Ազգային Ժողովի նախագահ Ռուբինյանը հայտարարում է, թե չի բացառվում, որ Սահմանադրության հարցով քննարկումներ կլինեն Ադրբեջանի հետ։ Նրա խոսքով, ընդդիմությունը բարձրացնում է հարցեր, որոնք իրենք համարում են լեգիտիմ հարցեր, եւ փորձում են տալ դրանց պատասխանները, որովհետեւ դրանից են կախված հետագա զարգացումները։ Ռուբինյանի այս հայտարարությունը բավականին հետաքրքրական է։ Նախ, ստացվում է, որ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը կամա, թե ակամա հերքում է պաշտոնական Երեւանի այն պնդումները, թե Սահմանադրության փոփոխությունը ոչ մի կապ չունի Ադրբեջանի պահանջի կամ պայմանի հետ, ու առհասարակ չկա այդպիսի խնդիր։ Այդ դեպքում առհասարակ ինչո՞ւ պետք է որեւէ քննարկում լինի Ադրբեջանի հետ, թեկուզ «չբացառելու», ոչ թե անպայման այդպիսի քննարկման հնարավորությունը պնդելու տարբերակով։ Տրամաբանությունը, առավել եւս «ինքնիշխանության» ջատագով իշխանության տրամաբանությունը հուշում է, որ պետք է ոչ թե «չբացառվի քննարկումը» Ադրբեջանի հետ, այլ հակառակը՝ այդ քննարկումը պետք է բացառվի։
Բայց եթե մի կողմ թողնենք հռետորաբանությունը, ապա նույնիսկ մանկապարտեզի երեխային էլ պարզ է, որ Սահմանադրության փոփոխության օրակարգը գալիս է Ադրբեջանի պայմանից, որն, ի դեպ, երեկ հերթական անգամ բարձրաձայնել է այդ երկրի ԱԳ նախարարը Անկարայում՝ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում, ասելով, թե Հայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր անի խաղաղության պայմանագիրը ստորագրելու ուղղությամբ։ Իսկ այն, որ Ադրբեջանի համար ստորագրման պայման է Սահմանադրությունը, օրերս հերթական անգամ խոստովանել է նաեւ արտաքին գործերի նախարարը։ Հետեւաբար, պարզապես ծայրահեղ անհամարժեք ու նույնիսկ՝ անգրագետ է պետք լինել, կասկածելու համար, որ Հայաստանում Սահմանադրության հանրաքվեն լինելու է Ադրբեջանի պահանջ կամ պայման։
Ու թերեւս հենց դրա համար էլ ԱԺ նախագահը «չի բացառում» քննարկումը Ադրբեջանի հետ։ Երեւանն ըստ ամենայնի փորձելու է Բաքվին համոզել, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում հրաժարվեն այդ պայմանից։ Ըստ ամենայնի, Հայաստանի իշխանությունը սկսել է մտածել, որ այդուհանդերձ ավելի դյուրին կլինի այդ հարցում համոզել Ադրբեջանին, քա՞ն Հայաստանի հանրությանը համոզել կամ հավաստիացնել, որ հանրաքվեն Բաքվի պահանջ չէ։ Այստեղ ամբողջ հարցն այն է, որ Ադրբեջանին համոզելը՝ եթե դա անգամ համարենք իրատեսական, ենթադրելու է գին։ Ըստ այդմ, ի՞նչ գին է դրա դիմաց մտադիր վճարել Երեւանը։
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ




















































Մենք մեր գլոբալ հայեցակարգը պետք է ներկայացնենք աշխարհին, հակառակ դեպքում մնալու ենք ուրիշի գլոբալ հայեցակարգի հլու հնազանդ կատարող: Կա երկու իրար դեմ պայքարող գլոբալ հայեցակարգ, մեկը այլասերվածների հայեցակարգն է՝ լինի տեղաբնիկ թե քոչվոր, որն այսօր է գերիշխում, մյուսը՝ նորմալների հայցակարգն է՝ լինի տեղաբնիկ թե քոչվոր: Օրինակ, մենք ընդունում ենք, որ հայերն ու պարսիկները տեղաբնիկներ են եւ մենք պետք է իրար թիկունք կանգնենք ամեն տեսակ այլասերվածների հարձակումներից: Մենք ընդունում ենք, որ ռուսներն ու ուկրինացիները տեղաբնիկներ են, մենք պետք է պարսիկների հետ միասին թեւ ու թիկունք կանգնենք ռուսներին ու ուկրաինացիներին: Մենք գիտենք, որ հնդիկներն ու չինացիները տեղաբնիկներ են, մենք պարսիկների, ռուսների, ուկրաինացիների հետ միասին պետք է թեւ ու թիկունք լինենք հնդիկներին ու չինացիներին: Մենք գիտենք, որ եւրոպացիները տեղաբնիկներ են, մենք պետք է պարսիկների, ռուսների, ուկրաինացիների, հնդիկների, չինացիների հետ միասին թեւ ու թիկունք կանգնենք եւրոպացիներին: Դրա համար անհրաժեշտ է, որ նորմալների գլոբալ հայեցակարգը հաղթի աննորմալների՝ այլասերված սատանաների գլոբալ հայեցակարգին: Մենք պետք է թեւ ու թիկունք կանգնենք նորմալ քոչվոր ժողովուրդներին, ովքեր անասուն են արածեցնում եւ անասունների հաշվին ապրում եւ կռիվ տանք այն այլասերվածների դեմ, ովքեր նորմալ մարդկանց են անասունի տեղ դնում ու մարդու հաշվին ապրում: Ույգուրը, ուզբեկը, ղազախը, կիրգիզը իրենց հողի վրա են ապրում, նրանց էլ պետք է թեւ ու թիկունք կանգնել, չուկչան, էսկիմոսը նույնպես իրենց հողի վրա են ապրում, նրանց էլ է պետք թեւ ութիկունք կանգնել: ՄԻԱՑԻ՛Ր, ՈՐ ՏԻՐԵ՛Ս: