Լրահոս
Օրվա լրահոսը

1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք

Օգոստոս 17,2026 20:00 Share

2026թ ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից թվային գործիքների, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալները թաքցնելու 81 դեպք,

որից 24-ը հայտնաբերվել է ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքում,

իսկ 57-ը՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների շրջանակներում։

81 դեպքով հայտնաբերված ոչ մետաղական օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման թաքցված ծավալը կազմել է՝ 3․884․321,8մխ։

Միայն 57 դեպքով Տեսչական մարմնի կողմից հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է՝ 254․914․192,7 ՀՀ դրամ։

Վերոնշյալ բոլոր դեպքերով առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել իրավապահ մարմիններ՝ հետագա ընթացքն ապահովելու համար։

Արձանագրված ծավալների հիման վրա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հաշվարկվել է պետությանը պատճառված վնաս՝ 1․395․393․017 ՀՀ դրամի չափով։

 

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել