2019 թվականի դեկտեմբերի 1-ին լուծարվեց «Դիլիջանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն»-ը։ 77 երեխա այլեւս շենք մուտք գործելու իրավունք չուներ։
Լուծարման գործընթացը մեկնարկել եւ ավարտին է հասցվել, երբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը Զարուհի Բաթոյանն էր։
«Պետությունը չի հրաժարվում այս երեխաների հանդեպ իր պարտականությունից կամ սոցիալական աջակցման ձեւերից, պարզապես աջակցման ձեւերն են փոխվում»,-կառավարության նիստում ասել է տիկին Բաթոյանը։
«Ես չեմ հրաժարվել իմ երեխաներից, ուղղակի հնարավորություն չունեի պահելու, տվել էի գիշերօթիկ։ Հիմա էրեխեքը տանն են, իրանց սնունդ, բան են ուղարկում, բայց մեկ է, դժվարանում եմ»,-ասում է ծնողներից մեկը։
Արդյոք երեխաներն ու նրանց ընտանիքներն ավելի լավ են ապրում գիշերօթիկի լուծարումից հետո, ընտանիքների հզորացո՞ւմ, թե՞ կիսաբարեփոխում։
Մանրամասները կարդացեք լոնգրիդ պատմությունում։
Հեղինակ՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆ
https://readymag.com/2591839