Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ դատավճռի ուժի մեջ մտնելը՝ Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն կկիրառվի

Հոկտեմբեր 01,2026 18:22 Share

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց երկու տարի ժամկետով։ Պատիժը պայմանականորեն չի կիրառվի։

Նշանակվեց մեկ տարի փորձաշրջան։ Մինչեւ դատավճռի ուժի մեջ մտնելը՝ Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն կկիրառվի։ Նման որոշում կայացրեց դատավոր Սաթենիկ Անդրեասյանը։

Հիշեցնենք, դատախազ Հայկ Ավետյանը միջնորդել էր Էդգար Ղազարյանի նկատմամբ պատիժ նշանակել՝ 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը և լրացուցիչ պատիժ՝ 3 տարի ժամկետով հանրային գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկումը։

Հիշեցնենք, այս գործով դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել։ Գործը ստացել է՝ «ՍԴ դատավորների գործ» անունը։ Ավելի վաղ Էդգար Ղազարյանը հայտարարել էր, որ բողոքարկելու են։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել