ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը այսօր կայացած ասուլիսում նշեց, որ նկատվում է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով դիմումների կտրուկ աճ. «Եթե նայեք 2025 թվականի քաղաքացիության դիմումների քանակը, քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը գերազանցել է 32 հազարը։ Դա պատմական մաքսիմումն է Հայաստանի Հանրապետության գոյության ամբողջ ընթացքում։ Դրա նախորդ երկու տարիներին 20 հազարից ավելի են եղել այդ դիմումները։ Եթե դրանից հետ ենք գնում, արդեն տեսնում ենք 7-8 հազար միջին թվեր»։
Նա այդ ամենը կապում է նաեւ ռուս-ուկրաինական պատերազմի, ՌԴ քաղաքացիների նկատմամբ ճամփորդական սահմանափակումների հետ: Միեւնույն ժամանակ նախարարի տեղակալն ընդգծում է. «ՌԴ այն քաղաքացիները, որոնք դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ազգությամբ հայեր են»: Նախարարի տեղակալի ձեւակերպմամբ, Նա ազգությամբ հայերի համար Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու պետական պահանջները գործնականում զրոյական են, չնայած հնարավոր վարչարարական ու թղթային որոշ բարդություններին, պետությունը փաստացի խիստ պահանջներ չի առաջադրում։
Ասուլիսն ամբողջությամբ.
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































