Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանի որոշմամբ պետք է ստիպված ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ»․ Էդգար Ղազարյան

Փետրվար 23,2025 11:36

«Մենք անպայման բողոքարկելու ենք, ոչ միայն դատարանի որոշումը, այլ քննիչի՝ մինչեւ հիմա կայացրած որոշումները։ Ես մտադիր եմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել՝ քննիչի եւ դատախազի գործողությունների հետ կապված»,- այսօր լրագրողներին ասաց Էդգար Ղազարյանը։

Նշենք, որ դատարանն այսօր որոշեց մասնակի սահմանափակել հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը։ Էդգար Ղազարյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով՝ (դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը) հրապարակային քննադատական խոսքի համար։

Լրագրողների հետ զրույցում Էդգար Ղազարյանը հավելեց․ «Այդքան հեշտ չէ իմ նկատմամբ այդպես հանիրավի գործողություններ իրականացնել։ Մենք դրա վերաբերյալ մեր իրավական դիրքորոշումը պատշաճ կերպով ներկայացնելու ենք։ Եվ քանի դեռ դատարանի որոշումը բողոքարկված չէ, նոր որոշումը չկա, ես դատարանի որոշմամբ պետք է ստիպված ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ, ես իրենց ստացած «Վոթսափ»-ի հաղորդագրությունների կյանքին մեռնեմ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728