Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թե մեզ, այլ երրորդ երկրներին են ասել՝ հեռու խաղացեք»․ Միրզոյանը՝ հայ գերիների մասին

Հոկտեմբեր 28,2026 17:47 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին հարցեր ուղղեց Բաքվում պահվող հայ գերիների մասին։ 

Միրզոյանն ի պատասխան ասաց, որ դա իրենց մշտական օրակարգի հարցն է։

«Արդյունքն այստեղ շատ կոնկրետ է և չափելի՝ պահվող անձն ազատ արձակվո՞ւմ է, թե՞ չէ։ Դեկտեմբերին, թե հունվարին եղավ վերջին խմբի ազատումը, դրանից հետո շատ բան ենք արել։ Արել ենք բաներ, որ այսօր այս ամբիոնից չէի ուզի ասել, որովհետև այլ երկրների անուններ պետք է տամ և նրանց վատ դրության մեջ գուցե կդնեմ։ Դա կվնասի մեր միջազգային կապերին։ Ասում եք՝ կա տարբերակ, գնացեք, դիմեք երրորդ երկրներին, որ միջնորդեն ազատ արձակեն։ Հիասթափեցնեմ ձեզ, տիկին Գալստյան, դիմել ենք, չի ստացվում, չեմ ուզում այդ երկրների անունները տալ, որովհետև դեռ աշխատում ենք այդ երկրների հետ»,- նշեց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Միրզոյանը հավելեց․ «Ես ասել եմ, որ երրորդ երկրները մեզ ասել են հեռու խաղացե՞ք, սխալվում եք։ Երրորդ երկրներին են ասել՝ հեռու խաղացեք»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031