Օգոստոսի 16-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, 1 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, 800 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 800 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 3000 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 5 հա, Կարբի գյուղում՝ 1 հա, Դիան գյուղում՝ մոտ 4 հա,
Կարդացեք նաև
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ մոտ 8 հա, Վեդի քաղաքում՝ մոտ 4000 քմ,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1000 քմ, 700 քմ,
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ մոտ 1.2 հա, Մադինա գյուղում՝ մոտ 1500 քմ,
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 7 հա,
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 4 հա, Լեռնանիստ գյուղում՝ մոտ 4000 քմ, Պտղնի գյուղում՝ մոտ 5 հա, Չարենցավան-Կարենիս ավտոճանապարհին՝ 400 քմ,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ մոտ 2.5 հա,
Սյունիքի մարզի Սյունիք գյուղում՝ 1 հա,
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 800 քմ, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին՝ 5 հա:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն