Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե ՀՀ ղեկավարությունը չի բարձրացնում Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը, ինչպե՞ս կարելի է ակնկալիք ունենալ, որ այլ երկրները պետք է բարձրացնեն. «Փաստ»

Հունիս 17,2023 10:38

Ադրբեջանական գործելակերպի անբաժան մասն է սպասվող բանակցություններին կամ կարևոր պաշտոնական այցերին ընդառաջ սադրանքների հրահրումը, նոր լարվածության ու բախումների նախաձեռնումը։ Այդպիսով ամեն անգամ Բաքուն փորձում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա, որպեսզի դրա արդյունքներն արտացոլվեն նաև բանակցությունների ժամանակ ու պայմանավորվածություններում։

Նույնիսկ եթե հաշտության պայմանագիր էլ կնքվի ու դրանում արձանագրվի, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը կանգ չի առնելու։

Ուշագրավ է, որ ռուսական մամուլում տեղեկություններ են տարածվում այն մասին, թե ԱՄՆ-ը ճնշում է Արցախին Ադրբեջանի հետ ամերիկյան միջնորդությամբ երկխոսություն սկսելու համար։ Իսկ ինչո՞ւ ԱՄՆ-ը ճնշում չի գործադրում Ադրբեջանի վրա, որ հրաժարվի վերաինտեգրման գաղափարից, այլ Արցախին է ճնշում։ Նույնիսկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից չէին հերքել նման նախաձեռնությունը՝ նշելով, թե տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների անվտանգության պաշտպանությունը, և իրենք կողջունեն դրա հետ կապված ցանկացած երկխոսություն։ Պարզ է, որ ռուսական կողմն անհանգստացած է արևմտյան միջնորդական ջանքերի ակտիվացմամբ, քանի որ դրանով նպատակ է հետապնդվում ռուս խաղաղապահներին հանել ու Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։

Սակայն միջնորդող երկրների մոտեցումներում միայն այն իրողությունն է համընկնում, որ Արցախի հարցում նրանք ինքնորոշման իրավունքը չեն դիտարկում։ Բայց եթե ՀՀ ղեկավարությունը չի բարձրացնում ինքնորոշման իրավունքի հարցը, ապա ինչպե՞ս կարելի է ակնկալիք ունենալ, որ այլ երկրները պետք է բարձրացնեն։ Նախ՝ Հայաստանը պետք է կարողանա իր շահերը պաշտպանել, հետո միայն ուրիշներից նման ակնկալիքներ ունենա։ Ի դեպ, երեկ Փաշինյանն ասում էր, թե «Ադրբեջանը տվել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման գործողությունների մեկնարկը»: Չէ, լո՞ւրջ: Իսկ որևէ մեկը կասկածո՞ւմ էր Ադրբեջանի նպատակների մեջ: Թե՞ Փաշինյանին զարմացրել է միայն այն, որ այսքան շուտ է սկսվել: Ներողություն, իսկ ո՞վ է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս…

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930