Օրվա լրահոսը

Հայաստանի կարծիքը ոչ ոք չի էլ հարցնում, իսկ Խաղաղության խաչմերուկի «գնորդ», կարծես թե, չի գտնվում. «Հայացք Երևանից»

Գործող իշխանությունները լավ են հասկանում, որ «COP-29»-ից հետո Ադրբեջանը, Թուրքիայի եւ Արեւմուտքի համաձայնությամբ, կարող է հարձակում գործել ՀՀ-ի վրա՝ թյուրքական աշխարհի միավորման գաղափարն իրագործելու հեռահար նպատակով, որն ուղղված է Իրանի, Ռուսաստանի, ինչ-որ չափով նաեւ Չինաստանի դեմ՝ Կենտրոնական Ասիան վերահսկելու համար։ Եվ այդ պատճառով է, որ մեր «խելոքները» նմանատիպ հայտարարություններ են անում՝ ցույց տալու, որ ՀՀ-ն

Հայոց լեզուի պահպանումը իւրաքանչիւրին ուսերուն վրայ դրուած անյետաձգելի ու առաջնահերթ պարտականութիւն ըլլալու է․ «Ասպարեզ»

Ներկայիս աշխարհի մէջ մօտաւորապէս 2800 տարբեր լեզուներ կան: Անոնց մէջ հայերէնը ամէնէն հիներէն մէկն է: Անկասկած մեր ազգային գոյութեան հարցին մէջ հիմնական դեր ունեցած է հայ գիրն ու լեզուն: Ո՛չ ոք կրնայ հերքել պատմական այն իրողութիւնը, որ առանց սեփական այբուբենի գուցէ հայ մշակոյթը դժուար թէ կարենար գոյատեւել, քանի որ ազգի մը ինքնութեան գոյացումին ու պահպանման

Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքը համայնքի ղեկավար է ընտրում

Այսօր՝ 2024 թվականի հոկտեմբերի 20-ին, Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: Ֆերիկ համայնքի ընտրողների թիվը 263 է։ Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 1 տեղամաս: Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել է ընտրությունների համար ձևավորված ընտրական տեղամասը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ներկայացվել են հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի եւ թշնամանքի, Արցախից հայերի բռնի տեղահանման և այլ փաստեր

Հոկտեմբերի 15-ի քննարկումները Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, մասնավորապես` – փաստեր հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի եւ թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականության վերաբերյալ. – փաստեր ՀՀ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստան սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների եւ շրջակա միջավայրի ոչնչացման վերաբերյալ. – Արցախից հայերի բռնի տեղահանման փաստերը, նրանց անվտանգ ու ապահով վերադարձ. – հայ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունին հանդիպում ունեցաւ Լիբանանի վարչապետի պաշտօնակատար Նեժիպ Միքաթիի հետ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի երէկ հանդիպում ունեցաւ վարչապետի պաշտօնակատար Նեժիպ Միքաթիի հետ: Տեսակցութեան ընթացքին Յակոբ Բագրատունի արժեւորեց ներկայ դժուարին պայմաններուն մէջ վարչապետ Միքաթիի տարած աշխատանքները թէ՛ ներլիբանանեան եւ թէ՛ միջազգային մակարդակներու վրայ: Ան շեշտեց նաեւ ՄԱԿ-ի թիւ 1701 բանաձեւի գործադրութեան անյետաձգելիութիւնը, ինչպէս նաեւ մարդասիրական աղէտի առաջնորդուող գաղթականական զանգուածային երեւոյթի պարտադրած օժանդակութիւններու Լիբանան

Ինչո՞ւ ապագա կապիտուլյացիայի սիմվոլը մերժեց հոկտեմբերի 19-ի արյունալի ու աղետալի պատերազմը դադարեցնելու առաջարկը. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը վառեց Արցախի ադրբեջանացման կանաչ լույսը։ Ուղիղ չորս տարի առաջ ՌԴ նախագահ Վ. Պուտինը պատերազմը դադարեցնելու առաջարկ էր արել հայկական ու ադրբեջանական կողմերին, որը նրա համար «անհասկանալի» պատճառներով հայ գործընկերները մերժեցին»։ Ինչո՞ւ ապագա կապիտուլյացիայի սիմվոլը մերժեց հոկտեմբերի 19-ի արյունալի ու աղետալի պատերազմը դադարեցնելու առաջարկը։ Ի դեպ,

