Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյանը կազատազրկվի՞․ որոշումը կհրապարակվի աշխատանքային օրվա ավարտին

Հոկտեմբեր 01,2026 17:22 Share

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի գործով դատական նիստի ժամանակ, ինչպես տեղեկացրել ենք, դատախազ Հայկ Ավետյանը միջնորդեց Էդգար Ղազարյանի նկատմամբ պատիժ նշանակել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը և լրացուցիչ պատիժ՝ 3 տարի ժամկետով հանրային գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկումը։ Դատարանի որոշումը կհրապարակվի 17․45-ին։

Էդգար Ղազարյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ քննված գործի ընթացքի և նշված գործով 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կայացված ՍԴՈ-1749 որոշման կապակցությամբ 2024 թվականի օգոստոսի 28-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում հրապարակել է «Սահմանադրական դատարանի դատավորներին և արատավորող, նրանց իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ: Հիշեցնենք, այս գործով դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել։ Գործը ստացել է՝ «ՍԴ դատավորների գործ» անունը։ Ավելի վաղ Էդգար Ղազարյանը հայտարարել էր, որ բողոքարկելու են։

Գործը քննում է դատավոր Սաթենիկ Անդրեասյանը։

Պաշտպան Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց Էդգար Ղազարյանի նկատմամբ կիրառել առավել մեղմ պատժամիջոց, օրինակ, դիրքորոշում չհայտնելու, որը հանրային գործչի համար դարձյալ խիստ պատժատեսակ է։

Մանրամասները՝ տեսանյութում

Այսօրվա նիստում, ի դեպ դատարանը մերժել էր Էդգար Ղազարյանի միջնորդությունը վարույթը կասեցնելու մասին՝ այն հիմքով, որ ինքն այժմ ԱԺ պատգամավոր է, իսկ ԱԺ-ն համաձայնություն չի տվել իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու։ Դատավորը՝ վկայակոչելով Սահմանադրության համապատասխան հոդվածը, ասաց, որ սույն վարույթը հարուցվել էր մինչ Էդգար Ղազարյանի պատգամավոր դառնալը, ուստի այս դեպքում իր վկայակոչած նորմը չի գործում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031