Region Monitor. Թուրքիայի հարավային շրջանում գտնվող Հաթայ նահանգի Իսքենդերունի շրջանում կառուցված «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին վերանորոգվում է։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Նշենք, որ եկեղեցին լրջորեն վնաս էր կրել 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով։ Եկեղեցին կառուցել է 1876-ին և ունի 150 տարվա պատմություն։
«Քառասուն մանուկ» հայկական եկեղեցու հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Յուսուֆ Թաբաշը հայտարարել է, որ վերականգնման աշխատանքները կիրականացվեն պետության կողմից տրամադրված 5 մլն լիրայի 105.000 դոլար աջակցությամբ: Երկրաշարժից հետո վնասվել և ավերվել է խորանի հատվածը։

















































