Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հարկային վարչարարության արդյունքում քրեական վարույթների նախաձեռնման պրակտիկայի վերաբերյալ շահագրգիռ պետական գերատեսչությունների և մասնավոր հատվածը ներկայացնող միությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հերթական քննարկումը:
Համաձայն տարեվերջին ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել այս ուղղությամբ արձանագրվող հիմնական խնդիրներին և դրանց հասցեագրման նպատակով հնարավոր լուծումներին:
Մասնավորապես՝ պատասխանատու գերատեսչությունների կողմից ներկայացվել են հարկային հարցերով Քննչական կոմիտե ուղարկվող հաղորդումների հիմնավորվածության, ինչպես նաև դրանց մեծաքանակության արդյունքում քրեական վարույթների ժամանակատարության խնդիրների կարգավորման ուղղությամբ հնարավոր անելիքները: Հատուկ անդրադարձ է կատարվել նաև քրեական վարույթով հարկային պարտավորությունների կատարման նպատակով կիրառվող միջոցների համարժեքության ապահովման, ինչպես նաև հարուցված քրեական վարույթների շրջանակում տնտեսավարողներին առաջադրվող ապահովման միջոցների ծախսատարության կրճատման անհրաժեշտությանը:
Անդրադառնալով արձանագրված խնդիրների հնարավոր լուծումների վերաբերյալ պետական գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկներին՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչները կարևորել են խնդրի կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքը՝ միևնույն ժամանակ ներգրավել հնարավոր լուծումների քննարկմանն ուղղված առաջարկներ:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին մասնակիցները վերահաստատել են այս ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների շուրջ քննարկումները շարունակելու պատրաստակամությունը՝ առաջիկայում դրանք ամփոփելու և անհրաժեշտ գործընթացները իրականացնելու նպատակով։
ՀՀ կառավարություն


















































