ԲԴԽ-ն որոշում է ընդունել, որով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները «համարվում են դադարած»: Ըստ ԲԴԽ որոշման՝ հրաժարականի դիմումը Քոչարյանը ներկայացրել է սեպտեմբերի 3-ին, եւ այսօր այդ դիմումի համաձայն որոշում է ընդունվել:
54-ամյա Վիգեն Քոչարյանը 2015-2019թթ. զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը: 2019-2024թթ. եղել է ԲԴԽ անդամ:


















































