Ռուսաստանն ու նրա քաղաքացիները հարցեր ունեն. այսպես է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման թեման Զելենսկու վերջին հայտարարությունների համատեքստում։
Վերջինս օրերս խոսել է Բաքվի հետ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտության մասին և նշել Երևանի հետ շփումների վերականգնումը «երկար ժամանակ անց առաջին անգամ»։
«…Մեր քաղաքացիները, որոնք բառացիորեն ահաբեկչական հարձակումների օբյեկտ են Կիևի ռեժիմի կողմից, հարց են տալիս. իսկ ինչպես այդ երկրներն ու պաշտոնական ներկայացուցիչները, պետական ծառայողներն ու քաղաքական գործիչները չեն տեսնում այդ ամենը։ Այն երկրներում, որոնք ևս մեկ անգամ կրկնեմ, դաշնակիցներ են, գործընկերներ, բարեկամներ», – ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
«Սպուտնիկ Արմենիա»


















































