Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը Հայաստանում քաղաքական հետապնդվողների ռեգիստր է գործարկում

Օգոստոս 24,2026 10:50 Share

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը գործարկում է Հայաստանում քաղաքական հետապնդվողների ռեգիստր։ Այսուհետ ռեգիստրում ընդգրկվելու են բոլոր այն անձինք, ում գործերն ուսումնասիրելով ՔԻՀԿ-ը եզրակացրել է, որ հետապնդումը կրում է քաղաքական բնույթ։

Ինչո՞ւ ենք ստեղծել քաղաքական հետապնդումների ռեգիստրը

Ռեգիստրը քաղաքացիական վերահսկողության գործիք է. այն թույլ է տալիս հասարակությանը, լրագրողներին ու միջազգային կառույցներին տեսնել ամբողջական պատկերը և պահանջել հաշվետվողականություն այն դեպքերում, երբ իրավական համակարգն օգտագործվում է քաղաքական նպատակներով։

Այսօր Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը ներկայացնում է երկու գործիք.

Կարևոր է նշել, որ այս ցանկը դեռևս ավարտուն չէ, իսկ գործիքը կարող է ենթարկվել փոփոխությունների։ Այս պահին դրանում ներառված են բացառապես այն անձինք, ում գործերն արդեն իսկ ուսումնասիրվել ու ներկայացվել են ՔԻՀԿ-ի նախորդ հրապարակումներում։

Հիշեցում. ՔԻՀԿ-ի գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անհատական նվիրվատվությունների միջոցով, որոնք ունեն հստակ չափանիշներ։ Դրանց կարող եք ծանոթանալ այստեղ։

ՔԻՀԿ-ն շարունակում է ուսումնասիրել այլ հետապնդումները՝ ներառյալ 2026թ ընտրությունների, ՀԱՍԵ դեմ շարունակվող արշավի համատեքստերում։ Քաղաքական դրդապատճառների վերհանման պարագայում ցանկը համապատասխանաբար կհամալրվի։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31