Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերները» և արտոնությունները, եթե այդ երկիրը շարունակի Արևմուտքի հետ իր սիրախաղը», – TACC գործակալության հետ զրույցում այսօր հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան։
«Հայաստանը չի կարող երկու աթոռին միաժամանակ նստել։ Նրանք ուզում են արտոնություններ ստանալ Ռուսաստանից, բայց նաև Արևմուտքի խաղը խաղալ։ Թող խաղան, բայց այդ դեպքում, բնականաբար, մենք էլ մեր «նվերները» կվերցնենք», – նշել է ռուսաստանցի պատգամավորը՝ հավելելով, թե այդ դեպքում «Փաշինյանը բարդ կացության մեջ կհայտնվի»։


















































