Լրահոս
Օրվա լրահոսը

Վեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվում

Սեպտեմբեր 29,2026 20:33 Share

Վեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ Հայաստանում ներդրվում է ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման ժամանակակից ռադիոմոդուլային համակարգ։

Տեխնոլոգիան արդեն գործում է Առինջում, Երևանի Արաբկիր և Նորք-Մարաշ վարչական շրջաններում։

Ներկայում տեղադրման աշխատանքներ են իրականացվում նաև Սարի Թաղում, իսկ հաջորդ փուլում ծրագիրը նախատեսվում է շարունակել Քասախում և Պռոշյանում։

Ռադիոմոդուլը հնարավորություն է տալիս շուրջ 200 մետր շառավղով հեռահար եղանակով հավաքագրել ջրաչափերի ցուցմունքները և փոխանցել դրանք համապատասխան համակարգին։ Այսպիսով՝ վերանում է տեսուչի՝ բնակարան այցելելու անհրաժեշտությունը, նվազում մարդկային գործոնի ազդեցությունը և բարձրանում հաշվառման ճշգրտությունը։

Համակարգը նաև կարող է ազդանշան տալ ջրաչափի նկատմամբ արտաքին միջամտության կամ հնարավոր ապօրինության դեպքերի վերաբերյալ։

Ռադիոմոդուլների շահագործման ժամկետը 10-15 տարի է։ Նոր տեխնոլոգիայի ներդրումը ջրամատակարարման ենթակառուցվածքների և հաշվառման համակարգի շարունակական արդիականացման ծրագրի մաս է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել