«Գագիկ Ծառուկյանը դասական քաղաքական բանտարկյալ է, ում նկատմամբ կատարվողը, արձանագրված է, որ մարդու իրավունքների, խոսքի ազատության հետ կապ չունի։ Սա խոշտանգում է»,- Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ Երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանը։
Նրա համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր իշխանությունը պահել յուրաքանչյուր կուսակցության, քաղաքական այն ուժի գնով, որն ունի այլակարծություն, ընդդիմադիր կեցվածք․ «Ութ տարի է դատարանների բակում ու ներսում տեսնում ենք այս կամ այն ընդդիմադիր գործչի նկատմամբ քաղաքական հետապնդումներ, որոնք կապ չունեն քրեական վարույթի, դատաիրավական համակարգի հետ։ Դասական դատաիրավական համակարգում նման գործեր չեն քննում, քանի որ սրանք քաղաքական են։ Ընդդիմությունը պետք է կարողանա իրար նկատմամբ ունեցած խնդիրներից, ատելությունից ավելի մեծ սեր ունենալ առ հայրենիք և նպատակ ունենա, որ ՀՀ-ում վերականգնվի հայկական ընթացքը, որ պառակտված հասարակությանը դառնա միասնական, չլինի իմ ու քո հոգևորական, իմ ու քո քաղաքական գործիչ»։
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































