Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջիկա 5 տարում մենք ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունենք, շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից»

Օգոստոս 24,2026 12:55 Share

«2021-2026 թվականների ձեր ծրագրում ՀԱՊԿ-ը հստակ նշվում է որպես Հայաստանի անվտանգային համակարգի կարեւոր օղակ, մինչդեռ այս ծրագրում ՀԱՊԿ-ը ներկայացված չէ նույնիսկ որպես առանձին քաղաքական ուղղություն։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ առաջիկա 5 տարիներին պատրաստվում եք Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից։ Եթե այո, ո՞ր ռազմաքաղաքական դաշինքով եք պատրաստվում փոխարինել ՀԱՊԿ-ը»,- Ազգային ժողովի նիստում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մենք բոլոր հարցերը տվել ենք եւ ոչ մի հարցի պատասխան չենք ստացել։ Եվ մեր նախընտրական ծրագրում հստակ  գրված է, որ առաջիկա 5 տարում մենք ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունենք։ Ես կարող եմ վստահ ասել, որ մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու։ Ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ում քննարկումներ կան, եւ կազմակերպության կանոնադրությունը նախատեսում է նման բան՝ կարելի է երկրին հեռացնել կազմակերպությունից։ Շատ գոհ կլինեմ, թե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից»։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով նրան, թե ի՞նչ ռազմաքաղաքական դաշինքով են փոխարինելու ՀԱՊԿ-ը՝ Փաշինյանն ասաց․ «Մեզ պետք է առանց արտաքին օգնության մեր տարածաշրջանում ապրելու կարողություն»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31