Տասնմեկ հայկական բրենդ մասնակցել են Փարիզում անցկացվող Եվրոպայի խոշորագույն նորաձեւության ցուցահանդեսներից մեկին
Սեպտեմբերի 5-ից 7-ը 11 հայկական բրենդ մասնակցել են Եվրոպայի խոշորագույն նորաձեւության ցուցահանդեսներից մեկին՝ «Who’s Next Paris 2026»-ին՝ կապ հաստատելով ավելի քան 45,000 այցելուների, այդ թվում՝ համաշխարհային մանրածախ առեւտրով զբաղվողների, բազմաբրենդային խանութների եւ էլեկտրոնային առեւտրի առաջատարների հետ։
Մասնակցությունը ֆինանսավորվում էր Եվրոպական միության կողմից եւ իրականացվում Միջազգային առեւտրի կենտրոնի (ITC) կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ։
«Սա հայկական բիզնեսին աջակցելու շարունակական ջանքերի մի մասն է՝ ուղղված դրանց մրցունակության ամրապնդմանը, արտահանման կարողությունների զարգացմանն ու միջազգային շուկաներում ընդլայնմանը», – Ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։ «Մենք ուրախ ենք միջազգային ասպարեզում աջակցել հայկական ստեղծագործականությանը, ձեռներեցությանն ու հավակնություններին»։
Կարդացեք նաև
«Who’s Next»-ը նորաձեւության աշխարհի խոշորագույն ցուցահանդեսներից մեկն է, որը ներգրավում է ավելի քան 50,000 այցելու եւ 1,500-ից ավելի բրենդ շուրջ 100 երկրից։ Այս իրադարձությունը հարթակ է ստեղծում նորաձեւության վերջին միտումները բացահայտելու եւ սահմանելու համար։ Միաժամանակ Փարիզի Porte de Versailles ցուցասրահում անցկացվող Salon International de la Lingerie-ն ներքնազգեստի, տնային հագուստի եւ լողազգեստի ոլորտում աշխարհի առաջատար միջոցառումն է։


















































