Երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին, ապա հորդորել են ասել, որ վնասվածքները վերջինս ստացել է ընկնելու հետևանքով․ Ռոման Երիցյան
Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան տեսանյութը Ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատասենյակներից մեկում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին, ինչի հետևանքով վերջինս արդեն չորրորդ օրն է, ինչ բուժում է ստանում «Միքայելյան» բժշկական կենտրոնում։ Հիվանդանոց տեղափոխելուց առաջ ոստիկաններն Օհանյանին սպառնացել են և հորդորել նշել, որ վնասվածքները վերջինս ստացել է ընկնելու հետևանքով։ Եվ այպես, «ընկնելու» հետևանքով ստացված
Հանդիպման գլխաւոր օրակարգն էր Հալէպի հայ համայնքի իրավիճակին քննութիւնը. «Գանձասար»
«Գանձասար» – Հովանաւորութեամբ Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Սրբ. Արք. Աշգարեանի, Ուրբաթ, 6 Դեկտեմբեր 2024- ին, մասնակցութեամբ՝ Բերիոյ Հայոց Թեմի Ազգային Վարչութեան, հայկական երեք կազմակերպութիւններու եւ բարեսիրական երկու միութիւններու (ՀԲԸՄ եւ ՍՕԽ) ներկայացուցիչներուն հանդիպում մը կայացաւ։ Հանդիպման գլխաւոր օրակարգն էր Հալէպի հայ համայնքի իրավիճակին քննութիւնը եւ ստեղծուած կացութեան մէջ թէ՛ համայնքային աշխատանքները համակարգելու,
Մեր կառավարությունը հավատում է, որ հավելյալ փոխկապակցվածության ստեղծումը կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը. Վահան Կոստանյան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման։ Նախարարի տեղակալի ելույթից և հարցերին պատասխաններից մեջբերումները ներկայացված են ստորև։ «Որպես տարածաշրջանի ներկայացուցիչ, որն ընդամենը վերջերս է բախվել զինված հակամարտության, այն ուղերձը, որը ես ցանկանում եմ փոխանցել հետևյալն է. ռազմական լուծումները կայուն չեն, և բոլոր կողմերը պետք է ձգտեն գտնել
Հոս սիրելիի մը նուէր տալու փոխարէն, եկէք նուիրատուութիւն մը կատարենք Սուրիոյ կամ Լիբանանի մէջ անծանօթ սիրելիի մը
ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի Յայտարարութիւնը՝ Սուրիոյ Եւ Լիբանանի Հայութեան Մասին Յառաջիկայ շաբաթներուն, մեր տուները պիտի ջերմանան, սեղանները պիտի լեցուին ծառերը պիտի փայլին եւ սiրտերը պիտի պայծառանան։ Վերջապէս Ս․ Ծնունդի օրերն են, որոնք առիթ կու տան մեր ընտանիքին հետ վայելելու համեղ ճաշեր եւ անցընելու հաճելի պահեր։ Լաւ է, բայց․․․ «Բայց»ը անոր համար է, որ Սուրիոյ