Հայաստանում hարցվածների 79%-ը Թուրքիան, իսկ 87%-ը Ադրբեջանը համարում է քաղաքական սպառնալիք․ «Թուրքիան այսօր»

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք – Հայաստանում անցկացվել է հարցում, որը ձևավորում է հայերի դիրքորոշումը որոշ երկրների վերաբերյալ։ Հարցվածների 79%-ը Թուրքիան համարում է քաղաքական սպառնալիք, 5%-ը՝ գործընկեր, 2%-ը՝ անվտանգային գործընկեր։ Ադրբեջան. սպառնալիք-87%, գործընկեր-3%, անվտանգային գործընկեր-2%։ Լավագույն արդյունքն ունի Ֆրանսիան. սպառնալիք-1%-ից քիչ, գործընկեր-59%, անվտանգային գործընկեր-58%։ Իրան. սպառնալիք-2%, գործընկեր-58%, անվտանգային գործընկեր-53%։ ԱՄՆ. սպառնալիք-4%, գործընկեր-48%, անվտանգային գործընկեր-37%։

Մի խումբ ոստիկաններ ձերբակալել են Սրբազան պայքարի համակիր անձին․ փաստաբան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ գիշերը հերթական հանցավոր արարքն է կատարվել ոստիկանության ծառայողների կողմից։ Հիմք ընդունելով ակնհայտ կեղծ «օպերատիվ տվյալները» իբր թե զենք ունենալու մասին՝ մի խումբ ոստիկաններ ձերբակալել են Սրբազան պայքարի համակիր անձին, դիմադրության բացակայության պայմաններում նրա նկատմամբ կիրառել բռնություն։ Հրապարակվել է նաև տեղեկություն, որ նույն ժամանակ ևս մի քանի անձ նույն եղանակով

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

Հոկտեմբերի 19-ին՝ Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ, ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: Ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար Քրեակատարողական ծառայության մի շարք ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել են «Մեդալով պարգևատրում», «Կրծքանշանով պարգևատրում», «Հուշանվերով պարգևատրում», «Դրամական պարգևատրում» և «Շնորհակալության հայտարարում» խրախուսանքի տեսակները: Ողջույնի և

Ի՞նչ տվեցին Արարատ Միրզոյանի ստամբուլյան հանդիպումները. Ռուբեն Մելքոնյան

«Եթե Թուրքիան քայլեր անի Հայաստանի հետ հարաբերություններ բարելավվելու, ապա, պետք է ենթադրել, որ արվել են նաեւ համապատասխան քայլեր՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում՝ ադրբեջանական պահանջների լույսի ներքո»:

Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Էլիդա Քոչարյանը երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Բուլղարիայի մայրաքաղաքում այսօր ավարտվող բռնցքամարտի մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի աղջիկների հավաքականի անդամ, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը եզրափակչում հանդիպեց Ուկրաինայի ներկայացուցիչ Տատիանա Դովգալի հետ։ Մեր մարզուհին ամբողջ մենամարտն անցկացրեց բարձր տեմպով եւ բոլոր ռաունդներում ռինգում հետապնդելով մրցակցին հաստատեց իր անվերապահ առավելությունը եւ մրցավարների որոշմամբ դարձավ հաղթող։ Սա Էլիդա Քոչարյանի երկրորդ չեմպիոնական ոսկին է

«Մենք ուզում ենք, որ ֆիզկուլտուրան և սպորտը դառնան մեր կյանքի և առօրեականության անբաժանելի մաս». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի պարգևատրման արարողությանը: Չորրորդ անգամ անցկացվող մրցաշարին մասնակցել են 3 տարիքային և առանձին գործող աթլետ մարզիկների խմբեր: ​1-ին տարիքային խումբը 2007-2011 թթ. ծնված դպրոցականներն են, 2-րդ տարիքային խումբը՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2006-1984 թթ.), 3-րդ

Հարցմանը մասնակցած անձանց 62 %-ը լիովին գոհ կամ ավելի շուտ գոհ է ՀՀ ոստիկանության աշխատանքից

