Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդարադատություն» ըստ Ադրբեջանի. Ռուբեն Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել 414 ռազմագերու, 1284 քաղաքացիական պատանդի խոշտանգման համար. մաս 6

Հոկտեմբեր 12,2026 13:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Մաս 6

Սկիզբը՝ այստեղ:

«Փաստինֆոն» շարունակում  է «Արդարադատություն ըստ Ադրբեջանի»  խորագրով հրապարակումների շարքը՝ վերլուծելով Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացությունն ու դատավճիռը:

Մասնագիտական վերլուծության համար ներգրավել ենք միջազգային իրավունքի մասնագետ, ELL PARTNERSHIP իրավաբանական ընկերության հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոնյանին: Վերլուծությունը ներկայացնում ենք ըստ մեղադրանքների և հոդվածների: Հիշեցնենք, որ Բաքվի ռազմական դատարանի կողմից Ռուբեն Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել Ադրբեջանի  Քրեական օրենսգրքի 20 հոդվածներով նախատեսված 40 մեղադրանքներով:

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 113 — Խոշտանգում
Վերագրվող արարք. 414 ռազմագերու (48 սպանված, 366 վերադարձված), 1 284 քաղաքացիական պատանդների խոշտանգում։

Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Ռուբեն Վարդանյանին որևէ տուժողի կամ դրվագի հետ կապող ապացույց չի ներկայացվել։ Մեղադրանքի հիմքում ընկած են միայն ամբողջ հակամարտության ընթացքի ամփոփ թվերը՝ առանց ժամանակային բաժանման և առանց մեկ դեպքի, որտեղ նշված լինի Վարդանյանի դերը։

Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է 9 տարի ազատազրկում։

Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Խոշտանգումը պահանջում է կոնկրետ տուժող և կոնկրետ անձ, ով ցավ է պատճառել կամ հրամայել է դա անել մյուսների նկատմամբ։ Դատավճիռը ոչ մի տուժող, ոչ մի դեպք և ոչ մի ամսաթիվ չի կապում Ռուբեն Վարդանյանի հետ։ Փոխարենը բերվում են հակամարտության ընդհանուր թվերը։

Այս մեթոդը նշանակում է, որ մեկ մարդու վրա է դրվում այն, ինչ իբր արել է ենթադրյալ խումբը երեսուն տարվա ընթացքում։ Եթե այն կիրառենք հետևողականորեն, «խոշտանգման» համար պետք է պատասխանատու ճանաչել Լեռնային Ղարաբաղում ապրած կամ աշխատած ցանկացած մարդու՝ անկախ նրանից, թե երբ է ծնվել և ինչ է արել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031