«Խոսքը գնում է այնպիսի փաստաթղթերի եւ էլեկտրոնային կրիչների մասին, որոնք կարող են գործի համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակել, խոսքը նախկինում կատարած պաշտոնական լիազորությունների չարաշահման, փողերի լվացման եւ այլնի մասին է»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Քոչարյանների տներում կատարված խուզարկություններին։
«Փաստական հանգամանքներն ամբողջությամբ չեմ կարող բացահայտել՝ ելնելով նախաքննական գաղտնիքից, բայց համառոտ հետեւյալն է՝ փողերի լվացում, պաշտոնական լիազորությունների չարաշահում, ապօրինի ձեռնարկատիրություն, եւ այդ բոլորի արդյունքում այնպիսի փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, կամ այլ փաստաթղթեր, որտեղ կարող են ինչ-ինչ սղագրումներ լինել… Խուզարկությամբ ինչ-որ հայտնաբերվել է, ապօրինի ծագում ունեցող որեւէ հատկանիշ չի պարունակում, հիմնականում հուշանվերներ են, ինչ-որ առարկաներ, որոնք որեւէ աղերս չեն կարող ունենալ գործի փաստական հանգամանքների հետ։
Գուցե հարց առաջանա՝ ինչու են այդ դեպքում այդ առարկաները վերցվել: Պատասխանը շատ ընդհանրական է այդ մասով, որը տալիս է վարույթ իրականացնող մարմինը՝ քննություն կատարենք, պարզենք՝ ինչի հետ է կապված: Նույնիսկ առերեւույթության մակարդակում երեւում է առարկան, դրա պատկանելությունը եւ քննություն կատարելու անհրաժեշտություն չկա»,- ասաց փաստաբանը։
Կարդացեք նաև
Նրա ձեւակերպմամբ, Լեւոն Քոչարյանն ԱԺ պատգամավոր է, հետեւաբար պետք է բարձրացվի հարցը՝ եթե այս խուզարկությունն անօրինական է, ինչու է անօրինական կամ արդյոք օրինաչափ է: Փաստաբանի խոսքով, կատարվածը փաստացի քրեական հետապնդում է ԱԺ պատգամավորի նկատմամբ։
Մանրամասն՝ տեսանյութում
Ամբողջությամբ․
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































