Լրահոս
Օրվա լրահոսը

«Toyota»-ն կապարակնքված է, «Օրանժ ֆիթնեսում» ու «Փլեյ սիթիիում» խուզարկություններ են, Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե

Օգոստոս 25,2026 09:55 Share

Նիկոլ Փաշինյանին՝ Լևոն Քոչարյանի հարցից հետո դիմակավորված ԱԱԾ-ականները ոչ միայն ներխուժել էին նրա տուն, այլ գործի են անցել հարկային մարմինները՝ կապարակնքելով «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը, որի բաժնետերերից մեկը Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին է՝ Սեդրակ Քոչարյանը։ Սեդրակ Քոչարյանին նույնպես տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե:

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն էլ Օրանժ Պրեմիում Ֆիթնես ակումբում են, և ակումբի անդամները ծանուցում են ստացել, որ այն այս պահին չի գործում։ Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարություն է տարածել, որ առավոտյան Ռոբերտ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ իշխանությունները հերթական գրոհն են սկսել Ռոբերտ Քոչարյանի և իր ընտանիքի նկատմամբ։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31