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ կատարված «Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա բնակչություն» հետազոտության արդյունքներով՝ ՀՀ պետական կառույցների աշխատանքի նկատմամբ գոհունակության ցուցանիշով Ոստիկանությունը կրկին իրավապահ համակարգի մարմիններից առաջինն է։ Կատարված հարցման արդյունքներով՝ 2024 թվականի սեպտեմբերի դրությամբ մասնակցած անձանց 62 %-ը եղել են լիովին գոհ կամ ավելի շուտ գոհ ՀՀ ոստիկանության աշխատանքից։ Հարցմանը մասնակցել են 18 տարին

Պետք է խստորեն պահպանել անձնական տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու պահանջները․ ՀՀ ՄԻՊ-ը՝ «Փյունիկ» ակումբի կողմից հրապարակված անչափահաս ֆուտբոլիստների լուսանկարների մասին

Վերջին օրերին համացանցում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը անչափահաս ֆուտբոլիստների դեմքերով լուսանկարներ է տեղադրել մարզաբազայում՝ ուղեկցող գրությամբ արգելելով վերջիններիս մուտքը մարզաբազա։ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող մարմնի կողմից համացանցում իրականացվող մշտադիտարկումները վկայում են, որ առհասարակ նմանատիպ դեպքերը, հատկապես՝ երեխաների նկատմամբ ոչ զգայուն մոտեցումները, կրում են շարունակական բնույթ։

Ալեն Սիմոնյան. Հայաստանը միջազգային իրավունքի, իր ինքնիշխանության եզրագծին եկել և կանգնել է և այլևս զիջումների տեղ չունի. «Ազատություն»

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի համարում, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը փակուղում է։ «Ազատությանը» տված հարցազրույցում նա հայտարարեց՝ նաև պետք է թույլ չտանք, որ այդ գործընթացը մտնի փակուղի։ «Եվ դա այն է, ինչ ուզում են այն մարդիկ, այն պետությունները, որոնք թշնամաբար են տրամադրված Հայաստանի և միգուցե Ադրբեջանի նկատմամբ», – ասաց նա։

Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 10 կլաստեր, որոնցից երեքը Վայոց Ձորի մարզում են տեղակայվելու՝ Ջերմուկ քաղաքում, Եղեգիս և Արենի համայնքներում․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ մասնակցել է Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի 2024-2029 թվականների ռազմավարության ներկայացմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը, ինչպես նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներ։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է

Շարունակել ուսումնասիրել փոխգործակցության հնարավորությունները․ «3+3» հարթակի երրորդ հանդիպման ժամանակ ընդունվել է համատեղ կոմյունիկե

2024թ. հոկտեմբերի 18-ին Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հրավերով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի մասնակցությամբ տեղի է ունեցել «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպումը: Հանդիպման ընթացքում նախարարները.

«Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի իր գահավիժող վարկանիշի անկման ամպլիտուդը, դրա համար էլ պեղում են պաչող հորքուրներ եւ մորքուրներ». Նաիրա Զոհրաբյանը՝ IRI հարցումների մասին

Այն, որ այս հարցումներն ամերիկյան ինստիտուտն է անցկացրել, Նաիրա Զոհրաբյանի համար, արդյունքը կանխատեսելի է

Կարեն Խաչանովը Ղազախստանում խաղալու է եզրափակիչ մտնելու համար

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Ղազախստանում ընթացող $ 1 036 700 ընդհանուր մրցանակային ֆոնդով Almaty Open մրցաշարի քառորդ եզրափակչում 1 ժամ 18 րոպեում 6:2, 6:4 հաշվով վստահ հաղթանակ է տարել կորտի տերերից Բեյբիտ Ժուկաեւի նկատմամբ: Աշխարհի 26-րդ ռակետը հանդիսացող մեր հայրենակիցը եզրափակիչ անցնելու համար հանդիպելու է Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Վուկիչի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սպիտակի բժշկական կենտրոնին փոխարինելու է ամբողջությամբ նոր բժշկական կենտրոն․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը Սպիտակի բժշկական կենտրոնում ենք։ Հանդիպեցի բուժանձնակազմի հետ։ Սպիտակցի երիտասարդ մասնագետներն այստեղ շատ են, ինչն ինձ ոգևորում է։ Մենք քայլ առ քայլ գնում ենք պայմանների բարելավման, ենթակառուցվածքների զարգացման, բուժծառայությունների ընդլայնման և հասանելիության ուղղությամբ։ Չենք սահմանափակելու եղածով. այս կենտրոնին, որը տեսնում եք նկարներում, փոխարինելու է ամբողջությամբ նոր բժշկական կենտրոն, որը

