Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կանոնական ծիրից դուրս է բերվել, առաջիկայում կունենանք զեկույց»․ Փաշինյանը՝ Եկեղեցու դեմ ՔՊ-ի պայքարի մասին

Օգոստոս 20,2026 13:02 Share

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝ կառավարության ծրագրում եկեղեցու վերաբերյալ հատվածում նշվում է․ «Եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու արտաքին ուժերի փորձերը բացառելու մասին», ի՞նչ արտաքին ուժերի մասին է խոսքը։

Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Առաջիկայում մենք կունենանք զեկույց, որտեղ այդ բոլոր հարցերը մանրամասն լուսաբանված են։ Ոչ միայն ձեր հնչեցրած հարցի մասին, այլեւ հարցերի այն շրջանակի, որն ընդհանրապես արծարծվում է, մենք ենք արծարծել։ Այսինքն՝ մենք արձանագրում ենք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ Կտրիճ Ներսիսյանի ձեռամբ կանոնական ծիրից դուրս է բերվել։ Եվ այստեղ օրակարգ կա, որը պետք է հասցեագրվի։ Օրակարգը դրված է նախընտրական ծրագրում եւ կառավարության ծրագրում»։

Նշենք, որ Կառավարության ծրագրի նախագծում, որը կառավարության այսօպրվա նիստում հաստատվեց, «Հոգևոր անվտանգություն» խորագրի ներքո անդրադարձ կա նաեւ Հայ Առաքելական եկեղեցուն։  Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակելու է պայքարը Եկեղեցու դեմ։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել