Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Սեպտեմբեր 09,2026 13:09 Share

Ֆասթ Բանկի աջակցությամբ հիմնովին վերանորոգվել և արդիականացվել են ևս մեկ մշակութային  կենտրոնի՝ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները։ 1967 թվականին հիմնադրված Դրամատիկական թատրոնը սկսում է 58-րդ թատերաշրջանը նոր ու տպավորիչ առաջնախաղերով՝ այս անգամ հանդիսատեսին ընդունելով ավելի պատշաճ և հարմարավետ պայմաններում։

Երևանի Հ․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Գրիգոր Խաչատրյանն ասել է․ «Արվեստը պատվիրատու երևույթ է և այն չի կարող լինել առանց մեկենասության։ Մենք պետական ոչ առևտրային կազմակերպություն ենք։ Մանավանդ ենթակառուցվածքների հարցում մենք բոլորս գիտենք, թե դա ինչքան թանկ է այսօր։ Ծախսերի չափ կա, որը պետական թատրոնը չի կարող իրեն այդքան արագ ու այդքան արդյունավետ թույլ տալ»։

Ֆասթ Բանկը հետևողականորեն շարունակում է մշակութային վայրերին աջակցելու իր ծրագիրը։ Բանկի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ շարունակաբար հիմնանորոգվում են Երևանի և մարզերի մշակութային վայրերի ենթակառուցվածքները՝ արվեստագետների ու հանդիսատեսի համար ապահովելով պատշաճ և հարմարավետ պայմաններ։

Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել