Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կասկածում է, որ Հայաստանի իր գործընկերները կկարողանան վերակողմնորոշվել այլ շուկաներում։
«Ըստ ամենայնի՝ ոչ։ Իհարկե, նրանց որոշակի, ոչ մեծ աջակցություն ցուցաբերվել է, սակայն դա ոչ մի կերպ չի կարող համեմատվել այն մեծ շուկայի հետ, որ Ռուսաստանի շուկան է նրանց համար։ Եվ մենք նույնպես սովոր ենք այդ արտադրանքին», – ասել է Օվերչուկը՝ «Вести»-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք հաջողություն են ունեցել Հայաստանը դեպի այլ շուկաներ վերակողմնորոշելու փորձերը։
Օվերչուկն ընդգծել է, որ «ստեղծված իրավիճակը պահանջում է, որ մենք պաշտպանենք մեր շուկան։ Եվ մենք մեր հայ գործընկերներին առաջարկում ենք մեզ հետ աշխատել այս ուղղությամբ»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































