Radar. «Ադրբեջանն ու Հայաստանը հյուսիսից հարավ կիրականացնեն սահմանազատման աշխատանքներ», այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
«Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման աշխատանքները սկսել այն կետից, որտեղ հատվում են Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանները։
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում կարևոր քայլեր են ձեռնարկվել։ Պետական պաշտոնյաների և քաղհասարակության ներկայացուցիչների միջև հանդիպումները դրա վառ օրինակն են։
Գործընթացն ավարտելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն։ Դրա ժամանակը և ժամկետները Հայաստանի ներքին գործընթացն են։
Կարդացեք նաև
Մենք կսպասենք այս գործընթացի լիարժեք ավարտին և խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը» ,- ասել է նա։


















































