Լրահոս
Կրկին արծաթե մեդալ
Օրվա լրահոսը

ՀՀ վերադարձի չեղարկված չվերթների պատճառով 2026թ. ապրիլի 10-ից օգոստոսի 20-ը հաստատվել է ՀՀ քաղաքացիներից ստացված 630 հայտ

Օգոստոս 22,2026 12:58 Share

ՀՀ քաղաքացիներն օգտվել են ՀՀ վերադարձի չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու համար տրամադրվող գումարի փոխհատուցման՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված աջակցությունից:

ՀՀ ԱԳՆ կողմից իրականացվել է Մերձավոր Արևելքում փետրվարին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ վերադարձի կամ տարանցիկ չվերթների չեղարկման պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման տրամադրման գործընթացը:

2026թ. ապրիլի 10-ից օգոստոսի 20-ը հաստատվել է ՀՀ քաղաքացիներից ստացված 630 հայտ, ինչի արդյունքում փոխհատուցում է ստացել ՀՀ 902 քաղաքացի: Փոխհատուցումների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 174 մլն դրամ՝ յուրաքանչյուր անձի համար մինչև 250 հազար դրամի չափով:

ՀՀ ԱԳՆ-ն ողջ գործընթացի ընթացքում աջակցել է քաղաքացիներին՝ հայտերի լրացումից և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից մինչև փոխհատուցումների տրամադրում՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով նաև ավիափոխադրողների և զբոսաշրջային ընկերությունների հետ։

Հաշվի առնելով հայտերի ստացման նվազող դինամիկան՝ ՀՀ կառավարության օգոստոսի 20-ի N1237 որոշմամբ հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը. https://www.e-gov.am/gov-decrees/item/47091/։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել