Արթիկում չորս քաղաքական ուժերի մասնակցությամբ երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով՝ գրանցվել է հետևյալ պատկերը՝ ՔՊ-ն՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստացել է ձայների 74,79 տոկոսը կամ 13067 ձայն (մասնակիցների թիվը 17 579 է)։
Արթիկի նախկին քաղաքապետ Մխիթար Վարագյանի գլխավորած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստացել է 10,53 տոկոսը կամ 1840 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ցուցակն առաջնորդում է գործարար Արթուր Աստոյանը, հավաքել է 8,84 տոկոս կամ 1545 ձայն, իսկ սպորտի ու երիտասարդության հարցերի նախկին նախարար Լևոն Վահրադյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը՝ 5,82 տոկոս կամ 1017 ձայն։
Ըստ մասնագետների՝ Արթիկում ընտրություններին մասնակցած չորս քաղաքական ուժերն էլ կմտնեն ավագանու կազմ։
Նախնական հաշվարկներով՝ ՔՊ-ն կստանա 20 մանդատ, «Ազատ դեմոկրատները»՝ 3 մանդատ, «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունները՝ երկուական մանդատներ։ Ընդհանուր մանդատների թիվը 27 է։
Կարդացեք նաև
Իհարկե, սա նախնական է, հստակ չէ ու դեռ կարող է փոփոխության ենթարկվել, համենայնդեպս, այս պահին արձանագրված տվյալներով ստացվում է այս պատկերը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































