Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

120-650 հազար դրամ՝ COVID-ով ամեն բուժվողի համար. Կորոնավիրուս չարիքն ու դրա ծանր հետեւանքները

Նոյեմբեր 23,2020 12:40

Պատերազմի օրերին մարդիկ հարցնում էին՝ արժե՞ արդյոք փրկել կորոնավիրուսով վարակվածներին, թեկուզ բուժօգնություն ցույց տալ, թե՞ պետք է ողջ ուշադրությունը կենտրոնացնել միայն բանակի, ռազմի դաշտի, արտաքին թշնամու վրա, իսկ COVID-ով վարակվածները թող մնան տանն ու ոնց ուզում են՝ բուժվեն:

Կորոնավիրուսն արդեն մեր երկրում խլել է 1976 մարդու կյանք: Պատերազմը մի կողմից, այս համավարակի հասցրած ահռելի հետեւանքները մյուս կողմից մեր տնտեսությունը տխուր վիճակի մեջ են դրել: Այն աստիճան, որ սոցցանցերում, մասնագիտական հարթակներում քննարկումներ են գնում՝ դադարեցնել կորոնավիրուսի հետ կապված ֆինանսավորումը, հիմնովին փոխել տնտեսական աջակցության ծրագրերը, հասցեականությունը: Հաշվարկներ կային, որ հիվանդանոցում բուժօգնություն ստացած ամեն հիվանդի վրա առողջապահության նախարարությունը ծախսում է միջինը 400 հազար դրամ գումար: Հիվանդանոցներում փաստացի բուժվողների քանակը այսօրվա դրությամբ 29131 բուժառու է, որոնց համար ծախսը պատկերացնելու համար այդ թիվը բազմապատկում են 400.000-ով:

«Առավոտը» առողջապահության նախարարությանը հարցում արեց՝ որքա՞ն է կազմում նախարարության բյուջեի վրա կորոնավիրուսային հիվանդությամբ ամեն բուժվողի ծախսը: Մեզ տրամադրած տվյալների համաձայն, հետեւյալ պատկերն է.

·         Բուժօգնության եւ սպասարկման սոմատիկ բաժանմունքներում յուրաքանչյուր բուժառուի համար ծախսվում է 270 հազար դրամ, ընդ որում, առաջին եւ երկրորդ օրը ծախսը շատ ավելի մեծ է՝ օրական 45 հազար դրամ, իսկ 3-րդ օրվանից սկսած՝ 30 հազար դրամ:

·         1-ին եւ 2-րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունքում ծախսը կազմում է 450 հազար դրամ՝ յուրաքանչյուր դեպքի համար, օրական միջինը 45 հազար դրամ:

·         Ամենամեծ ծախսը 3-րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունքի դեպքում է՝ 650 հազար դրամ, օրական կտրվածքով՝ 65 հազար դրամ:

·         Երբ վերակենդանացման բաժանմունքից հիվանդին տեղափոխում են սոմատիկ բաժանմունք, 120 հազար դրամ էլ այդ դեպքում են ծախսում, օրական՝ 30 հազար դրամ:

Եթե առողջապահական ծախսերը մի կողմ թողնենք, զուտ տնտեսության տարբեր ճյուղերի վրա կորոնավիրուսի հետեւանքները սարսափելի ծանր են:

Մանրամասներին ծանոթացեք մեր պատրաստած ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱՅՈՒՄ
120-650 հազար դրամ՝ COVID-ով ամեն բուժվողի համար

Նյութը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի մեդիա ծրագրի շրջանակներում «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի» ֆինանսական աջակցությամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30