Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մինասյանը կալանքից ազատվեց Վերաքննիչ դատարանի որոշմամբ

Հոկտեմբեր 06,2026 09:19 Share
Աջակցեք aravot.am-ին

Աշոտ Մինասյանը կալանքից ազատվեց Վերաքննիչ դատարանի որոշմամբ։ Վերաքննիչ դատարանը նրան ազատելու որոշումը կայացրել է հոկտեմբերի 5–ին։

Հիշեցնենք, որ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, որը երեք պատերազմի մասնակից է,  դատապարտվել էր ազատազրկման՝ զենք պահելու մեղադրանքով։ Վերաքննիչ քրեական դատարանը  Աշոտ Մինասյանի  նկատմամբ որպես պատիժ սահմանված 1 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառելու որոշումը բեկանել էր՝ սահմանելով ռեալ ազատազրկում։

Աշոտ Մինասյանն ի սկզբանե մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստության ենթադրյալ գործով, որը հարուցումից ավելի քան մեկ տարի անց կարճվել է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել