Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ խնդիրներ կան բռնի տեղահանված արցախցիների բնակապահովման ծրագրերի հետ կապված

Օգոստոս 20,2026 19:35 Share

Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնը կազմակերպել էր քննարկում՝ բռնի տեղահանված արցախցիների բնակապահովման ծրագրերի թեմայով։

Փաստաբան Անուշ Շահրամանյանի առաջարկներից մեկը այն մասին էր, որ ՀՀ քաղաքացիների համար գործող բնակարանային աջակցության ծրագրերում առկա որոշ արտոնյալ պայմաններ ներառվեն նաև արցախցիների բնակարանային ապահովման ծրագրում։ Նա այդ մասին նաև գրառում էր արել Ֆեյսբուքի իր էջում։

Քննարկման ժամանակ նշվեց, որ նախարարության սխալի պատճառով որոշ ընտանիքներ զրկվել էին իրենց իրավունքից, և արդեն կան նախադեպեր, որ դատական կարգով դրանք վերականգնել են։

Նախարարության ներկայացուցիչը հիշեցրեց, որ Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է, ու հույս ունեն, որ տարեվերջին խնդիրները լուծված կլինեն։

Մանրամասն՝ տեսանյութում։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31