Գյումրիում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շիրակի մարզի աշխատանքային խմբի նիստ

Հոկտեմբերի 19-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու գրասենյակում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շիրակի մարզի Աշխատանքային խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի տարեկան համաժողովին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 13-17-ը Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում մասնակցել է ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) տարեկան համաժողովին։ ՕԿՀ գործընթացի շրջանակում ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների ստորաբաժանումներն անցնում միջազգային առաքելությունների շրջանակում ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի գնահատում: Այցի ընթացքում գեներալ-մայոր Երոյանը հանդիպել է մի շարք գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի

Վարչապետի հեծանվային զբոսանքը Գյումրիում՝ շների հաչոցների ներքո

Գյումրիում գիշերած վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչպես ամենուր, այնպես էլ այս քաղաքում իր օրը սկսել է հեծանվային զբոսանքով։ Նա 25 կիլոմետր  է անցել։ «Կեցցե՛ Գյումրին և կեցցե՛ հեծանիվը»,- իր սոցիալական էջում հրապարակած տեսանյութում ասում է վարչապետը։ Նրա ներբեռնած տեսանյութից ակնհայտ է, որ նա  եղել է «Կինո Երևան» թաղամասում, որտեղից երկրորդական փողոցներով դուրս է եկել դեպի  Տիգրան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Հոկտեմբերի 19-ին երեկոյան ժամերին, 21-ի և 22-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։   Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով: Հոկտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հատկապես գիշերային

Անօդաչու թռչող սարք է արձակվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան ուղղությամբ․ «Ազատություն»

Շաբաթ օրն անօդաչու թռչող սարք է արձակվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան ուղղությամբ՝ Իսրայելի հյուսիսում գտնվող Կեսարիա քաղաքում։ Այս մասին հայտնել է նրա խոսնակը՝ հավելելով, որ վարչապետը մոտակայքում չի եղել, և զոհեր չկան։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կապան և Սենթ Էթիեն քաղաքների միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել

Հոկտեմբերի 10-15-ը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում էր Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի Սենթ Էթիեն քաղաքում: Այցի հիմնական նպատակը երկու քաղաքների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումն էր, որի հիմքը դրվել է դեռևս 2023 թվականի նոյեմբեր ամսին, Սենթ Էթիենի պատվիրակության Կապան կատարած այցի շրջանակում՝ երկու քաղաքների միջև բարեկամական կապեր ձևավորելու մասին մտադրությունների նամակի ստորագրմամբ։ Ըստ

«ՌԴ-ն էլ հասկացավ՝ սխալ բան է արվել. թույլ է տվել, որպեսզի Ադրբեջանը ցեղասպանական գործողություն իրականացնի»

Վահրամ Բալայանը՝ Արցախի պետական ինստիտուտների աշխատանքի շարունակության, արցախցիների վերադարձի հնարավորության եւ ընթացիկ քաղաքական հարցերի մասին 2025 թվականի մայիսի 21-ին ավարտվում է Արցախի խորհրդարանի լիազորությունների ժամկետը: Արցախի կորստից հետո, ըստ էության, ԱՀ ԱԺ-ն միակ պետական կառույցն է, որը գործել է։ Լիազորությունների ավարտով՝ այն դադարելու է գործել: Սպառվում է նաեւ նախագահի լիազորությունների ժամկետը: Արցախի իշխանություններն այժմ քննարկում

Սարյանական ոգին ու գունապնակը՝ Երևանի սրտում

Սարյանական ոգին ու գունապնակն այսուհետ կլինի Երևանի սրտում: Կենտրոն վարչական շրջանը, «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Մանե Թայլս» ընկերությունը համատեղ նախաձեռնել են Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների և դրա հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը: «Սարյանի աստիճաններ» անվանումը ստացած նախագծի շրջանակում նախատեսվում է արտացոլել մեծ նկարչի «Հայաստան» կտավը կավից պատրաստված խճանկարով, որը բաղկացած է 1620 ամբողջությամբ ձեռագործ

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930