Shamshyan.com-ը հայտնում է. «Այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 01։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բատիկյան փողոցով անցնող Մալաթիայի ջրանցքն են ընկել քաղաքացիներ։
Տեղում համայնքային ոստիկանները, պարեկները և փրկարարները պարզել են, որ ջրանցքից քաղաքացիներին հաջողվել է դուրս բերել մեկ մարդու, որը հայտնել է, որ իր հետ ևս 2 քաղաքացի է ընկել ջրանցքը։
Դեպքի հանգամանքները պարզվում են»:
ՆԳՆ-ն հերքում է, թե Մալաթիայի ջրանցքը 3 քաղաքացիներ են ընկել
Կարդացեք նաև
«Ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ջրանցքն է ընկել մեկ քաղաքացի, որը դուրս է բերվել ջրանցքից և տեղափոխվել հիվանդանոց»,– Sputnik Armenia-ին հայտնել են ոստիկանությունից։
Sputnik Armenia-ի տեղեկություններով՝ տղամարդը խմած է եղել, և երբ նրան օգնել ու հանել են ջրանցքից, նրան թվացել է, թե օգնողներն էլ են ջրանցքն ընկել։
Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի


















































