Լրահոս
Հերոսը՝ Աղավնոյի ափից
Վիգենը
Օրվա լրահոսը

Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով

Հոկտեմբեր 03,2026 17:35 Share

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարում պատվարի ամրաշինական աշխատանքների մեթոդը փոխվում է։

Գրեթե 50 տարի կիրառվող ու իրեն արդարացրած մեթոդի լփոփոխության առաջարկը ներկայացրել են պատվարի լայնածավալ մոնիթորինգ իրականացրած միջազգային հեղինակավոր կազմակերպության մասնագետները։ Նոր մոտեցումը թույլ կտա բարձրացնել պատվարի կայունությունն ու սեյսմակայունությունը՝ նվազեցնելով հնարավոր ռիսկերը։ Պատվարի բարձրացման համար անհրաժեշտ քարագրունտային լցանյութը այժմ վերցվում է պոչամբարի տարածքից։ Հետագայում նախատեսվում է լեռնային զանգվածը տեղափոխել Կապան քաղաքի վարչական տարածքից։ Արդյունքում Կապանի վարչական տարածքում կավելանան հարթ տարածքները, որոնք զարգացող քաղաքում մեծ պահանջարկ ունեն։

Նոր մեթոդի արդյունքում պոչանքն ավելի արագ կջրազրկվի։ Հավաքված ջուրը կուղղվի գործող տեխնիկական պոմպակայան՝ փոշենստեցման և կանաչապատ տարածքների ոռոգման նպատակներով։

Նոր մեթոդ, ավելի կայուն ենթակառուցվածք և ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել